AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 11:18:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 6644, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՄԱՆԹԱ ՓԱՈՒԵՐԸ «ԱՎՐՈՐԱՅԻ» ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄ

Հ. Ծ.

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատասխանատուները հայտարարել են, որ ՄԱԿ-ում Մ. Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը ընդգրկվել է «Ավրորա» մրցանակաբաշխության թեկնածուների ընտրության ժյուրիի կազմում: Փաուերը Օբամայի վարչակազմում Ազգային անվտանգության գծով նախագահի հատուկ օգնականն էր եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի տնօրենը: Նա նաեւ հեղինակ է պուլիցերյան մրցանակի արժանացած «Խնդիրը դժոխքից: Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» (A Problem from Hell: America and the Age of Genocide) հատորի:

«Վստահ ենք իր փորձառությամբ նա կնպաստի ճիշտ ընտրություն կատարել թեկնածուների միջից», նշել է Նուբար Աֆեյանը:

«Ազգ»ի կողմից հիշեցնենք, որ Սամանթա Փաուերը իր պաշտոնավարության ողջ շրջանում բնավ աչքի չընկավ հայանպաստ որեւէ դիրքորոշմամբ, հուսախաբություն պատճառելով ամերիկահայերին: Սովորաբար մարդիկ փոխվում են պետական պաշտոն ստանձնելուց: Գուցե Սամանթան էլի՞ փոխվի, երբ այժմ պաշտոն չի զբաղեցնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.