AZG Daily #16, 27-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 11950, Տպվել է` 1630, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Երեւան

Հարգելի խմբագրություն

Անկեղծ ասած, կարդալով Խորհրդային Հայաստանի նախկին փոխվարչապետ Մկրտիչ Մկրտչյանիՙ Ձեր թերթում հրապարակված հարցազրույցը, տխրեցի: Ես էլ եմ խորհրդային սերնդի մարդ եւ երանությամբ եմ հիշում երբեմնի բարեկեցիկ, ապահով, զարգացած երկիրը: Մեկ պետության շրջանակում Հայաստանի ղեկավարությունը կարողանում էր լեզու գտնել Մոսկվայի հետ եւ հսկայական քայլերով առաջ տանել ու շենացնել երկիրը: Իսկ այսօր մենք նույն Մոսկվայից կախված ենք հենց ազգի անվտանգության, ազգի գոյատեւման իմաստով: Այս անկախություն կոչեցյալից շահեց միայն կառավարող խավը, բայց ոչ հասարակ մարդը:

Մկրտչյանն առաջարկում է ստեղծել Հայաստանի եւ սփյուռքի ճանաչված մարդկանցից կազմված հասարակական կազմակերպություն, որն ընդունակ լինի որեւէ ձեւով վերահսկելու երկրի ղեկավարության գործունեությունը: Հնչում է որպես հուսահատության ճիչ, հատկապես ներկայումս, երբ լրիվ ջաջախջված է ընդդիմությունը: Ես նույնիսկ չեմ կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու է մեր ժողովուրդը այսքան անողնաշար ընդդեմ ղեկավարության վոլյունտարիզմի, ագահության ու անպատասխանատվության: Իրավացի է Մկրտչյանըՙ կիսվել է ազգի քանակը, սակայն երեք նախագահներից եւ ոչ մեկը այդպես էլ ապաշխարանք չքաշեց դրա համար:

Այո, պետք է ստեղծել Հայաստանի գոնե նորացման, երիտասարդացման հասարակական կազմակերպություն: Հայաստանի փրկության ինչ-որ մի բան իրոք պետք է ձեռնարկել: Մի բան հաստատ է. եթե առաջիկա վարչապետական որոնումներում չերեւան Մկրտչյանի երազած նոր երիտասարդ սերնդի ներկայացուցիչներՙ վարչապետից սկսած, ապա արտագաղթը կկրկնապատկվի ու կեռապատկվի: Զզվել է ժողովուրդը այս անհեռանկար կյանքից:

Բոլորովին չեմ կասկածում, որ Մկրտչյանի սիրտը իրոք անկեղծորեն ցավում է Խորհրդային Հայաստանի նույնիսկ բեկորները չպահպանած «անկախ» Հայաստանի ներկա կործանում տանող իրավիճակի համար: Եվ եթե նա առաջարկում է ստեղծել ազգափրկիչ մի կազմակերպություն, ապա ճիշտ կլինի, որ հենց ինքն էլ ձեռնարկի ու ղեկավարի այդ մարմինը: Տարիքի բերումով է՛լ ավելի իմաստնացած փորձառու քաղաքագետը կարող է օգտակար լինել իր ժողովրդին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.