AZG Daily #7, 23-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 38. ՈՐՊԻՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼՈՒ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



Տեղադրվել է` 2017-10-12 23:21:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 6108, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՒՏԻՆԸ ՉԴԱՎԱՃԱՆԵՑ ԱՍԱԴԻՆ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԷԼ ՉԻ ԴԱՎԱՃԱՆԻ

Պ .Ք.

Թուրքիայի լրատվական հեռուստաալիքները հաղորդում են, որ Անկարան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը գործում է Ռուսաստանի հետ համատեղ, որի ռազմօդանավերը օժանդակություն են ցույց տալիս օդից, իսկ թուրքական զինված ուժերը գործում են իրենց տարածքից: Նա ավելացրել է, որ Անկարան թույլ չի տա նոր պետությունների ստեղծում իր սահմանների մոտակայքում, անշուշտ, նկատի ունենալով Քրդստանը:

Ավելի վաղՙ սեպտեմբերի 15-ին, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պայմանավորվել էին ստեղծել համատեղ կոորդինացիոն կենտրոն եւ սիրիական Իդլիբ նահանգում անվտանգության ապահովման զորակազմ: Դա Սիրիայի փաստորեն միակ նահանգն է, որը դեռեւս արմատականների վերահսկողության տակ է: Այժմ վերահսկողության ուժերի խնդիրը Սիրիայի կառավարական բանակի եւ ընդդիմության ուժերի ռազմական բախումների կանխումն է ինչպես Իդլիբ նահանգում, այնպես էլ հարեւան նահանգների որոշակի շրջաններում:

Գրեթե բոլոր թուրք փորձագետները ուշադրություն են դարձնում հետեւյալ հանգամանքին: Անկարան ռազմական գործողություններ սկսեց լոկ այն բանից հետո, երբ Թուրքիա այցելեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը Թեհրանում բանակցեց Իրանի նախագահ Ռուհանիի հետ: Ռազմական փորձագետների գնահատմամբ, Անկարան մտադիր է սկզբնական փուլում սահմանից հեռացնել «Ան-Նուսրա» ճակատի գրոհայիններինՙ չձեռնարկելով լայնածավալ հարձակողական գործողություններ: «Մեր նպատակը ռազմական բախումների կանխումն է: Մենք նաեւ ուզում ենք օժանդակել քաղաքական գործընթացին», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն :

Հետաքրքրական է ԱՄՆ-ի արձագանքը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Ռուսաստանի ռազմական համագործակցությանը: ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Էրիկ Պահոնը հայտարարեց, որ Վաշինգտոնը հավանություն է տալիս Անկարայի հակաահաբեկչական պայքարին, ինչպես նաեւ պետական սահմանների պաշտպանությանն ուղղված քայլերին: Նա նաեւ նշեց, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքը հենակետ է դարձել Ալ-Ղաիդայի գրոհայինների համար, որոնց գործողությունները վտանգ են ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար: Պահոնն ավելացրեց, որ ԱՄՆ զինված ուժերը ներկայումս Իդլիբի շրջանում գործողություններ չեն իրականացնում:

Սակայն գրեթե նույն պահին ամերիկացիները հայտարարեցին, որ դադարեցնում են ոչ ներգաղթային այցագրերի հանձնումը Թուրքիայի տարածքում գտնվող իրենց գրեթե բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններումՙ դա պատճառաբանելով Թուրքիայում ամերիկյան հյուպատոսության ներկայացուցիչ Մեթին Թոփուզի ձերբակալությամբ: Վերջինս ամբաստանվում է երկրի սահմանադրությունը խախտելու եւ կառավարությունը փոխելու փորձերի մեջ: Թուրք փորձագետներից շատերը կարծում են, որ Վաշինգտոնը այդ ձեւով փորձում է Անկարայից վրեժ լուծել Մոսկվայի հետ ռազմական համագործակցության համար: Եվ սա համահունչ է Թուրքիայի ներկայիս քաղաքականությանը: Վաշինգտոնի որոշումից մի քանի ժամ անց Անկարան դադարեցրեց ամերիկացիներին թուրքական այցագրերի տրամադրումը իր բոլոր ներկայացուցչություններում:

Այս կապակցությամբ, թուրք հայտնի քաղաքագետ Հուսեյն Գյուլուրչեն Beyaz TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքում սկսեց հաջողությունների հասնել այն բանից հետո, երբ սիրիական ուղղությամբ դաշինք կնքեց Ռուսաստանի եւ Իրանի հետ եւ երբ ԱՄՆ-ը խաղից դուրս բերվեց դիվանագիտական, ռազմական եւ քաղաքական առումներով: Ըստ որում, նշվում է, որ «տեղի ունեցող երեւույթները Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա մեծ տարաձայնությունների դրսեւորումներ են»: Թուրքերը մինչեւ վերջերս մասնակցել են ՆԱՏՕ-ի գործողություններին Աֆղանստանում, Բալկաններում, Սիրիայում եւ Լիբիայում, իսկ հիմա «արեւմտյան դաշնակիցները կարծես թե լքել են Անկարային», որը ստիպված է ռազմաքաղաքական դաշինք կնքել ռուսների հետ: Մյուս կողմից, հնչում է արեւմուտքցի փորձագետների կարծիքը, որի համաձայն Թուրքիան երբեք չի եղել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցը, որի վրա հնարավոր կլիներ հենվել 100 տոկոսով, եւ նույնիսկ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարի սկզբնական փուլում կասկածներ էր հարուցում: Ամեն դեպքում նախագահ Էրդողանը որպես քաղաքական գործիչ հետզհետե ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում: Վերլուծաբան Բոշկուն Բաշբուգի կարծիքով, Պուտինը չդավաճանեց Ասադին եւ եւ Էրդողանին էլ չի դավաճանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.