AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5196, Տպվել է` 1626, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՂՔԱՏՆԵՐ, ԹԵ՞ ԻՐԵՆՑ ԱՂՔԱՏ ՀԱՄԱՐՈՂՆԵՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կամ 29,4 տոկոսն ընդդեմ 16,6 տոկոսի

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2017» ամենամյա ուսումնասիրությունն անդրադարձել է մեր երկրի բնակչության անցած տարվա աղքատության ցուցանիշներին եւ նախորդ տարվա համեմատ դրանց փոփոխություններին: Մինչ դրանց անդրադառնալը նշենք, որ աղքատության սահմանման տարբեր չափանիշներ կան աշխարհում: ՄԱԿ-ը եւ Համաշխարհային բանկի կողմից ընդունված աղքատության սահմանագիծը մեկ շնչին ընկնող օրական 2 դոլարից ցածր եկամուտն է, իսկ օրական 1,5 դոլարից ցածր եկամուտ ունեցողները համարվում են ծայրահեղ աղքատներ: Եվրոմիությունում աղքատության գիծը սահմանվում է այսպես ասած «Լաեքեն»-ի ցուցանիշով, ըստ որի, Եվրոպայում յուրաքանչյուր ընտանիքի 27 հազար եվրո տարեկան միջին եկամտից 60 տոկոս ցածր եկամուտ (մոտ 11 հազար եվրո տարեկան) ունեցող մարդիկ աղքատ են համարվում:

Վերադառնալով Հայաստանին առնչվող ուումնասիրությանը, նշենք, որ 2016-ին մեր երկրում աղքատության վերին գիծ է սահմանվել 40 867 դրամը (կամ 85,1 դոլարը), ստորինը գիծՙ 33 418 դրամը (կամ 69,5 դոլար), ծայրահեղ աղքատության գիծՙ 23 313 դրամը (կամ 48,5 դոլար): Աղքատության գիծը կառուցվել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակվածՙ նվազագույն սննդային պահանջի կիրառմամբ (օրական 2,232 կալորիա մեկ շնչի հաշվով) եւ ներառում է ոչ պարենային բաղադրիչ: Աղքատության գիծը ամեն տարի վերանայվում էՙ գնաճի պատկերն արտացոլելու նպատակով:

Արդյունքում, համաձայն զեկույցի, 2016-ին մեր երկրի բնակչության 29,4 տոկոսը եղել է աղքատ, որից 9,8 տոկոսը` շատ աղքատ, իսկ 1,8 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Աղքատների թվաքանակը կազմել է մոտ 880 հազար, որոնց թվում շատ աղքատների թվաքանակը կազմել է մոտ 295 հազար, իսկ վերջինների թվում ծայրահեղ աղքատները կազմել են մոտ 54 հազար մարդ: Այսինքն, այս ցուցանիշներից երեւում է, որ Հայաստանում աղքատությունը դեռեւս լուրջ խնդիր է, իսկ տարեկան 0,4 տոկոս նվազման դեպքում մենք աղքատությանՙ ենթադրենք 10 տոկոս ցուցանիշին կհասնենք միայն 50 տարի հետո: Ինչ խոսք, նման տեմպն անընդունելի է: Հետեւաբար, տնտեսական բարձր աճ ապահովելու ու առնվազն տարեկան 2-3 տոկոսով աղքատության նվազման հասնելու խնդիր ունենք :

Աղքատության պատկերը տարբեր է ըստ բնակավայրերի, դրանց տեսակի (քաղաք-գյուղ) եւ ըստ մարզերի, ինչը եւս բազմաթիվ հարցականներ է առաջացնում, հիմնականում պայմանավորված հարցվողների օբյեկտիվ պատասխանների հետ: Սակայն առավել ուշագրավ են «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» ուսումնասիրությանՙ աղքատության սուբյեկտիվ գնահատման արդյունքները, որոնց, չգիտես ինչու, շատերը հակված չեն անդրադառնալու: Այսպես, 2016-ին բարեկեցության մասին սուբյեկտիվ գնահատականները (իրենց բարեկեցության վերաբերյալ անհատների անձնական տեսակետները) 1,8 անգամ ցածր են օբյեկտիվ գնահատականներից: Այսինքն, 29,4 տոկոս գնահատված աղքատության պայմաններում իրենց աղքատ են համարել հարցվածների միայն 16,6 տոկոսը :

Աղքատ, թե՞ միջինից ցածր, հարո՞ւստ, թե՞ միջինից բարձր...

Տնային տնտեսությունների 16 եւ բարձր տարիքի անդամներին նաեւ հարց է ուղղվել, թե որո՞նք են նրանց կենսամակարդակի առաջնային խնդիրները: Միայն 11,4 տոկոսն է առաջնային խնդիր համարել սննդի ապահովման խնդիրըՙ նախորդ տարվա համեմատ 2,5 տոկոսով ավելի քիչ: Ոչ պարենային կարիքներից բավարարվածությունը կարեւոր հիմնախնդիր է համարել հարցվածների մեծ մասըՙ 34,3 տոկոսը: Այս ցուցանիշը նվազել է նախորդՙ 2015-ի համեմատ, փոխարենըՙ ավելացել է առաջնային հիմնահարցը բնակարանայինը համարողները: Նախորդ տարվա 20,1 տոկոսի փոխարեն այս տարի բնակարանայինը առաջնային են համարել 23,7 տոկոսը: Այսինքն, այս պատասխանը տվողները առաջին երկու պատճառները չեն համարում իրենց կենսամակարդակի հիմնահարցը, հետեւաբար նրանց աղքատ համարելՙ ելնելով վերեւում նշված չափանիշներից, այլեւ չի կարելի: Միաժամանակ, ակնհայտ է, որ բնակարանային հարցը լուրջ հիմնախնդիր է բնակչության անգամ ոչ աղքատ խավի զգալի մասի համար:

