AZG Daily #2, 19-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-12-15 11:18:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 10022, Տպվել է` 1602, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻ ԱՄՈՒՍԻՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե դուք չեք հասցրել դեկտեմբերի 4-ինՙ Ձմեռ պապին կամ Սանտա Կլաուսին (նայած, թե դուք ինչ քաղաքական կողմնորոշում ունեք) նամակ գրել, ապա շատ մի վհատվեք: Դուք կարող եք էլի նամակ գրել մեկ այլ Սանտա Կլաուսի, ավելի ճիշտՙ Սանտա Կլաուսի ամուսնուն: Նա, ինչպես հասկացաք, ապրում է մեզ շատ ծանոթ Սանտայի հետ Հյուսիսային բեւեռում գտնվող տանը, մի սենյակում: Նրանք ամեն օր զարթնում են, միասին լվացվում, ապա նախաճաշում, հետո կարդում են աշխարհի բոլոր երեխաների նամակները...

Մի խոսքովՙ Սանտա Կլաուսը ամուսինը ունի, նա չի նշանակում, որ Սանտան կին է, դա նշանակում է, որ Սանտան ամուսին ունի: Ամերիկացի գրող Դանիել Քիբլսմիթը այդպես է որոշել: Ի դեպ, Քիբլսմիթը աշխատում է ամերիկյան CBS հեռուստաընկերությունում որպես «Ուշ երեկոյան շոուՙ Սթիվեն Քոլբերի հետ» ՙ հաղորդման սցենարիստ: Թե ինչու է ուշ երեկոյան շոուի սցենարիստը որոշել զբաղվել մանկական հեքիաթով, անկեղծ ասած չգիտեմ, ենթադրում եմ, որ այն համարել է բավականին էրոտիկ կամ քաղաքական, ավելի ճիշտՙ էրոտիկ-քաղաքական:

Մի խոսքով, Քիբլսմիթը ստեղծել է ժամանակակից հեքիաթ, որտեղ Սանտա Կլաուսը ոչ միայն ամուսին ունի, այլեւ վերջինս սեւամորթ է, դե այսինքն Կլաուսների ընտանիքը ոչ միայն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, այլեւ միջռասսայական է: Հոգ չէ, որ Հյուսիսային բեւեռում անգամ արջերը սեւ չեն լինում, կարեւորը աշխարհի տենդենցներն են: Ի դեպ, Կլաուս ամուսինները տարվա մյուս օրերին աշխատում են իրենցՙ նվերների գործարանում, որի աշխատանքը, ուշադրություն, երկրագնդում առաջացրել է գլոբալ տաքացում: Բացի այդ եղջերուները, որոնք, ինչպես գիտենք, թռչում են ու Սանտա Կլաուսի սահնակը բերում-հասցում մեզ մոտ, կերի խնդիր ունեն. բանն այն է, որ կերը չի հերիքում, ու Կլաուսները ստիպված են լինում խնայողաբար նրանց կեր հատկացնելՙ ցույց տալով աշխարհի երեխաներին, որ միշտ պետք է խնայողաբար սնվել, առավել եւսՙ սնել: Այս ամենին գումարած Կլաուսները խնդիրներ ունեն էլֆերի հետ, որոնք Քիբլսմիթի գրքում միավորվել են ու արհմիություն են կազմել: Խնդիրն այն է, որ էլֆերը, որոնք փաթեթավորում են Սանտա(ների) նվերները, հաճախ բողոքում են իրենց աշխատանքային խախտված իրավունքների համար, ու զույգ Սանտաներից պահանջվում է մեծ դիվանագիտություն, հաճախ էլՙ ուժ, որպեսզի ցրեն էլֆերի դժգոհությունը: Փառք Աստծո, ոչ մի անգամ էլֆերի բողոքի ակցիաները Սանտա(ները) գազով ատրճանակներով կամ ջրցան մեքենաներով չեն ցրել, դե երեւի Քիբլսմիթը որոշել է, որ երեխաներին դեռ վաղ է նման բաներով ծանրաբեռնելը, բավարար է միասեռ, միջռասսայական ամուսնություն, սննդի խնայողություն, գլոբալ տաքացման վտանգ ցույց տալը: Եւ ոչ միայն. զույգ Սանտա(ները) հաճախ, երբ հաղթահարում են էլֆերի հերթական դժգոհությունը, նստում են իրենց հյուրասենյակում, բուխարու առջեւ եւ համբուրվում են, միմյանց քնքուշ սիրո խոսքեր շշնջում...

Քիբլսմիթի գիրքն արդեն լույս է տեսել ԱՄՆ-ում եւ Կանադայում: Գիրքը կարելի է գտնել նաեւ Ամազոն օնլայն-խանութում, ընդ որումՙ 30 տոկոս զեղչով: Հարկ է նկատել, որ գիրքը սկզբում վաճառվում էր 519 դոլարով, սակայն հիմա գինը հասել է 17 դոլարի: Կարելի է ենթադրել, որ գնորդներ շատ չունի, ջրի գնով տալիս են. ավելի կարեւոր է, որ երեխաներն այս ամենը կարդան, քան այն, որ Քիբլսմիթը փող աշխատի, ինքը հո փողի համա՞ր չի գրել այս գիրքը...

Ես, անկեղծ ասած չգիտեմ, թե ճանաչո՞ւմ են արդյոք իրար Դանիել Քիբլսմիթն ու Քելվին Հոլդվորսդը, բայց վերջինս կարող է դառնալ Քիբլսմիթի գրքի ողջ տպաքանակի գնորդը: Բանն այն է, որ Հոլդվորդսը շոտլանդական Գլազգոյի Սուրբ Մարիամ (Մարիա) եկեղեցու քահանան է: Քարոզին զուգահեռ, սակայն, Հոլդվորդսն ունի մեկ այլ առաքելություն, ընդ որում հայտնի չէ, թե Աստվա՞ծ է նրան տվել այդ առաքելությունը, թե՞ նա ինքն է դա իրեն վերապահել: Ինչեւէ: Հոլդվորդսը համասեռականների մոլի պաշտպան է, նա բազմիցս հայտարարել է, որ անգլիական եկեղեցին պետք է ընդունի միասեռականների ամուսնության գրանցումը: Հիշեցնեմ, որ Մեծ Բրիտանիայումՙ Անգլիան, Ուելսը, Շոտլանդիան ընդունում են միասեռ քաղաքացիական ամուսնությունների գրանցումը, բայց ոչ եկեղեցական արարողությունը: Իսկ Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ մասն է, որը չի ընդունում միասեռ միությունների ոչ քաղաքացիական, ոչ էլ եկեղեցական ձեւը: Մի խոսքով, հայր կամ մայր Հոլդվորդսը իր հիշյալ նպատակին հասնելու համար, ամեն հնարավորության դեպքում դիմում է Աստծուն: Մասնավորաբար նա խնդրում է Բարձրյալին, որ Բրիտանիայի փոքրիկ արքայազն Ջորջը, որն ընդամենը 4 տարեկան է, միասեռական մեծանա. «Եթե դա տեղի ունենա, ինչի համար մենք ամեն օր աղոթում ենք, ապա անգլիական եկեղեցին ստիպված կընդունի միասեռական պսակադրություն կազմակերպելու անհրաժեշտությունը» , ասել է Հոլդվորդսը:

Թագավորական ընտանիքից քահանային չեն պատասխանել, երեւի անհրաժեշտությունը չեն տեսնում, չեն կարեւորում, մինչդեռ աղոթքը զորավոր բան է, հեքիաթն էլ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.