AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 91. ԻՄԱՍՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



Տեղադրվել է` 2017-10-12 23:21:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 11264, Տպվել է` 1701, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Վ ԿԱՐԺԱՆԱՆԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՄՆԻՍՏԻԱՅԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Պետության ընթացքի մեջ լինում են պահեր, երբ տարբեր բարենպաստ հանգամանքներ զուգորդվում են` նույնիսկ անկախ նրա հասարակության կամ երկրի ղեկավարության ուզել-չուզելուց եւ տրամադրություններից: Դրանք հպանցիկ պահեր են, ու պետություններից նա կարող է հաջողել իր խնդիրների գոնե հանգրվանային լուծման մեջ, որը պատրաստ է հպանցիկ պահերն օգտագործել:

Հիմա, երբ ներքին քաղաքական գործընթացներում ամեն ինչ մի քանի ամսով պահածոյացված է` Հայաստանի ղեկավարության մոտակա փափոխության ֆոնին ներսից բավական հանդարտ իրադրություն են ստացել երկրի ղեկավարությանն ապագա հավակնողները: Արտաքին քաղաքական ֆոնն էլ մի պահ, գոնե միայն մի պահ նպաստավոր է` գուցե մեզանից անկախ պատճառներով. Ադրբեջանին ԵԽԽՎ-ում ցույց են տալիս նրա տեղը, Ադրբեջանին սիրելի Ագրամունտը հեռանում է, ԵԽԽՎ նախագահ է ընտրվում կիպրոսցի` Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ լվացքատնային սիրով չկապված պատվիրակ (եթե չասենք` հակառակը), տապալվում են UNESCO-ի տնօրեն դառնալու Բյուլբյուլօղլուի հավակնությունները: Եվրոպայում մի պահ իր գործունեությանը համարժեք գնահատական ստացած-բարդույթավորված Ադրբեջանը նաեւ ռուսական ուղղությամբ է ինչ-որ բացասական ազդակներ ստանում, նրան ռուսական տիրույթներից հասկացնում են, որ ԵՏՄ անդամակցության խնդրում Հայաստանի կարծիքը (վետոյի իրավունքը) էական կլինի, մեր ԱԳ փոխնախարարն էլ ավելացնում է, որ հարեւանին շրջափակող երկրի համար անգամ դիտորդի կարգավիճակի մասին խոսք չի գնացել, ուր մնաց ԵՏՄ անդամակցության:

Ադրբեջանը նաեւ ներքին սրված խնդիրներ ունի, այնպես որ հավանաբար մի քանի ուղղությամբ գլուխը խառն Ալիեւը հազիվ կարողանում է մեզ համար պրոբլեմներ ստեղծել` սահմանին հայ զինվոր սպանելով ու այդպես արձագանքելով իր ապակառուցողական հայտարարություններին հայկական կողմի կոշտ արձագանքին, այսպիսով կասկածի տակ դնելով ոչ միայն երկու երկրների նախագահների` կանխատեսվող հանդիպումը, այլեւ արցախյան կարգավորման բանակցությունների վերականգնման մոտակա հնարավորությունն ընդհանրապես: Շավարշ Քոչարյանը երեկ ասել է, չէ՞, խոսքն այժմ միայն ու միայն վստահության մեխանիզմների վերականգնման մասին է, դրանից հետո նոր խոսք կգնա բանակցությունների վերականգնման մասին: Այնպես որ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե ղարաբաղյան բանակցությունը վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի, հենց իր դարպասին ինքնագոլ էր, ու Ալիեւն էլ մի լավ լվացվե՛ց եւ Հայաստանի նախագահի գրասենյակի պատասխանով, հա՛մ միջազգային հնչեղության իր խայտառակություններով:

Արցախի հարցի հետ կապված վերջին զարգացումները հուշում են, որ Արցախի հարցի բանակցությունները դեռ երկար իմիտացիայի տեսք կունենան: Խիստ հարցական է նաեւ, ու հենց խճողված Ալիեւի պատճառով, թե կհանդիպե՞ն արդյոք Հայաստանի ու Արբեջանի նախագահները: Ու դա էլ տեւական մի ժամանակ է պարգեւելու Հայաստանին` խելացի լինելու դեպքում նախ իր խնդիրները լուծելու:

