AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 73. ԾԵԾԵԼ, ԹԵ՞ ԳԱՆԱՀԱՐԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 11:18:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 10066, Տպվել է` 1598, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱՀ «ԴԵՍՊԱՆՆԵՐԸ» ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Աֆ.

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են հիմնադրամի 2018-ի բյուջեի նախագիծը, 2018-ի աշխատանքների ժամանակացույցը, ինչպես նաեւ ներկայացվել է «Հիմնադրամի դեսպաններ» ծրագրի նախագիծը: Նախագծով առաջարկվում է արտերկրի մեծաթիվ հայ համայնք ունեցող քաղաքներում ունենալ «հիմադրամի դեսպաններ», ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետՙ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2018 բյուջեն, որով նախատեսվում է ապահովել շուրջ 5.3 միլիարդ դրամի մուտք պարտադիր վճարներից, եւս 81 միլիոն դրամՙ կամավոր նվիրաբերություններից, եւ շուրջ 500 միլիոն դրամ եկամուտ էլ ստանալ հիմնադրամի ակտիվների կառավարումից:

Հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը:

Ըստ այդմՙ դեկտեմբերի 13-ի դրությամբ հավաքագրված գումարները կազմել են 5.27 միլիարդ դրամՙ որպես պարտադիր վճարներ, 77 միլիոն դրամ կազմել են նվիրաբերությունները, կատարվել է շուրջ 360 միլիոն դրամի հատուցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.