AZG Daily #1, 12-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 11:18:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 10141, Տպվել է` 1605, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԵԼ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԻՑ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Ազգային հերոս, մեծ մտածող, սպարապետ Գարեգին Նժդեհի անվան շուրջ ահագնացող միջազգային հիստերիայի նախաձեռնողն, անկասկած, ադրբեջանական քարոզչամեքենան է, որը ձգտում է Ամերիկայի հրեական համայնքում եւ ողջ հրեական աշխարհում հայի հակասեմական կերպար ձեւավորել: Նույն փորձը, ինչպես տեսանք վերջերս, տեղայնացվում է նաեւ Ռուսաստանում, որոշ ծախու ԶԼՄ-ների եւ վերլուծաբանների միջոցով: Առիթըՙ ժամանակին ազերի հայակուլ երախը վառած մեծն Նժդեհի պաշտանմունքն է Հայաստանում, որի կերպարի նկատմամբ ունեցած ահն ու սարսափը մինչ օրս հանգիստ չի տալիս Սյունիքի, Արցախի պարտությունից մխացող թուրքին: Նժդեհի անձի շուրջ ադրբեջանցիների սանձազերծած մոլեռանդ արշավի հիմնական հարթակը հրեական առցանց անգլալեզու Jerusalem Post-ն է եւ այդ մեդիամիջոցի արբանյակային մանր-մունր կայքերը:

Երեւանում Նժդեհի արձանի տեղադրումից հետո վարձկան լրագրողների հակահայկական ցանցը (network), հավաքագրված Մ. Նահանգներում գործող ադրբեջանական լոբբիինգի կողմից, Նժդեհի մասին փաստերը նենգափոխող բազմաթիվ հոդվածներ հրատարակեց: Տարածք խնայելու համար, չհիշատակելով վերնագրերը, նշեմ Նժդեհինՙ նացիստ, Հոլոքոստի մասնակից, Հայաստանինՙ օկուպանտ, հակասեմական, հայ ահաբեկիչների հովանավոր ներկայացնող որոշ հեղինակների անուններՙ Ջերըմի Շարոն (Jeremy Sharon), Արյե Գաթ (Arye Gut), Յակով Քաթս (Yaakov Katz), Նուրիթ Գրինջեր (Nurit Greenger), Էլմիրա Թարիվերդիեւա (Elmira Tariverdiyeva), Ռաբբի Իսրայել Բարուք (Rabbi Israel Baruk), Ալեքսանդր Մուրինսոն (Alexander Murinson): Ընդ որում, «երեսուն արծաթով» վաճառված սրանցից շատերը հեղինակ են գեներալ Նժդեհի վաստակը այլափոխող մի քանի հոդվածների:

Ն.Գրինջերը վերջին մեկ տարվա ընթացքում գրել է հակահայկական 13 հոդված JPost-ի առցանցՙ «Մտածիր ինձ հետ» խորագրակիր բլոգում: Հայերը կորցրել են իրենց բարոյական կողմնորոշումը, վկանՙ Երեւանի կենտրոնում հառնող Գարեգին Նժդեհի մոնումենտալ արձանն է, գրում է նա, իր զազրախոսության մեջ «քննարկելով» ԱՍԱԼԱ - Վարուժան Կարապետյան - Մոնթե Մելքոնյան անունները: Այս առումով իսկական ռեկորդակիր է հակահայ Արյե Գաթը, ով ներկայանում է որպես քաղաքական վերլուծաբան, Իսրայելի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի Իսրայել -Ադրբեջան, Իսրայել - Թուրքիա առնչությունների փորձագետ: Միայն այս ընթացիկ տարում նա գրել է հակահայկական 20-ից ավելի հոդված, որոնց միայն վերնագրերը կարող են քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ ռասիզմի, ատելության, քսենոֆոբիայի քարոզչության մեղադրանքով: Այս հուլիսին սկսված Իսրայել - Հայաստան դիվանագիտական մերձեցումների առիթով իր գրածՙ «Հայաստան-Իսրայել հարաբերություններ. մի՞ֆ, թե՞ իրականություն» (Armenian-Israeli relations: myth or reality?) ստահոդ հոդվածից ընթերցողը կիմանա, որ հակասեմականությունը Հայաստանում առաջին տեղն է գրավում հետխորհրդային երկրների շարքում եւ երրորդ տեղըՙ Եվրոպայում, որ Հայաստանում տպագրվում են հակասեմական գրքեր, պատրաստվում հեռուստահաղորդումներ, իսկ հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն իր նկարի տակ կգտնի իրեն վերագրած Ա. Գաթի մոգոնած խոսքերը եւ էլի շատ ու շատ ապակողմնորոշող աղտեղաբանություններ: (*)