Այս ֆոնին Սոչիում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի նախագահը բավական տողատակային ելույթ է ունենում, համարյա նույն ժամանակի մեջ էլ կայանում է Հայաստանի վարչապետի իրանյան այցը, զինվորական ծառայության որակը փոխելուն ձեռք զարկած Վիգեն Սարգսյանը խորհրդարանական լսումներում խոսում է բավական հեռահար իր մեծածավալ ծրագրերի մասին, որոնք մեծ հաշվով նաեւ Հայաստանի պաշտպանունակությանն են վերաբերում (այստեղ թերեւս ավելորդ չէ հիշեցնել, թե ով է զորքերի Գերագույն գլխավոր հրամանատարը նոր խորհրդարանական մոդելով` տողատակերի դուռը բաց թողնելով):

Ակամա նկատելի է , որ մրցակցային հարթությունը միգուցե մի պահ ազատ է թողնված զանազան ճնշող ազդակներից, տեսնելու համար, թե ով ավելի ճկուն կդրսեւորի իրեն` եկող տարի ղեկավար դառնալու տեսակետից: Մինչդեռ եթե պետության շահի , այլ ոչ թե անձերի տեսանկյունից դիտարկվի` մի պահ, մի կարճ պահ Հայաստանին բարենպաստ ժամանակ է բաժին ընկել` գործերը գոնե մասամբ կարգավորելու: Իսկ դրա համար նրա ղեկավարները պետք է ոչ թե ներքին մրցակցային գործոնը շարժառիթ դարձնեն իրենց գործողություններում, այլ համադրեն ջանքերը:

Արտաքին քաղաքական դաշտում հաջող խաղն ու ներքին վիճակի ու նախեւառաջ` տնտեսության բարելավումը կարող են ամնիստիայի արժանացնել հասարակության լայն համակրանքին այդպես էլ չարժանացած մեր ղեկավարներին:

Դատեք ինքներդ` համադրվա՞ծ են ջանքերը, թե՞ մրցակցությունն է առաջնային:

Սոչիում, ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը վերլուծական շրջանակը գնահատել էր որպես ավելի նախաձեռնողական. սա կարող է եւ թույլատրված նախաձեռնողականություն լինել` արտաԵՏՄ-ական ազդակների ազդեցությամբ` իրանական, չինական եւ մեկ-երկու այլ ուղղություններով Հայաստանի փոխշահավետ գործակցության հնարավորությամբ պայմանավորված եւ ռուսական ու հայկական շահերը ԵՏՄ անդամ այլ երկրների շահերին հավասարակշռելու համատեքստում: Հայտնի է` ԵՏՄ անդամ պետություններից առնվազն երեքի սրտով կարող են չլինել Հայաստանի չինական եւ իրանական վերջին բանակցությունները, որոնք մեր երկրի համար բավական լայն պատուհան կարող են բացել, որտեղից տնտեսական օդը կարող է թարմանալ: Դե` իսկ փոքրիկ Հայասատանին ավելի բարենպաստ տնտեսական վիճակում եւ որոշումների կայացման գործոնի դիրքից տեսնելը ԵՏՄ-ում գտնվող, բայց մեզ ոչ դաշնակից պետությունների հետ շահեր ունեցող ԵՏՄ անդամների առումով իսկապես նոր ու ավելի բալանսավորված մոտեցումների անհրաժեշտություն են հուշում` ամենատարբեր ներքին եւ արտաքին շարժառիթներով: Աշխարհն ու տարածաշրջանը փոխվում են` նոր խնդիրների հրամայականով, իսկ բարենպաստ պահը կարող է ամեն վայրկյան Հայաստանին հնարավորություններ ընձեռել, կարծում եմ Սոչիի այս ելույթի տողատակերից դա զգացվում էր:

