AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017



Տեղադրվել է` 2017-10-26 22:14:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 6696, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՋԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Պ.Ք.

Աշխարհում կաճի չճանաչված պետությունների թիվը

Կատալոնիայի հանրաքվեից հետո Եվրոպայում նկատվում է անջատական շարժումների աշխուժացում: Մասնավորապես Իտալիայի հյուսիսի երկու առավել զարգացած մարզերումՙ Լոմբարդիայում եւ Վենետոյում հոկտեմբերի 22-ին անցկացվեցին հանրաքվեներ հանուն ֆինանսական ինքնավարության ընդլայնման: Իտալիայի բնակչության մեկ քառորդն ապրում է այդ մարզերում, որոնք տալիս են երկրի ՀՆԱ 30 տոկոսը: Նախնական տվյալներով Լոմբարդիայում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 40 տոկոսը, Վենետոյումՙ 60 տոկոսը: Երկու մարզերում էլ հանրաքվեի մասնակիցների 95 տոկոսն արտահայտվել է ֆինանսական ինքնավարության օգտին, քանի որ այդ մարզերը Հռոմին տալիս են ավելի շատ, քան ստանում են:

Իսպանիայում Կատալոնիայի անկախության բացահայտ հռչակման դեպքում Մադրիդը կարող է երկրի սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն վերացնել Կատալոնիայի ինքնավարությունը, արձակել խորհրդարանը, հայտարարել արտակարգ դրություն եւ այլն: Իսպանիայի կառավարությունը կարող է կիրառել անջատականության կասեցմանն ուղղված սովորական միջոցներ, որպիսիք արդեն կիրառվել են հետխորհրդային տարածքումՙ Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդավիայում, հիմա նաեւ Ուկրաինայում: Նրանք բոլորը կորցրել են իրենց երբեմնի տարածքների մի մասի վերահսկողությունը: Խնդիրն այն է, որ այդ երկրները փորձում են շեշտը դնել Եվրոմիության վրա, որպեսզի հասնեն իրենց տարածքային ամբողջականության վերականգնմանը:

Ինչպես նշում է Deutsche Welle ռադիոկայանը, Կատալոնիան կարող է առաջին ահազանգը դառնալ Եվրոմիության համար: Ավելի լայն ինքնավարության են ձգտում Շոտլանդիան, Հարավային Տիրոլը, Ալանդյան կղզիները, Ֆլանդրիան, գուցե նաեւ Բավարիան: Ինչպես նշում է գերմանական ռադիոկայանի մեկնաբան Բեռնդ Ռիգերտը, որոշ տարածաշրջաններ ձգտում են ոչ թե անկախության, այլ լոկ ավելի լայն ինքնավարության: Ուրիշներն էլ, ինչպես Շոտլանիան եւ Կատալոնիան, ձգտում են անկախության: Պատահական չէ, որ Եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս Եվրոմիությունը «Տարածաշրջանների Եվրոպա» դարձնելու կոչերով: Գոյություն ունեն նման հայեցակարգի մշակումներ:

Եթե շարունակենք նմանությունների որոնումը Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի այսպես կոչված անջատական շարժումների միջեւ, ապա ակնհայտ է ժամանակագրական որոշակի խզում: Հետխորհրդային տարածքում անջատականության առաջին ալիքը ի հայտ եկավ Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդավայի եւ Ուկրաինայի ազգայնական քաղաքականության ալիքի վրա: Չնայած Ռուսական կայսրության եւ ապա ԽՍՀՄ-ի կազմում լինելուն, դրանցում կատարված հեղաշրջումները հանգեցրին էթնիկ-ազգային եւ դավանանքային հակամարտությունների: Ըստ որում, այդ հանրապետություններում դեռ չէր ավարտվել հենց անվանադիր ազգի ձեւավորումը:

Ավելին, ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, իրենց տարածքի մի մասը կորցրած հետխորհրդային հանրապետությունները չգնացին ժողովրդավարացման, ազգային փոքրամասնությունների քաղաքական կարգավիճակի բարձրացման եւ իրավունքների ընդլայնման ուղիով: Գործի դրվեցին ազգամիջյան հակամարտությունների կարգավորման ավտորիտար եւ ուժային մեթոդներ: Ադրբեջանում խաղարկվեց թյուրքական ազգայնամոլական խաղաքարտը եւ անտեսվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի ձգտումները: Համանման գործընթացներ տեղի ունեցան Վրաստանում, Մոլդավիայում, Ուկրաինայում: Որտեղ ազգայնականությունը դրսեւորվեց «յուրայիններին» «օտարներից» զատելու մեջ: Սա է հետխորհրդային անջատականության սկզբունքային տարբերությունը եվրոպականից, թեեւ Եվրոպան նույնպես հայտնվել է սեփական աջատականների դեմ ուժային մեթդների կիրառման եզրին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այնտեղ 1990-ականներին հաջողվեց կանխել շրջանային անջատականության փորձերը:

Չի կարելի բացառել, որ անջատականությունները հետխորհրդային տարածքում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում սկսեն շարժվել միմյանց ընդառաջՙ ունենալով միջազգայնացված հակամարտությունների սեփական «ուղեբեռներ»: Այս կապակցությամբ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ տեղի ունեցող երեւույթները մտահոգիչ են, քանի որ Կատալոնիայում եւ այլուր քաղաքական կարգավորմանը միջամտելու համար Եվրոմիությունը չունի համապատասխան կառույցներ:

Եվրոմիությունում ձեւավորվող քաղաքական նոր իրավիճակը հետխորհրդային տարածքի հետ դրա աղերսների տեսակետից լուրջ վերլուծության կարիք ունի, նշում է ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովը : Առայժմ կարելի է կատարել նախնական հետեւություններ. հակամարտությունների ասպարեզ դարձած յուրաքանչյուր պետության մեջ առկա է կենտրոնական կառավարման ճգնաժամ: Կենտրոնը, լինի Մադրիդը թե հետխորհրդային որեւէ մայրաքաղաք, բաց է թողել ազգային ինքնության ձեւավորման գործընթացին նպաստելու հնարավորությունը: Ամբողջ Եվրոպայում ազգային ինքնորոշմանն ուղղված անջատականության ալիքը Իսպանիայից մինչեւ Դոնբաս եւ Շոտլանդիայից մինչեւ Կովկասՙ ահագնանում է: Հիմա դժվար թե հաջողվի այն կանգնեցնել միայն իրավաբանական միջոցներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.