AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017



Տեղադրվել է` 2017-10-26 22:14:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 12213, Տպվել է` 1786, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐՈՏԻԿ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրային տրանսպորտում հայտնվել են ուշագրավ գրություններ: Նույն թեմայի շուրջ, բայց տարբեր, ես, օրինակ, հանդիպել եմ այս երկուսին. Մ՜ի դիպչիր իմ մարմնին. իմ մարմինը հանրային տարածք չէ: Եւ ավելի զիլ մի բանՙ Հասարակական տրանսպորտում մարմինների հպումը համարվում է սեռական ոտնձգություն : Անկեղծ ասած, հատկապես վերջին գրությունից հետո, երթուղայինում կանգնած, հանկարծ հասկացա, որ իմ հանդեպ սեռական ոտնձգություն է անումՙ միանգամից երեք մարդ, որոնցից երկուսըՙ կին, մեկըՙ տղամարդ, իսկ ես սեռական ոտնձգություն եմ անում երկու կնոջ նկատմամբ, քանի որ առաջինի աթոռից բռնվել եմ (որպեսզի վայր չընկնեմ), ու մատներով դիպչում են նրա մազերին, իսկ երկրորդի թեւին հպվել եմ ոտքով, քանի որ հետեւից կանգնած եւ իմ հանդեպ սեռական ոտձգություն կատարող կինը ինձ ազատ տարածություն չի տվել: Ու մինչ ես ուզում էի բղավելՙ ողջ երթուղայինով մեկՙ մ՜ի դիպչեք իմ մարմնին, իմ մարմինը հանրային տարածք չէ, անմիջապես հասկացա, որ եթե հանկարծ նման բան անեմ, մի քանիսն ինձ կմեղադրեն սեռական ոտնձգության համար, իսկ ես երթուղայինից կիջնեմ խայտառակված, քանի որ միանգամից երեք մարդ իմ հանդեպ նույնն արած կլինի: Մի խոսքով, սուս ու փուս շարունակեցի ճանապարհս, լավ է, որ վարորդի կողքին երկու նստատեղերից մեկն արագ ազատվեց, եւ ես արագորեն նետվեցի առաջ, ու կողքիս նստողի հետ փոխադարձավար սեռական ոտնձգություն անելով հասանք տեղ:

Սա ի՞նչ է, ո՞վ է որոշել. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությո՞ւնը, իրենք տեղյակ ե՞ն, իսկ ինչո՞ւ ոչ: Լավ, եթե մարմինների հպումը սեռական ոտնձգություն է համարվում հանրային տրանսպորտում, բա երբ ուղեւորներից մեկը կամովին խնդրում է, որ իր դրամը փոխանցես վարորդին ու ձեր ձեռքերը հպվում են, դա ի՞նչ էՙ սեռական ակտ փոխադարձ համաձայնությա՞մբ, կամ երբ ձեռքդ մեկնում ես եւ օգնում, որ կինը բարձրանա կամ իջնի երթուղայինից, ուրեմն հաջորդ իսկ վայրկյանին պետք է ԶԱ՞ԳՍ գնաք, քանի որ բանը բանից անցե՞լ է: Իսկ եթե երեխային ես հպվում, դա արդեն մանկապղծությո՞ւն է...Ես իհարկե հասկանում եմ, որ այս գրությունները կարող են լինել առանձին վարորդների սեռական երեւակայության նեղլիկ սահմաների ապացույցը, բայց չեմ հասկանում, թե ինչո՞ւ համապատասխան տեղի համապատասխան վարչությունը չի ուսումնասիրում, թե ի՞նչ գրություններ են փակցնում մեր տրանսպորտում եւ ինչ գրություններ են պատռում, օրինակՙ «Տրանսպորտում ծխել չի կարելի» գրությունները պատռում են, ինչը նշանակում է, որ տրանսպորտում ծխել կարելի է, մանավանդ երբ ենթարկվում ես սեռական ոտնձգության կամ փոխադարձ համաձայնությամբ սեռական ակտից հետո: Բա ոնց:

Հասկանում եմ նաեւ, որ տրասպորտում հաճախ լինում են մարդիկ, որոնք սկզբունքորեն չեն ուզում նստել, քանի որ կանգնած ավելի հարմար է ակամայից դիպչել կողքի կանանց, բայց, կներեք, եթե քաղաքի այսինչ նրբանցքում օրվա այսինչ ժամին այսինչ մեկը բռնաբարել է այնինչ մեկին, դա դեռ չի նշանակում, որ քաղաքի տվյալ նրբանցքում օրվա տվյալ ժամին բոլոր անցորդները պոտենցիալ բռնաբար են կամ բռնաբարության զոհ:

Բայց մյուս կողմից, այդ գրությունները կարող են փրկել հասարակական տրանսպորտը: Մարդիկ, տեսնելով, որ երթուղայինում նստելու տեղ չկա, այլեւս չեն նստի, քանի որ որեւէ մեկը չի ցանկանա ենթարկվել սեռական ոտնձգության, ինչն անխուսափելի է, երբ երթուղայինում կանգնած ես: Սա էլ կնշանակի, որ երթուղայինները չեն բեռնվի, վարորդները կբողոքեն, որ շատ փող չեն աշխատում, գծի տերերն էլ կսկսեն մեծ ավտոբուսներ բերել, բայց քանի որ ավտոբուսն էլ է հասարակական տրանսպորտ, որտեղ նույնպես միմյանց հպվել չի կարելի, այնտեղ եւս մարդիկ այդ վախից չեն կուտակվի: Ավտոբուսներն էլ ավելի հաճախ կսկսեն աշխատել, որ մարդկանց տեղափոխենՙ առանց սեռական ոտնձգությունների ենթարկելու: Հա, մեկ էլ մարդիկ դռների մոտ չեն հավաքվի, որպեսզի իջնողները նրանց սեռական ոտնձգության չենթարկեն, իսկ ավտոբուսներում ամեն աթոռի դիմաց դրված կլինեն սեղաններՙ վրան մոխրաման, որ ուղեւորները կարողանան հանգիստ ծխել. թե չէ ինչո՞ւ պատուհանի մոտ նստած վարորդը կարող է ծխել, իսկ պատուհանի մոտ նստած ուղեւորըՙ ոչ, մանավանդ երբ ամբողջ քաղաքը խցանումների մեջ է, ճանապարհըՙ երկար:

Մի խոսքով, հասարակական տրանսպորտին մեծ փոփոխություններ են սպասվում: Վարչապետն, օրինակ, հանձնարարել է վերացնել խցանումները: Բացի նրանից, որ դա կօգնի ավելի արագ տեղ հասնել, փաստորեն նաեւ կնպաստի, որ մարդիկ ավելի քիչ սեռական ոտնձգությունների ենթարկվեն կամ ենթարկեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.