AZG Daily #16, 27-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 11:18:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 7028, Տպվել է` 176, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱՐԴԱՍԻԼ, ՊԱՊԻԼՈՄԱ ԵՎ 4 ՄԻԼԻՈՆ ՀԱՅՙ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բժիշկների քայլն, անշուշտ, բավականին ուշագրավ էր: Նրանք, ովքեր 13 տարեկան աղջիկ ունեն (ոչ բոլորը), վերջիններիս հրապարակայնորեն (ցուցադրաբար) պատվաստեցին Գարդասիլ պատվաստանյութովՙ ընդդեմ պապիլոմա վիրուսի: Ով ծանոթ չէ, թե ինչ վիրուս է պապիլոման, ասեմ, որ այն առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ: Եւ ուրեմն ողջունելի է, որ մեր առողջապահության նախարարությունը, մտահոգ լինելով մեր աղջիկների ու կանանց առողջությամբ, հորդորում է բոլոր 13 տարեկան աղջիկների ծնողներին իրենց երեխաներին պատվաստել Գարդասիլով, որը...Այ Գարդասիլն, անկեղծ ասած... Առողջապահության նախարարությունն ասում է, որ մի հրաշք միջոց է, որը կանխում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը, կամ գոնե նվազեցնում է այդ հիվանդությունն ունենալու հավանականությունը: Բայց խնդիրն այն է, որ նախարարության այս կարծիքը չի հաստատում որեւէ գինեկոլոգ: Նրանք հրաժարվում են պատասխանել հարցին, թե ի՞նչ է Գարդասիլը: Հասկանալ կարելի է, հանուն ինչ-որ պատվաստանյութի չարժի զրկվել բժշկի կարիերայից, եթե, իհարկե, մեր գինեկոլոգները խորապես ուսումնասիրել են ու գիտեն, թե ինչ է Գարդասիլը:

ԱՄՆ կառավարության VAERS տվյալների բազայի համաձայնՙ գրանցվել է Գարդասիլի կողմնակի ազդեցությունների ավելի քան 50 հազար դեպք: Մասնավորաբար կանանց մոտ առաջացել են անպտղություն, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր եւ այլն: Ի դեպ, եթե Հայաստանում ԱՄՆ կառավարության տվյլաների բազան հետաքրքրական չէ, կամ հիմք չէ, ապա ասեմ, որ Ռուսաստանում 13 տարեկան աղջիկներին արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստելն ամենեւին էլ պարտադիր չէ:

Հիմա, եթե հաշվի առնենք, որ մեր կանայքՙ մեր կյանքից հաճախ են ունենում նյարդային համակարգի խանգարումներ էլ, մկանային ցնցումներ էլ, արյան ճնշման փոփոխություններ էլ, մանավանդ գլխացավեր ու հոդացավեր, ընդ որումՙ կապ չունի Գարդասիլիով պատվաստվել են, թե ոչ, ապա ստացվում է, որ Գարդասիլը Հայաստանում կարող է առաջացնել միայն մեկ խնդիրՙ կանանց անպտղություն: Ընդ որում, երբ շատ քրքրեցի համացանցը, պարզվեց, որ Գարդասիլը չի օգնի նրանց, որոնք արդեն իսկ պապիլոմայի վիրուսակիր են, ավելին եթե օրգանիզմն ընդունակ է պայքարել հիշյալ վիրուսի դեմ, ապա դա կարող է անել առանց Գարդասիլի էլ: Հատկանշական է, որ Գարդասիլը չի կարող փոխարինել կանոնավոր բժշկական հետազոտություններին, այլ կերպ ասածՙ այն որեւէ երաշխիք չի տալիս, որ արգանդի պարանոցում հաստատապես քաղցկեղ չի առաջանա: Որեւէ երկրում դեռ չեն պարզել, թե արդյոք մեկ անգամ Գարդասիլով պատվաստվելը բավարա՞ր է ամբողջ կյանքի համար, թե՞ կարիք է լինելու հավելյալ պատվաստումներ անցնելու: Գարդասիլի պատվաստման համար հետազոտված չէ աղջիկների 9-16 տարիքային խումբը, հիշեցնեմ, որ Հայաստանում պատվաստվում են 13 տարեկանները: Նախարարությունը շեշտում է, որ պատվաստումն արվում է քաղցկեղի դեմ ու մի տեսակ նուրբ, բայց ցինիկ ձեւակերպում անումՙ թե սրանից հետո ծնողները կտանե՞ն իրենց երեխաներին պատվաստման, թե ոչ, իրենց խնդիրն է: Իսկ թե ո՞րն է առողջապահության նախարարության խնդիրը որեւէ պատվաստանյութ առաջարկելուց առաջ, նախարարությունում հավանաբար չգիտեն, կամ մի 10-15 տարուց կիմանան, երբ այսօր 13 տարեկան աղջիկները, որոնք պատվաստվել են Գարդասիլով, մտնեն հասուն կյանք:

Հայաստանում ուսումնասիրված չէ նաեւ այն հարցը, թե արդյոք կարելի՞ է պատվաստել այն կանանց, որոնք ապրում են ակտիվ սեռական կյանքով: Կոնկրետ ամերիկացի գինեկոլոգներն ապացուցել ենՙ Գարդասիլն առաջացնում է չբերություն:

Իմիջիայլոց, 2040-ին, երբ Հայաստանում, ինչպես հիշում ենք, պետք է ապրի 4 միլիոն հայՙ նվազագույնը, այսօր 13 տարեկան աղջիկները լինելու են 36 տարեկան: Ուրեմն ո՞ւմ հաշվին ենք դառնալու 4 միլիոն, եթե նույնիսկ Չինաստանի հետ այս հարցում համագործակցության պայմանագիր չունենք:

Խմբ. կողմից.- Խմբագրությանս ունեցած տեղեկություններով, պապիլոմայի դեմ պատվաստումը պարտադիր է միայն Ռուանդայում, պայմանավորված այդ երկրում ցեղասպանության հետեւանքով առաջացած սոցիալ-առողջապահական խնդիրներով, մասնավորապես վեներական հիվանդությունների խիստ տարածվածությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.