AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 97. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3911, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ ՎԱԳՈՆ ՏՆԱԿԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԲԱՐԵԿԱՐԳ ԲՆԱԿԱՐԱՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով, Արագածոտնի մարզում այս տարի բարեկարգ բնակարանի տեր է դարձել վեց ընտանիք: Արագածոտն գյուղում բնակվող Գեւորգյանների ընտանիքը դրանցից մեկն է: Նրանց հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար, գործակցող կողմերի ղեկավարներն այցելել են գյուղ:

Նախկինում ընտանիքն ապրել է վագոն-տնակումՙ տասնամյակներ առաջ ձեռք բերված, բայց տարիներ շարունակ նույն տեսքն ունեցող կիսավեր շինության կողքին: Այս տարվա գարնանը, համագործակցող կազմակերպությունների աջակցությամբ, Գեւորգյաններն սկսել են շինարարություն իրականացնել եւ ապրելու համար ոչ պիտանի կառույցն արդեն հարմարավետ տուն են դարձրել իրենց համար:

«Վագոն տնակում ապրելու դաժան կյանքը ոչ ոքի չեմ կամենա, թեկուզեւ մեկ օր: Մետաղական պատերը ոչ միայն մարմինն են կաշկանդում, այլեւ հոգին: Երեխաներս մի տեսակ ընկճված ու տխուր էին, կարծես ուրախությունը կորել էր մեր ընտանիքից: Երբ տեղափոխվեցինք նոր տուն, արագ ազատվեցինք ոչ միայն վագոն տնակից, այլեւ անցյալի վատ հիշողություններից: Այնքան երջանիկ եմ, որ նոր հարկի տակ հյուրընկալում ենք մեր կյանքը փոխած մարդկանց»,- ասել է ընտանիքի մայրըՙ Նարինեն :

Վեց տարվա համագործակցության ընթացքում, միայն Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք: Հայաստանի տարբեր մարզերում լուծվել է 150 ընտանիքի բնակարանի խնդիրը:

«Կյանքը հարթ ճանապարհ չէ: Տարիների ընթացքում լինում են ե՛ւ վերելքներ, ե՛ւ վայրէջքներ, լինում են ե՛ւ հաջողություններ, եւ՛ խոչընդոտներ: Գուցե հենց դա է կոփում մարդկանցՙ ստիպելով ուժեղացնել կամքը, աշխատելու վճռականությունը եւ հաջողության հասնելու ձգտումը: Կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուրն իրեն հեռու պահի ընկճվելու, հուսահատվելու անօգուտ մտքից եւ հավատա, որ ինքը կկարողանա կարեւոր գործ կատարել: Եվ եթե հավատաՙ ապա կկարողանա նաեւ իրականացնել իր երազանքները: Այս ընտանիքն անցել է հենց այդ ճանապարհով: Համոզված եմ, որ այս տան համար շարված յուրաքանչյուր քարի հետ նրանք ավելի մեծ կամք են ձեռք բերել: Երազանքն իրականացված է. հիմա նրանք պետք է նոր երազանքներ փնտրեն եւ ունենան դրանք եւս իրականացնելու վճռականություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Առողջ ընտանիքը, որպես հասարակության միավոր, համայնքի ու երկրի կայուն զարգացման գրավականն է: Առողջ միջավայրում ապրող երեխան միանշանակ առավելություն ունի իր ժամանակը ճիշտ օգտագործելու, զարգանալու եւ ստեղծագործելու առումով: Մեր խնդիրն է հնարավորին շատ ընտանիքների ընձեռնել այդ հնարավորությունը», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբՙ մոտ 370 մլն դրամի ներդրումՙ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.