AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-10-19 23:04:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 13138, Տպվել է` 1655, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵՐԹ ՓԱԿԵԼՈՒ «ԱՐՎԵՍՏԸ»

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Սփյուռքահայ մամուլի, ընդհանրապես հայկական մամուլի մասին խոսելիս, մանավանդ երկար կյանք ապրած թերթերին անդրադառնալիս, մենք սովորաբար բավարարվում ենք դրանց ստեղծման թվականի, վայրի, առաջին խմբագրի անունը նշելով, անշուշտ չմոռանալով ընդգծել նաեւ, դեռեւս գործող թերթերի պարագայում, ներկայիս խմբագրի անունը, եւ վերջ: Այնինչ զուտ մատենագիտական այդ տվյալներից անդին գոյություն ունի, ունեցել է, մի ամբողջ կենսագրությունՙ ամենօրյա, ամենժամյա տվայտանքներով լեցուն, որը սփյուռքահայ երկարակյաց թերթերի պարագայում կուսակցական, համայնքային կամ անհատական կենսագրությունից անդինՙ ազգի, հայրենիքի ու պետության կենսագրությունն է արձանագրում նաեւ:

Դրանցից մեկը 1899 թ.ին Բոստոնում ծնունդ առած եւ 1923 թ.ին «Պայքար» անունով հանդես եկող թերթն է, որը որոշՙ կարճատեւ թե տեւական ընդհատումներից հետո ընթացիկ տարեշրջանի սկզբից ի վեր, շնորհիվ Երվանդ Ազատյանի, Հակոբ Վարդիվառյանի, Վարդան Նազիրյանի եւ այլ նվիրյալների ջանքերի, վերստին սկսեց լույս տեսնել միաժամանակ Լոս Անջելեսում եւ Բեյրութում, որպես պաշտոնաթերթ Ռամկավար Ազատական կուսակցության: Շատ կարճ ժամանակում շաբաթաթերթը դարձավ սփյուռքահայ մտավորականության ամբիոն, ռամկավար եւ ոչ ռամկավար մտավորականներիՙ պատմաբանների, հասարակագետների, քաղաքագետների, մշակութային գործիչների, կրթական մշակների, գրողների եւ արվեստագետների հանդիպման վայր: Դրանով իսկ ապացուցվեց, որ արդար ու տեղին էր 118 տարեկան «Պայքարին» 3-րդ շնչառություն տալու նախաձեռնությունը: Մինչ այդ, սփյուռքահայ բազմաթիվ մտավորականներ, հատկապես հրապարակախոսասկան մեծ ավանդույթներ ունեցող լիբանանահայ գաղութում, զրկված էին ազատ ամբիոն ու խոսափող ունենալու հնարավորությունից: Ճիշտ է, գաղութում գործում են ռամկավար «Զարթօնքը», հնչակյան «Արարատը», դաշնակցական «Ազդակը» եւ այլՙ կուսակցական, միութենական եւ հարանվանական թերթեր, սակայն գոնե առաջինիՙ «Զարթօնքի» մասին խոսելով պետք է ասել, որ երբեմնի այդ հզոր թերթը մի քանի տարի արդեն զրկվել է մտավորական հրապարակագիրներից եւ աշխատակիցներիցՙ կիսագրագետ խմբագրի շահադետ ու նեղմիտ վարմունքի, թերթը հովանավորողների եւ հատկապես գլխավոր հովանավորիՙ բառի իսկական առումով հակամամուլ գործունեության պատճառով, որի հետեւանքով ոչ միայն «Զարթօնքը», այլեւ 1956 թ.ից Զարեհ Մելքոնյանի եւ Օննիկ Սարգսյանի հրատարակած «Շիրակ» մշակութային-գրական ամսագրի գլխավոր խմբագիրներըՙ համապատասխանաբար Պարույր Աղբաշյանը եւ Ժիրայր Դանիելյանը հրաժարվեցին իրենց պաշտոնից, եւ օրաթերթը մեկուկես տարով դադարեց հրատարակվելուց, իսկ ամսագիրը փակվեց ընդմիշտ: Ի դեպ, նույն այդ գլխավոր հովանավորը ժամանակին, 1996 թ.ին, փորձել էր փակել տալ նաեւ մեր թերթըՙ «Ազգ»ը եւ Հայաստանից հեռացնել նրա խմբագրին, ինչը չհաջողվեց նրան հայրենի մտավորականության եւ մամուլի գործիչների պինդ եւ միահամուռ կեցվածքի շնորհիվ: Այսինքն, այս մարդու սովորությունն է, խասյա՛թն է թերթ փակելը:

Հետեւաբար բոլորովին պատահական չէ, որ օրերս, օգտագործելով իր հովանավորյալիՙ անարժանաբար «Զարթօնքի» խմբագրի աթոռին նստած կիսագրագետի դավադրողական տաղանդը, գլխավոր հովանավորը վերջինիս մղել-քաջալերել է Լիբանանի արաբական «Ալ Նաշրա» կայքում տեղադրել տալու մի զրպարտագիր «Պայքար» շաբաթաթերթի դեմ, վերջինիս վերագրելով «մահացու 7 մեղքերը», որոնց թվումՙ ներլիբանանյան համակեցությունը խանգարելու, մամուլի մասին լիբանանյան օրենքը խախտելու, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի նկատմամբ թշնամանք հրահրելու, անգամՙ Հայաստանի Հանրապետության դեմ քարոզչական պայքար մղելու եւ բարեկամ երկու երկրների միջեւ հարաբերությունները սրելու վերաբերյալ: Սառը պատերազմի կամ ստալինյան օրերի հատուկ մի մատնչագիր, որի նպատակը ավելի քան պարզ էՙ դրդել լիբանանյան համապատասխան իշխանություններին սանկցիաներ կիրառելու, ընդհուպ փակելու «Պայքարը», որն իր հավասարակշիռ եւ լուրջ բովանդակությամբ լրիվ է նսեմացնում «Զարթօնքին» եւ ոչ միայն: Այնինչ, թերեւս կարիք չկա նշելու, «Պայքարի» ցարդ լույս տեսած 42 համարների էջերը ապացուցում են խմբագրակազմի խիստ լոյալությունը (ինձ թվում էՙ չափազանցված) թե՛ երկու երկրների իշխանությունների, թե՛ Արամ Ա կաթողիկոսի, թե՛ հայկական տարբեր կազմակերպությունների նկատմամբ:

Ուստի ակնկալվում է հայրենի մտավորականության եւ պետական իշխանությունների, ինչպես նաեւ սփյուռքահայ մտավորական ու եկեղեցական շրջանակների ազդու միջամտությունը ի պաշտպանություն կարեւոր եւ անհրաժեշտ այդ թերթիՙ «Պայքարի»:

Սակայն զգո՛ւյշ, այդ մարդիկ տիրապետում են թերթ փակելու «արվեստին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.