Մնացած պատասխաններից ենՙ առողջական խնդիրներըՙ 8,4 տոկոս եւ երեխաներին բավարար կրթություն ապահովելըՙ 3,1 տոկոս, իսկ այլ պատասխաններՙ 15,3 տոկոս:

Բավականին հետաքրքրական են հարցվողների պատասխանները, թե ո՞ր սոցիալական խմբի մեջ են իրենց տեսնում եւ ինչպե՞ս են գնահատում իրենց կենսամակարդակը: Այսպեսՙ

- 1,4 տոկոսն իրեն համարում է ծայրահեղ աղքատ,

- 15,2 տոկոսըՙ աղքատ,

- 45,8 տոկոսըՙ միջինից ցածր,

- 34,3 տոկոսըՙ միջին,

- 3,2 տոկոսըՙ միջինից բարձր

- 0,1 տոկոսըՙ հարուստ

Համեմատության համար ներկայացնենք, թե ինչպիսն էր պատկերը 2015-ի ուսումնասիրության արդյունքներով.

- 1,9 տոկոսն իրեն համարում էր ծայրահեղ աղքատ,

- 13,9 տոկոսըՙ աղքատ,

- 45,1 տոկոսըՙ միջինից ցածր,

- 36,1 տոկոսըՙ միջին,

- 3,2 տոկոսըՙ միջինից բարձր

- 0 տոկոսըՙ հարուստ

Նկատի ունենալով մեր ազգային մտածելակերպը եւ հոգեբանությունը, տվյալ պատասխաններից կարելի է եզրակացնել, որ հարուստները եւ միջինից բարձր ապրողները ավելի շատ ձգտում են թաքցնել դա: Հետեւաբար, նրանց պատասխաններն իրենց վիճակի մասին արժանահավատ չեն: Ավելի հավաստի եւ իրականությանը մոտ են միջին եւ միջինից ցածր ապրողների պատասխանները: Սոցիալական կացությունը բնորոշող մի շարք անուղղակի ցուցանիշների (ավանդների աճ, մեքենա ունեցողների թիվ, արտերկրում եւ Հայաստանում հանգիստն անցկացնողների թիվ եւ այլն) համահավաք դիտարկումները վկայում են, որ մեր երկրի բնակչության մոտ 40 տոկոսը միջին եւ միջինից բարձր (ներառյալ իրենց հարստությունը թաքցնող հարուստները) կենսամակարդակ ունեցողներն են: Մնացած մոտ 60 տոկոսն էլՙ միջինից ցածր կենսամակարդակ ունեցողներն ու աղքատներն են: Սա, թերեւս, մեր բնակչության իրական սոցիալական պատկերն է :

Լավ ապրելու գինը գիտենք, բայց դրան հասնելու ձգտում չունենք

Այժմՙ ավելի լավ ապրելու համար անհարժեշտ գումարի եւ դրան հասնելու մեր բնակչության պատկերացումների մասին: Հարցին, թե ամսական որքա՞ն գումար է անհրաժեշտ 1 շնչին շատ լավ ապրելու, լավ ապրելու եւ գոյատեւելու համար, ստացվել են հետեւյալ պատասխանները.

- Շատ լավ ապրելու համար - 655 հազար դրամ

- Լավ ապրելու համար - 347 հազար դրամ

- Գոյատեւելու համար - 120 հազար դրամ

Նախորդ ուսումնասիրության ժամանակ պատասխանները հետեւյալն էին.

- Շատ լավ ապրելու համար - 568 հազար դրամ

- Լավ ապրելու համար - 250 հազար դրամ

- Գոյատեւելու համար - 95 հազար դրամ

Փաստորեն, մեր պահանջները բոլոր այս կամ այն կերպ ապրելու դեպքերի համար բարձրացել են: Պատկերը տրամագծորեն հակառակն է, թե ինչ ենք անում այդ պահանջներին հասնելու համար: Մասնավորապես, ի՞նչ են արել իրենց կենսամակարդակը բարձրացնելու համար հարցինՙ մասնակիցների 39,8 տոկոսը պատասխանել է, որ իրենից ոչինչ կախված չէ եւ կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով ու լավ պայմաններով, 19,3 տոկոսն էլ նշել է, որ այդ ուղղությամբ պլաններ չունի: Այսինքն, մեր բնակչության 59,1 տոկոսը մտադիր չէ ոչինչ անել իր ապրելակերպը բարելավելու համար: Ավելին, լավ ապրելու մասին պահանջները մեկ տարվա ընթացքում նկատելիորեն բարձրացրել են, բայց միաժամանակ բարձրացել է նաեւ դրա համար ոչինչ անել չցանկացողների թիվըՙ 0,6 տոկոսով : Սա ոչ միայն տխուր, այլ նաեւ վտանգավոր երեւույթ է, քանզի բնակչության գերակշիռ մեծամասնության նմանՙ բարելավման ձգտման եւ աշխատասիրության բացակայության մտածելակերպով որեւէ կառավարության կամ վարչապետի համար չափազանց դժվար կլինի լուրջ հաջողությունների հասնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.