AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3973, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ը ԿՍՏԵՂԾԻ ԳԵՐԶԻՆՎՈ՞Ր

Պ. Ք.

Պնդում են, թե FORTIS-ը շատ օգտակար կլինի քաղաքային մարտերում

ԱՄՆ զինված ուժերը կատարում են էկզոկմախքի փորձարկումներ, որը հանդերձավորված է մարդու անհատական քայլվածքը վերլուծող եւ նմանակող ԻԻ համակարգով: Վերջինս վերաբաշխում է հետեւակային զինծառայողի բեռնվածությունը եւ ապահովում հավելյալ շարժունություն, պնդում է արտադրող ֆիրման: Այդ մասին հաղորդում է Scout Warrior հրատարակությունը:

Զինվորականները փորձարկել են մասնավոր պաշտպանական Lockheed Martin ընկերության նոր մշակումըՙ FORTIS-ը: Փորձարկումներն անցկացվել են Վիրջինիա նահանգի վարժական կենտրոններից մեկում: Նոր էկզոկմախքը զինվորականներին հնարավորություն է տալիս բարձրացնել մինչեւ 80 կգ բեռներՙ նվազեցնելով էներգետիկ ջանքերը:

Փորձարկումներին մասնակցում էին զիվորական ընտիր ստորաբաժանումների մարտիկները: էկզոկմախքը նրանց հնարավորություն էր տալիս տարածությունները հաղթահարել առավելագույն արագությամբ եւ բեռնվածությամբ, հայտարարել է ընկերության մշակման ղեկավար Կիտ Մաքսվելը :

Lockheed Martin-ի ճարտարագետները պնդում են, որ FORTIS-ը կարող է շատ օգտակար լինել քաղաքային պայմաններում մարտեր մղելիս: Էկզոկմախքը թույլ է տալիս ապահովել հետեւակայինների շարժունությունը, արագությունը եւ ուժը:

FORTIS-ը հանդերձավորված է տվիչներով, որոնք համակարգչին տեղեկություններ են հաղորդում զինվորի գտնվելու վայրի, շարժման արագության եւ դինամիկայի մասին: Ըստ Մաքսվելի, տվյալ մեխանիզմը հնարավորություն է տալիս կրճատել օրգանիզմի էներգետիկ ծախսերը եւ էներգիայի ծավալը, որն անհրաժեշտ է, օրինակ, բարձունքին հասնելու համար: FORTIS-ը հանդերձավորված է լիթիումաիոնային BB-2590 մարտկոցով, որի քաշը 1360 գրամ է: FORTIS-ը մշակված է այն նպատակով, որպեսզի զիվորները կարողանան վազել, բեռներ տեղափոխել, վիրավոր ընկերներին մարտադաշտից դուրս բերել եւ կատարել բազմապիսի մարտական խնդիրներ: Միեւնույն ժամանակ էկզոկմախքը իր տիրոջը թույլ է տալիս զերծ մնալ ծնկահոդի գերլարումից: Համակարգը հնարավորություն է տալիս հաղորդակը, շարժիչը եւ փոխանցման մեխանիզմը միավորել միասնական սարքի մեջ:

FORTIS-ը նոր սերնդի թեթեւացված էկզոկմախք է, որը էապես տարբերվում է իր նախորդիցՙ Exxkeleton HULC-ից: Վերջինիս քաշը 40 կիլոգրամ էր, ինչը զգալիորեն սահմանափակում էր հետեւակայինների շարժունությունը: Դա հաստատվում է վերջերս Միչիգանի համալսարանի անցկացրած անկախ հետազոտությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.