AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 8567, Տպվել է` 1721, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶՆԱՎՈՒՐ. ԲՆԱԿԱՆ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ՀՐԵԱՆԵՐԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ ՃԱՆԱՉԵԻՆ ՇՈԱՅԻ ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՇՏԵԼՈՎ ՀԱՆԴԵՐՁ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Հայոց ցեղասպանության ճանաչումը որքա՞ն կարեւոր է Ձեզ համար» գերմաներեն հրատարակվող «Յուդիշե ալգեմայնե» թերթի հարցին Ազնավուրը պատասխանել է.

- Ինձ համար միեւնույն էՙ տարբեր երկրների ճանաչումը: Կարեւորն այն է, որ զանգվածային կոտորածը ճանաչեն: Ինչպե՞ս է պատահել, որ 1 միլիոն 300 000 մարդ սպանվել է: Եթե ցեղասպանություն (գերմ.բնագրումՙ գենոցիդ- Ան. Հ.) չէ, բնորոշող ավելի լավ բառեզր ասեք ինձ, ես ուրիշը չգիտեմ: Երբեւէ թուրքերի մասին վատ բառ դեռ չեմ ասել, հո խենթ չեմ: Եթե նրանց ցեղասպանության համար կշտամբեմ, կարող են մեկին ինձ մոտ ուղարկել, որ հնարավոր է ինձ ինչ- որ բան անի... (Ազնավուրը կոկորդին պարզած ձեռքով միանշանակ շարժում է անում):

- Ակնկալո՞ւմ եք, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

- Չեմ հասկանում, թե ինչու չեն ճանաչում: Շիմոն Պերեսի հետ ընկերներ էինք, բայց նրան երբեւէ չեմ հարցրել դրա մասին: Նույնը կարող եմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասին ասել, որին կարճ հանդիպել եմ: Կարծում եմ, բնական կլիներ, որ հրեաները պատմական փաստերը ճանաչեին, նաեւ այն ժամանակ, երբ Շոայի բացառիկությունն են շեշտում: Միգուցե այսպիսի ճանաչումը կհանգեցնի այն բանին, որ այդ «հաստագլուխներն» էլ, ինչպես կատակով ասում եմ թուրքերի մասին, նույնը անեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.