AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5341, Տպվել է` 984, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՓՈՂՈՑԻՑՙ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՓՈՂՈՑՈՎ ԴԵՊԻ ԻՍԱԿՈՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ալմաաթիի կենտրոնական փողոցն անվանակոչվել է Նորսուլթան Նազարբաեւի անվան: Փողոցն առաջ կրում էր Ֆուրմանով անունը, ի դեպ: Իսկ Երեւանի քաղաքապետարանում, կոնկրետՙ ավագանիում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը դեմ է մայրաքաղաքում փողոցների անվանափոխությանը: ՀՀԿ խմբակցությունից նշել են, որ նոր անուններ պետք է տալ միայն անանուն փողոցներին, իսկ այն փողոցները, որոնք արդեն անուն ունեն, ոչ մի դեպքում չպետք է անվանափոխվեն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ փողոցների անվանափոխությունը սխալ է, քանի որ մարդիկ, մեր հանրությունը, երեւանցիները արդեն քանի տարի է այդ անուններին են սովոր :

Թե մարդկանց, մեր հանրության, երեւանցիների քանի՞ տոկոսն է ճանաչում, օրինակ Տիչինիային կամ Ամիրյանին (գոնե միայն անունով), քաղաքապետը չի ասել: Պարոն Մարգարյանը նաեւ չի ասել, թե հնարավոր չէ՞ արդյոք հիմա անվանափոխել որոշ փողոցները ու մարդկանց վարժեցնել նոր անուններին:

Ամեն դեպքում Երեւանում արդեն կան Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի անուններով փողոցներ, ճիշտ էՙ ծայմարասերում, ճիշտ էՙ փոքրիկ, բայց կան: Օրինակ Ազգալդյանի փողոցով կարող եք Լենինգրադյանից անցնել Իսակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.