Հայ-հրեական հարաբերությունները մասամբ վտանգող Ադրբեջանի սփռած այս քարոզչական աղբը, չունենալով պատշաճ հակազդեցություն, գնալով մեծ ծավալների հասնող գարշահոտություն է տարածում իր շուրջ: Սրան հարկավոր կերպով չի հակազդում Իսրայելի հայ համայնքը եւ Երուսաղեմում Հայոց պատրիարքարանը: Սակայն, ինչի՞ մասին կարող է խոսք լինել, եթե Իսրայելում բացվող ամեն Աստծո օր մի նոր, հանկարծահաս մարտահրավեր է պարտադրում եւ հիմա այնտեղ ծավալվող դեպքերն ամեն հայկականի պահպանության հույժ կարեւոր միջոցառումների է ստիպում: Իսրայելի «մահմեդական հանդուրժող եղբայր»ՙ Ադրբեջանը, երեկ Ստամբուլում հակահրեական որոշում ընդունեց, հռչակելով Արեւելյան Երուսաղեմըՙ Պաղեստինի մայրաքաղաք: Հետաքրքրական է, թե JPost-ը ի՞նչ կգրի Ադրբեջանի այս քայլի մասին, թե՞ մազութի վրա հիմնված բարեկամությունը կդիմանա եւ ա՛յս փորձությանը:

25 տարի չգործող Իսրայել-Հայաստան դիվանագիտական կապերի մերձեցումը առաջին հերթին պետք է սկսել հրեական մեդիա ոլորտը ադրբեջանական զրպատանքից, հայատյացության քարոզներից մաքրելու կամ դրան հայամետ հոդվածներով հակազդելու գործից: Երկու հնագույն ժողովուրդների միջեւ սկսվող նորագույն կապերը պետք է մաքրվեն անհիմն զրպարտանքներից, հարիրՙ հայ եւ հրեա ժողովուրդների իմաստուն, դաժան փորձություններ հաղթահարած դարավոր բարեկամության ոգուն:

Վերոգրյալը կրկին անգամ հավաստում է այս թերթի էջերում քանիցս հնչեցված միտքը, որ անհրաժեշտ է Հայաստանի շահերը պաշտպանող լոբբիստական կառույց ստեղծել Մ. Նահանգներում, սատարելու թուրք-ազերի քարոզարշավի դեմ անհավասար պայքար մղող հայկական ուժերին: Այն պետք է.

ա. Աջակցի ՀՀ եւ Արցախի շահերը սպասարկող քարոզչությանը:

բ. Հակազդի թուրք - ադրբեջանական հակահայ քարոզչամեքենայի հարձակումներին:

Դրա համար պետք է շահավետ օգտագործել Ամերիկայում եւ համայն Սփյուռքում առկա հայկական համայնքի ահռելի ներուժը: Վաղուց ժամանակն է, որպեսզի սփյուռքահայ եկեղեցական, կուսակցական, մշակութային, մեդիա կառույցները դուրս գան տասնյակ տարիների ինքնամփոփության իրենց պատյանից եւ դադարեցնեն միմյանց հակադրող, քայքայիչ անմիաբանությունը: Այսօր այլ մարտահրավերներ են ծառացած հայության առջեւ: Մեզ պարտադրված քարոզչական պատերազմում մենք տանուլ ենք տալիս: Այս փաստի վրա հարկ է բեւեռել պետական եւ համահայկական ուշադրություն:

*) Տիկին Ռիմա Վարժապետյանի հետ «ԱԶԳ»ը իր 10.11.17 համարում «Հայաստանում չի եղել եւ չկա հակասեմականություն» վերնագրով տպել է Ան. Հովսեփյանի հարցազրույցը: Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.