AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



ԴԵՄՔԵՐ

Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 6700, Տպվել է` 1494, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՍՕՐ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու, Քաղաքագիտության դոցենտ

Տոնակատարության ամսաթիվն ընտրված է ոչ պատահականորեն: Այն սերտորեն կապված է Ղազախստանի անկախության հետ: Հենց 1991 թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցան այն ժամանակ դեռ Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունները: Պետության գլուխ ընտրվեց Նուրսուլթան Նազարբաեւը :

Ղազախստանի Առաջին նախագահի դերը գնահատելու համար արժե հիշել, թե ինչ էր կատարվում 90-ական թթ., այն բանից հետո, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը: Պլանային տնտեսությունն ավարտվեց փլուզմամբ եւ նրա մնացորդները արագ վերաձեւավորվում էին շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ: Երբեմնի միասնական Միության նորանկախ երկրներում եռում էին ազգամիջյան հակամարտությունները, որոնք բացահայտորեն վերաճում էին պատերազմական գործողությունների:

Չնայած անցումային ժամանակաշրջանի բոլոր դժվարություններին, Ղազախստանին հաջողվեց խուսափել նման հիմնախնդիրներից եւ ճգնաժամերից, որոնք ծանրացել էին հետխորհրդային պետությունների վրա: Դրա համար մեծապես պետք է շնորհակալ լինեն Ղազախստանի Հանրապետության նախագահ Ն.Նազարբաեւի հավասարակշռված եւ բազմավեկտոր քաղաքականությանը, ինչը թույլ տվեց պահպանել խաղաղությունը եւ համաձայնությունը բազմազգ պետության մեջ:

Այնպես որ զարմանալի չէ, որ մի քանի տարի անց, 2010 թ. Ն.Նազարբաեւին շնորհվեց «Ազգի առաջնորդ» կարգավիճակը:

2000-ական թթ. սկզբին Ղազախստանին հաջողվեց հաջողությամբ խուսափել այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» ալիքից, ինչը բառացիորեն հեղեղել էր հետխորհրդային տարածքը: Եվ չնայած երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձեր իրականացվել են, եւ ոչ մեկ անգամ, սակայն նախագահական թեզըՙ «սկզբում տնտեսություն, հետո քաղաքականություն», թույլ է տվել պահպանել կարգուկանոնը Ղազախստանում:

Ղազախստանի Հանրապետության Առաջին նախագահի եւս մեկ նշանակալից քայլը դարձավ մայրաքաղաքի տեղափոխումը Ալմաթի քաղաքից Ակմոլա (նախկին Ցելինոգրադ) քաղաք 1994 թ.: Վերադասավորման գործընթացը զբաղեցրեց 4 տարի: 1998 թ. օպերատիվ կերպով, տառացիորեն մի քանի շաբաթում, նախքան պաշտոնական շնորհանդեսը, քաղաքը վերանվանեցին Աստանա (ղազախերենից թարգմանածՙ մայրաքաղաք): Մի քանի տարում գավառական քաղաքից այն վերափոխվեց խոշոր տնտեսական եւ քաղաքական կենտրոնի, որը հագեցած է ժամանակակից ենթակառուցվածքով եւ ձեւավորված է ճարտարապետական ճոխությամբ:

Այժմ Աստանան հայտնի է ամբողջ աշխարհում: Եվ դրանում մեծ ծառայություն ունի Առաջին նախագահը: Ղազախստանի արտաքին քաղաքականությունը միշտ առանձնացել է խաղաղասիրությամբ եւ ուղղված է եղել փոխադարձ համագործակցությանը այլ երկրների հետ: Չարժե մոռանալ, որ երկրի առաջին նախաձեռնություներից մեկը (եւ դա նախագահ Նազարբաեւինն էր) համաշխարհային թատերաբեմում դարձավ հանրապետության հրաժարումը միջուկային զենքին տիրապետելուց եւ աշխարհում իր մեծությամբ չորրորդ միջուկային զինանոցի վերացումը: Հետագայում, Ղազախստանի նման որոշումը թույլ տվեց երկրին եւ նրա առաջնորդին ակտիվորեն հանդես գալ միջուկային զենքից ազատ աշխարհի եւ, ընդհանուր առմամբ, խաղաղության օգտին:

Այսպես, 2003 թ. Աստանայում, Բարեկամության եւ համաձայնության պալատում, առաջին անգամ տեղի ունեցավ մի աննախադեպ միջոցառում, որը նվիրված էր միջդավանաբանական համաձայնության հարցերին: Դա համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների առաջին համագումարն էր: Եվ արժե նշել, որ այն չեղավ նաեւ վերջինը, աստիճանաբար նման համագումարները գործնականում դարձան ավանդական եւ այժմ անց են կացվում կանոնավոր կերպով, մի քանի տարին մեկ:

2010 թ. հենց Ղազախստանն էր, որ հետխորհրդային տարածքում առաջինը գլխավորեց Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը (ԵԱՀԿ), խոշորագույն տարածաշրջանային կառույց, որը միավորում է իր մեջ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի 56 երկիր: Եվ ահա եւս մեկ համընկնում. հենց դեկտեմբերի 1-2-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության պետությունների եւ կառավարությունների ներկայացուցիչները: Գագաթաժողովի հիմնական թեմաները դարձան անվտանգության հարցերն ու «սառեցված» հակամարտությունների կարգավորումը: Հանդիպման ավարտին ընդունվեց հայտնի Աստանայի հռչակագիրը:

Եվ այժմ էլ Ղազախստանը ակտիվորեն շարունակում է իր խաղաղասիրական գործունեությունը: Մեծապես շնորհիվ ղազախստանյան առաջնորդի հեղինակության, հատկապես Աստանայում են անցնում Սիրիայում հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային բանակցությունները:

«Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների խնդրանքով Ղազախստանը տրամադրեց հարթակ բանակցությունների համար», - ընդգծեց ինքըՙ նախագահ Նազարբաեւը պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումներից մեկի ժամանակ. «Բոլորն ընդգծում են տվյալ գործընթացի արդյունավետությունը: Լուծված են մի քանի տարածքներում ռազմական գործողությունների դեէսկալացիայի հիմնախնդիրները: Մշակված են համագործակցության հետագա մեխանիզմները, բարելավվել է հումանիտար իրավիճակը»:

Բացի այդ, ղազախստանյան առաջնորդը հանդես է գալիս իբրեւ ետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների գլխավոր նախաձեռնող: Շանհայի համագործակցության կազմակերպություն եւ ՀԱՊԿ, ԵվրԱզԷս, Մաքսային միություն եւ, վերջապես, Եվրասիական տնտեսական միությունՙ Նազարբաեւի դերն այս միավորումների ստեղծման գործում դժվար է գերագնահատել:

Այս տարի Աստանան կրկին հայտնվեց համաշխարհային իրադարձությունների կենտրոնում: Այնտեղ անցավ «ԷՔՍՊՕ 2017» Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ահռելի աշխատանք կատարվեց եւ բացարձակապես իմիջային (առաջին հայացքից) նախագիծը երկրի համար հնարավորություն բացեց ներդրումների հսկա հոսքի եւ նորարարական տեխնոլոգիաներիՙ ապագայի տեխնոլոգիաների ներդրման համար:

Կարճ ասած, Ղազախստանի քաղաքացիներն իրենց նախագահին շնորհակալություն ասելու պատճառներ ունեն, նաեւ հպարտանալուՙ նույնպես: Տոնը, որը նշվում է պետական մակարդակով, հարգանքի տուրք է Ղազախստանի ժողովրդի կողմից իր առաջնորդին, նրա ծառայությունների եւ նվաճումների հանդեպ: Այդպես էլ պետք է լիներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.