Այս ֆոնին Հայաստանի վարչապետի այցն Իրան, իրանական եւ հայկական կողմերից հնչեցրած յուրաքանչյուր խոսք այլ հնչողություն է ստանում` կարծես շարունակելով ԵԱՏՄ խորհրդում Հայաստանի նախագահի խոսքի գաղտնատակերը. այն, ինչ չի ասվել մի տեղում, ասվում է մյուս տեղում, իրար կողքի դնելիս երեւում է համատեքսը: Հայաստանն իր արտաքին կապերը վերաբեռնելու, դրանք պետության համար առավելագույն շահ ապահովելու ճանապարհով տանելու խնդիր ունի, իսկ թե որոնք են դրա համար ազդակները, արդյո՞ք արեւմտյան խոստումներն են հավասարակշռում ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության պլյուս-մինուսը, արդյոք Ռուսաստանի` ամերիկյան պատժամիջոցների ծիրում գտնվե՞լն է այս երկրին մղում մեր հարցում ավելի տնտեսական լոյալության, թե՞ բոլորը միասին հասկացել են, որ ԵԱՏՄ-ն, իսկապես գործնական փոփոխությունների չենթարկելու պարագայում, կարող է քանդվել, նրա անդամները կարող են նաեւ վերանայել իրենց անդամակցությունը:

Միայն այն, որ անսպասելի տեղեկություն եկավ Իրանից , թե թուրքմենական գազն Իրանով Հայաստան տարանցելու թեման քննարկվել է վարչապետ Կարեն Կարապետյանի իրանական այցի ընթացքում, միանգամից երկու ենթատեքստ է բացում` որ նվազագույնը Հայաստանը միայն ռուսական գազի հույսին չմնալու այլընտրանք է որոնում, եւ միեւնույն ժամանակ, դա չէր կարող առանց ռուսական իմացության լինել. տարածաշրջանում, իրոք, փոփոխություններ են կատարվում, նախ` տնտեսական, մեծ հաշվով նաեւ քաղաքական առումով, դրանք ամեն տեսակի հարաբերություններում ու քայլերում են տեսանելի, իսկ Հայաստանի շահը հետապնդելու այսօրինակ փորձերը միայն խրախուսելի են:

Այլ ազդակներ եւս կան, որոնք խոսում են այն մասին, որ ընկալում կա, թե ժամանակն է, որ Հայաստանը գլխովին չտրվի այս կամ այն մոտեցումներին, իրար չհակադրի իր կողմնորոշումները, այլ դրանցից վերցնի ռացիոնալը, իսկ Հայաստանի շահին հակադրվող մոտեցումները մերժի:

Այ, թեկուզ այն հայտարարությունը, որ արել Հայաստանի նախագահը Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում. «Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին եւ ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաեւ ժողովուրդներին միավորող գործոն»:

Այս օրիերին, երբ Հայաստանում թունդ քննարկումներ են ընթանում Ընտանեկան բռնության վերաբերյալ երկիմաստ ձեւակերպումներով օրենքի նախագծի շուրջ, որ, ի դեպ, եվրոպական պարտավորվածությունների շրջանակում է ընկալվում, Հայաստանի նախագահի դիտարկումը համարյա հուշում է , որ նախագիծը հազիվ թե հասնի խորհրդարան անգամ, չնայած մենք նոյեմբերին ԵՄ -ի հետ համաձայնագիրը պետք է որ ստորագրենք:

ԵՄ համաձայնագիրը, մեծ հաշվով, Հայաստանի համար շնչելու հնարավորություն կդառնա, մանավանդ` գոնե Երեւանի կենցաղն այժմ մոտ է եվրոպականին ու շատ եվրոպական արժեքներ հենց մեր արյան մեջ են: Բայց եվրոպացիք էլ պետք է իմանան, որ կան բաներ` մեզնից պետք է վերցնեն, ու իր թերություններով հանդերձ` հայկական ընտանիքի մոդելը լավ կլիներ ընդօրինակելի լիներ իր մայրամուտն ապրող եվրոպական ընտանիքի մոդելի փոխարեն:

Առհասարակ` Հայաստանի նախագահի Սոչիում հնչեցրած երկու ելույթում էլ նկատելի էին Հայաստանի հնարավորությունները չսահմանափակելու գաղտնագրված առաջարկներ` ուղղված հատկապես ԵՏՄ-ի ղեկավարությանն ու անդամներին:

Արդյոք Հայաստանի արտաքին մոտեցումների նորոգո՞ւմն են եկող տարվանից ղեկավար դառնալու հավակնություն ունեցող մի քանի ֆիգուրները իրենց մրցակցային ելման կետը դարձնելու, եւ ո՞վ է նրանցից ստանալու արտաքին աջակցությունը` դեռ դիտարկելի է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.