AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 8800, Տպվել է` 1719, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԴԱՍԱՐԱՆ

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Բերձոր-Ստեփանակերտ-Երեւան

Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում վերջերս կայացավ Մոնրեալի Թեքեյան Մշակութային Միութեան «Սարօ Արմէն Մանուկեան ֆոնտ»-ի օժանդակությամբ հիմնանորոգված դասարանի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ Փարիզի «Արշակ Չոպանյան» ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանը:

Վերջինս տեսնելով դպրոցի անբարեկարգ դասարանները եւ համոզված լինելով, որ միայն մեկ վերանորոգված դասարանով հնարավոր չէ իրականացնել պատճաշ կրթական գործունեությունՙ որոշեց Փարիզի «Արշակ Չոպանյան» ինստիտուտի աջակցությամբ հիմնանորոգել եւս մեկ դասասենյակ:

Դպրոցի տնօրենության հետ քննակումների արդյունքում որոշվեց վերանորոգել ռազմագիտության դասարանը: Մինչ նորոգման անցնելը, «Արշակ Չոպանյան» ինստիտուտի հոգեբարձուների խորհրդին ներկայացվեց դասարանի ներկայիս լուսանկարները եւ ծախսերի նախահաշիվը: Հոգաբարձուների խորհրդի դրական արձագանքից հետո Վարուժան Սիրապյանի ջանքերով իրականացվեց գումարի հանգանակություն: Հայրենանվեր այս գործունեությանը ձեռնամուխ եղան հայրենիքի նվիրյալները, եւ շատ կարճ ժամանակամիջոցում հավաքվեց անհրաժեշտ գումարը: Նվիրատուներն էլ հեռվից, բայց առցանց հետեւում էին աշխատանքի ընթացքին:

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ դասասենյակի բացումը, որին ներկա էին Վարուժան Սիրապյանը, Հայաստանում ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) ներկայացուցիչ Գայանե Մուրադյանը, «Արշակ Չոպանյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, «Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանը, Թ.Ս. Կախվեն (Լոնդոն), Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, ուսուցիչներ, աշակերտներ եւ այլք:

Դասասենյակի մուտքին փակցվեց ցուցանակՙ «Ռազմագիտության դասասենյակը վերանորոգված է Փարիզի Արշակ Չոպանյանի ինստիտուտի հովանավորությամբ» գրառմամբ:

Դպրոցի համար խիստ անհրաժեշտ այս վերանորոգումը նոր հույս բացեց դպրոցի անձնակազմի եւ աշակերտների համարՙ նրանք եւս մեկ անգամ զգացին, որ Արցախի խնդիրները համայն հայության խնդիրներն են: Ներկաները վստահեցրին, որ բոլորը նրանց կողքին են եւ ամեն հնարավորը կանեն, որպեսզի աշակերտների համար ապահովեն բարվոք կրթական միջավայր ու պայմաններ: Չէ՞ որ ամեն բանի սկիզբը հենց կրթությունն է:

Դավիթ Դավթյանը «Արշակակ Չոպանյան» ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանին հանձնեց շնորհակալագիրՙ կարեւորելով նրա ներդրումն դպրոցի վերանորոգման գործում:

Ձեռնարկի բացման արարողությանը դպրոցի բարձր դասարանների աշակերտները` զինղեկ Սամվել Պապիկյանի ղեկավարությամբ, երդվեցին լինել դպրոցի համար արժանի շրջանավարտ եւ հայրենիքին արժանի զինվոր:

Այնուհետեւ աշակերտները ցուցադրեցին իրենց ռազմական հմտությունները. վարժասարքերի սենյակում ռազմական վարժասարքից կրակեցին, ցուցադրեցին զենքի հավաքման եւ քանդման աշխատանքը եւ այլն: Հյուրերը դպրոցին նվիրեցին նաեւ գրքեր եւ քարտեզներ:

Միջոցառման ավարտին հյուրերը, շրջանի վարչակազմի ներկայացուցիչների եւ դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին եռահարկ դպրոցում, ծանոթացան շենքային պայմաններին, քննարկեցին դպրոցի դեռեւս անբարեկարգ վիճակում գտնվող դասասենյակների հարցը: Եղավ նաեւ քննարկումՙ շենքի տանիքի հիմնանորոգման վերաբերյալ, որ մի մասն կիրականանա բարերարների միջոցով, իսկ մնացածըՙ Արցախի կառավարության:

Օրվա ավարտին պատվիրակությունը մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Հանդիպմանը քննարկվեց Բերձորի թիվ 1 դպրոցի տանիքի վերանորոգման հարցը: Նախարարը խոստացավ հանձնարարել մասնագիտական խմբին կազմել նախահաշիվ եւ հնարավորության դեպքում առաջնահերթության կարգով լուծել խնդիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.