AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017



Տեղադրվել է` 2017-11-10 01:10:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2806, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՈՒԹՈՒՋՅԱՆԸՙ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ

Հ. Ծ.

Միդլսեքսի շերիֆ Պիտեր Քութուջյանն իր գործընկերների քվեարկությամբ ընտրվել է ամբողջ Մասաչուսեթսի շերիֆների ասոցիացիայի նախագահ: Այդ պաշտոնը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի», նա կզբաղեցնի հունվարին, երկու տարի ժամկետով:

Քութուջյանը շերիֆ էր նշանակվել 2011-ին նահանգապետ Դեվալ Պատրիկի կողմից եւ 2012-ին ընտրվել այդ պաշտոնում: 2016-ին նա վերընտրվել էր: Նախկինում նա աշխատել էր որպես Միդլսեքսի շրջանային դատախազի օգնական, նաեւ 14 տարի ներկայացրել էր Ուոլթհեմ, Ուոթերթաուն եւ Նյութոն քաղաքները օրենսդիր մարմնում, որտեղ նախագահում էր առողջապահության եւ հետագայում ֆինանսական միացյալ հանձնախումբերը:

Աշխատանքում խստապահանջ եւ սկզբունքային լինելու արդյունքում «Հասարակական անվտանգության կոալիցիան» նրան ճանաչել է որպես «Արդարադատության բարեփոխումների չեմպիոնի»:

«Բերքշիրից մինչեւ Էսսեքս եւ դրանից էլ այն կողմ, շերիֆներն ամեն օր փորձում են բարելավել մարդկանց կյանքը հետեւելով կարգ ու կանոնի ամրապնդմանը: Հաջորդ երկու տարիներին ես կմիանամ նրանց ջանքերին եւ կփորձեմ է՛լ ավելի բարձրացնել պատասխանատվության զգացմունքը եւ նվազեցնել հանցագործությունը», ասել է նա իր նոր պաշտոնի ընտրության առթիվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.