AZG Daily #2, 19-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 24. ԷՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ ՄԱՏԸ ԿԾԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 11682, Տպվել է` 1608, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԸ ՃԱՆԱՉԵՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԸՙ ՈՐՊԵՍ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Չորեքշաբթի, ինչպես կանխատեսվում էր, երեկոյան ժամին հնչեց ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին: Սրան շունչը պահած սպասում էին աշխարհի լիդերները, քանզի Սպիտակ տան պաշտոնական այս հայտարարությունը խառնելու է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ մերձավորարեւելյան ողջ քաղաքական օրակարգը:

Իսլամական աշխարհը Թուրքիայի ղեկավարությամբ պատրաստվում է արտակարգ համաժողով անցկացնել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ որոշման կապակցությամբ: Թուրքիան սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Թրամփի հայտարարությանը անմիջապես հետեւեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի արձագանքը, որում ասվում էր, որ Երուսաղեմի երկու պետություններիՙ Իսրայելի եւ Պաղեստինին պատկանող ներկայիս երկակի կարգավիճակը այլընտրանք չունի, քանի դեռ կողմերը չեն եկել ընդհանուր համաձայնության: Նշվեց, որ անընդունելի է այսօր միակողմանի փոխել քաղաքի ստատուս-քվոն, ինչը կհանգեցնի տարածաշրջանում լարված իրավիճակի էլ ավելի վատթարացմանը: Թրամփի հայտարարությունը աջակցություն չունի նաեւ Անգլիայում, Ֆրանսիայում, համաձայն այդ երկրների հնչեցրած պաշտոնական արձագանքների:

1995-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ ակտը: Միաժամանակ նախագահին իրավունք էր վերապահվել յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հետաձգել տեղափոխությունը, ինչն էլ արվել է ԱՄՆ նախագահների կողմից 22 տարիների ընթացքում: Թրամփը, սակայն, կատարելով նախընտրական իր խոստումը, այս տարեվեջին որոշեց իրականացնել Կոնգրեսի որոշումը: Լուրերում կարծիք հայտնվեց, որ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը կարող է տեւել մոտ երեք տարի: Այս քայլն այժմ մեծ ռիսկի հետ է կապված, բացի դրանիցՙ պետք է ընտրել տարածք, դեսպանատան համար շենք կառուցել եւ ավարտի բերել ադմինիստրատիվ բնույթի այլ հարցեր:

Այս որոշումը Իսրայելից բացի ոչ մի պետություն չի ողջունում: ԱՄՆ-ն ու Իսրայելը, բնականաբար, պատրաստ են առերեսվելու այն իրողությունների հետ, որոնք կբխեն են այս սենսացիոն քայլից: Իսրայելը վստահ է, որ իր բանակը ունակ է չեզոքացնել իր անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգություն, որի մասին այս օրերին հնչել են: Ինչեւէ, Թրամփն իր մասով որոշումը կայացրել է, միաժամանակ հույս հայտնելով, որ կողմերը կշարունակեն բանակցային գործընթացը:

Թե ի՞նչ պտուղներ կքաղի մարդկությունը Թրամփի այս հերթական քաղաքական արկածախնդրությունից, ցույց կտա առաջիկան: Մի բան հաստատ է, Ամերիկան եւ տարածաշրջանը այս որոշման հետեւանքով էլ ավելի անվտանգ չեն լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.