AZG Daily #2, 19-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 9503, Տպվել է` 638, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՔՅՈԼՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐ Է ԲԱՑՎԵԼ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Նոյեմբերի 18-ին Գերմանիայի Քյոլն քաղաքի Լեմբայեր Վեգ գերեզմանատանը մեծ շուքով, հանդիսավորությամբ եւ օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղադրվեց խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Խաչքարը պատվիրվել, պատրաստվել եւ կանգնեցվել է ԱՊՀ Միջկառավարական ասամբլեայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, հասարակական գործիչ եւ բարերար, պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի միջոցներով: Իսկ աստվածահաճո այս ձեռնարկի նախապատմությունն այսպիսին է. Գերմանիայի Քյոլն քաղաքում խաչքար տեղադրելու խնդրանքով 2017 թ. ամռանը բարերար Հրաչյա Պողոսյանին է դիմել Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Անուշավան եպս. Ժամկոչյանը :

Առաջարկը սրտամոտ եւ հոգեհարազատ էր Հրաչյա Պողոսյանին. նրա բիթլիսցի պապը` Պողոսը, Մեծ եղեռնի դաժանությունների եւ վայրագությունների ականատեսն էր եւ բազում արհավիրքների միջով է անցել: Խաչքարը, որը հեղինակել է ճանաչված քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը , կարճ ժամկետում պատրաստվեց եւ Հայաստանից տեղափոխվեց Քյոլն:

Գերմանական այդ հնամյա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար կանգնեցնելու եւ այդ նպատակով իշխանությունների կողմից հողահատկացում կատարելու փաստն աննախադեպ էր: Այդ գործում անգնահատելի դերակատարում ունեցավ նաեւ Քյոլն քաղաքի հայ համայնքը. բացառիկ հայրենասեր եւ հայրենակարոտ այդ մարդիկ հիրավի մեծագույն հարգանքի եւ հպարտության են արժանի: Նրանք մեկ մարդու պես հավանության արժանացրին Հրաչյա Պողոսյանի բարեգործությամբ կյանքի կոչված մտահղացումը, ջերմ ու սրտառուչ ընդունելություն կազմակերպեցին, հոգատարությամբ շրջապատեցին Քյոլն ժամանած պատվիրակությանն ու աջակից եղան ինչով կարող էին:

Այդ օրը հարյուրավոր ներկաների մասնակցությամբ խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը կատարեցին Հրաչյա Պողոսյանը եւ Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկբայը :

Խաչքարն օծվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի ձեռամբ:

Խաչքարի օծումից հետո բազմաթիվ ներկաներ մեկնեցին Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի` հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Մինու Նիկբայը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը , Քյոլնի քաղաքապետի տեղակալ Էլֆի Շո-Անդվերպեսը , Քյոլնի ՔԴՄ խմբակցության ղեկավար Բեռնդ Պետելքաուն եւ Հյուսիսային Հռենոս եւ Վեստֆալիա երկրամասի պատգամավոր Բերիվան Այմազը :

Ելույթ ունեցողները կարեւորեցին խաչքարի տեղադրումը եւ նշեցին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը Գերմանիայի հիշողության քաղաքականության մաս է:

Քյոլնի քաղաքապետարանի խորհրդի գլխավոր հանձնաժողովի որոշմամբ հուշարձանը տեղադրվել է քաղաքապետարանին պատկանող Lehmbacher Weg գերեզմանոցում:

Գերմանական gՖndemhaber.com կայքի հավաստմամբ` հուշարձանը բացվել է հակառակ թուրքական համայնքի հակափաստարկներին եւ դիմադրությանը, իսկ թուրքական մի քանի պարբերականներ գրում են, որ գերմանական լրատվամիջոցների լրագրողներին թույլատրվել է լուսաբանել միջոցառումը, սակայն թուրքական լրատվամիջոցներին նույնիսկ թույլ չեն տվել մոտենալ արարողությանը: Թուրքական կողմի տեղեկություններով` Քյոլնում թուրքական ծագմամբ 100 հազար մարդ է ապրում եւ 5.000 հայ...

Ելույթ ունեցողները իրենց գոհունակությունը հայտնեցին մեծ հայրենասեր եւ բարերար Հրաչյա Պողոսյանին` նշելով, որ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայի իրականացրած սարսափելի կոտորածի մասին պետք է ամբողջ մարդկությունը տեղեկանա, եւ հենց այդ գիտակցումով էլ բոլորի կողմից սիրված ու ճանաչված բարերարը պատրաստակամությամբ ու սիրահոժար է ընդունել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար տեղադրելու առաջարկը:

Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ. Սերովբե վրդ. Իսախանյանը Հրաչյա Պողոսյանին հանձնեց Գերմանիայոց թեմի հոգեւոր առաջնորդի շնորհակալական նամակը, իսկ Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկբայը Քյոլն քաղաքի հայ համայնքի կողմից բարերարին պարգեւատրեց մեդալ-հուշանվերով:

Իր հերթին Հրաչյա Պողոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին` աստվածահաճո ձեռնարկը հաջողությամբ իրականացնելու համար եւ Մինու Նիկբային հանձնեց Երուսաղեմից ձեռք բերած արժեքավոր նվերը` Քյոլնի հայ համայնքին, ինչպես եւս փյուռքում հայի ինքնությունը պահող մեր բոլոր հայրենակիցներին մաղթելով խաղաղություն եւ նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ:

Հարկ է նշել, որ արդեն երկար տարիներ Հրաչյա Պողոսյանի հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներում: Նա իր անձնական ներդրումների եւ բարեգործության շնորհիվ` հսկայածավալ աշխատանք է կյանքի կոչել` հովանավորելով մի շարք արժեքավոր ձեռնարկներ:

Հրաչյա Պողոսյանը առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձաններն ու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Հրաչյա Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 90-ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ: Դրանցից 24 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 7-ը` Հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են տարբեր քաղաքներում: Նրա մեկենասությամբ տպագրվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, ինչպես նաեւ տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմեր:

Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 11 երկիր` Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Ղազախստան, Գերմանիա...

Իսկ առջեւում նորանոր բարձունքներ են, որ պետք է նվաճել, անելիքները շատ են, եւ այս առաքինի ու պատվախնդիր հայը Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրն ապրում է առաջ նայելով:

Հաջող իրականացում ենք ցանկանում նրա հետագա ձեռնարկներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.