AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 7256, Տպվել է` 1614, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԻԱՅՈՒՄ 2018-ԻՆ

Պ. Ք.

2018 թվականին Ասիայի երկու տարածաշրջաններում պատերազմի վտագը չի բացառվում, կարծում է Ժնեւի Le Temps թերթի մեկնաբան Ֆրանսուա Նորդմանը :

Աշխարհաքաղաքական իրադրությունը շարունակում է վատթարանալ, թեեւ աշխարհի բնակչությունը միշտ չէ, որ գիտակցում է դա: Առանձնակի մտահոգություն են պատճառում երկու հավանական օջախներՙ Կորեական թերակղզին եւ Մերձավոր Արեւելքը:

Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Մարկ Ֆիցպատրիկի գնահատմամբ, Կորեական թերակղզում 2018-ին պատերազմի բռնկման հավանականությունը 50 տոկոս է: Քիչ հավանական է, որ ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի եւ Չինաստանի ճնշման ներքո դադարեցնի իր միջուկային ծրագիրը եւ բալիստիկ հրթիռների փորձարկումները:

Հնարավո՞ր է արդյոք, որ նման պայմաններում նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի ԿԺԴՀ-ին «հրով ու սրով» պատժելու վերաբերյալ իր հնչեցրած սպառնալիքը, հարց է տալիս մեկնաբանը: Որոշ մեկնաբաններ սխալվում ենՙ կարծելով, թե Կիմ Չեն Ինի վարչակարգը չի համարձակվի սեփական ընթացքը շարունակելՙ վախենալով ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի պատասխան հարվածներից: Սակայն անհնար է տվյալ դեպքում վստահ լինել:

Մարկ Ֆիցպատրիկը գտնում է, որ սպառնալիքների այդօրինակ փոխանակումը կարելի է համարել հոգեբանական պատերազմ: Ակնկալվում է, որ Չինաստանը կուժեղացնի ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա եւ կկիրառի վերջինիս նկատմամբ ձեռնարկված ՄԱԿ-ի պատժամիջոցները: Իհարկե Հյուսիսային Կորեան առայժմ ցույց չի տալիս, թե մտադիր է մոտ ժամանակներս անցկացնել միջուկային զենքի փորձարկումներ: Բայց դրանց չի նպաստում նաեւ ձմեռը: Գարնանը հայտնի կդառնա, թե ԿԺԴՀ-ն իրոք հրաժարվո՞ւմ է արդյոք իր սադրանքներից: Եթե ոչ, ապա միջազգային ընկերակցությունը պետք է պատասխան միջոցներ գտնի առանց միջուկային պատերազմի սանձազերծման:

Ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքին, այնտեղ ռազմաշունչ հռետորաբանությամբ զբաղվում են Իրանը եւ Սաուդյան Արաբիան: Սակայն նրանց հնարավորությունները միատեսակ չեն: Էր-Ռիադը մտահոգված է «Իսլամական պետության» անկման շնորհիվ Իրանի առաջխաղացմամբ: Իրանի ազդեցությունը տարածվում է Իրաքյան Քրդստանի, Սիրիական Քրդստանի եւ նույնիսկ Թուրքիայի մի մասի վրա:

Եմենից Էր-Ռիադի ուղղությամբ Իրանի դաշնակիցների հրթիռի արձակումը, սաուդցի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանի նախաձեռնած բարեփոխումները, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի պաշտոնաթողության պատճառով այդ երկրում ծագած ճգնաժամը հիմքեր են տալիս երկյուղելու երկրորդ ճակատի բացումից: Սակայն Լիբանանում բնակչությունը դեմ է սաուդցիների միջամտությանը եւ հավատարիմ է վարչապետին, իսկ Ֆրանսիայի եւ Չինաստանի դիվանագիտական միջամտությունը թույլ տվեց կասեցնել հնարավոր հրդեհը: Այդուհանդերձ, Սաուդյան Արաբիայի եւ Իրանի մրցակցությունը շարունակում է սրվել:

Այսպիսով, 2018 թվականին խաղաղեցումը քիչ հավանական է, իսկ պատերազմի վտանգըՙ բավական մեծ, ամփոփում է հոդվածագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.