AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 53. ԱՂԱԼՈՒՑ ԱԼՅՈՒՐ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՄԱԼԻՑՙ ՄԱՏԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017



Տեղադրվել է` 2017-11-10 01:10:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2699, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՀՊԱՆՎՈՂ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՙ ՏԱՐԻՆԵՐԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է բնապահպանությանն ուղղված քայլերըՙ լուրջ հաջողություն արձանագրելով գործադրվող ջանքերի, իրականացվող ծրագրերի եւ նպատակասլաց գործընկերության միջոցով: Այդ հարցում զգալի ներդրում է կատարում հիմնադրամի գլխավոր գործընկերըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Նպատակը մեկն էՙ ունենալ Խոսրովի անտառ-պետական արգելոցի բուֆերային գոտի, ապագա սերունդների համար պահպանել Հայաստանի հարուստ բնությունը եւ ապահովել համայնքների կայուն տնտեսական զարգացումը:

Տարիների ջանքերի շնորհիվ գործակցող կողմերին հաջողվել է իրականացնել բավականին համարձակ նախագիծ. սակավաջուր, 400 հա գրեթե տափաստան հիշեցնող հողատարածքում ստեղծել հատուկ պահպանվող տարածքՙ արձանագրելով տարբեր, այդ թվումՙ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների քանակական լուրջ, շարունակական աճ եւ գործընթացում ներգրավել ոչ միայն մասնագետների ու միջազգային կառույցների, այլեւ Ուրցաձոր համայնքի բնակիչներին: Գյուղն, ի դեպ, մեկն է այն 20-ից, որոնց փողոցները համատեղ ջանքերով լուսավորվել են բնապահպանական ու նորագույնՙ էներգախնայող LED լուսավորության համակարգով:

Արդեն 7 տարվա պատմություն ունեցող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածքն այժմ 20 հազար հեկտար է: Այն նաեւ յուրօրինակՙ փորձարարական նշանակության միջավայր է: Ապաստարանը կառավարող հիմնադրամի ձեռքբերումները տարեցտարի ավելանում են:

Ճշգրիտ հաշվարկների եւ թիրախավորված աշխատանքի արդյունքում, այստեղ ստեղծվել է գիտական ուսումնասիրությունների անտառակայան, տեղական ծառատեսակների աճեցման ջերմոց, վայրի բնության փրկարար, ինչպես նաեւ թռչունների բազմացման կենտրոններ, կենդանաբուժական կլինիկա, Էկո-կրթական կենտրոնՙ դպրոցահասակների, համայնքի բնակիչների վերապատրաստման ու էկո-տուրիզմի զարգացման համար:

Հիմնադրամի ուշադրության կենտրոնում այժմ Կարմիր գրքում գրանցված գորշ արջերն են: Այդ նպատակով տարածքում ավարտին է մոտենում արջերի վերականգնողական կենտրոնի ու կարանտինային նախապահման կայանի շինարարությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.