AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 11:18:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 6558, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԻՀԱՐՈՒՄ ԵՆՔ «...ԱՆՎՆԱՍ»

Փորձելով հետեւել նորաձեւության միտումներին եւ մարմինը համապատասխանեցնել հաճելի չափանիշերինՙ հանուն բաղձալի 90-60-90-ի, ժամանակակից կինը պատրաստ է ամեն ինչի: Այս մոգական թվերին հասնելու համար կինը պատրաստ է տանջել իրեն դիետաներով եւ մարզասրահներում ֆիզիկական անկարողության աստիճանի հասնելով:

VG ամերիկյան սոցիալական կազմակերպության արած մասշտաբային հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր ամերիկուհի, անգամ քաշայի իդեալական վիճակում գտնվելով հանդերձ,միեւնույն է, հոգու խորքում ցանկանում է եւս մի քանի կիլոգրամ գցել: Հենց այդ ցանկությունն էլ ծնող է դառնում սարսափելի հիվանդությունների, որոնցից, թերեւս, ամենաշատը լսում ենք անորեքսիայի մասին: Նույն սոցիալական կազմակերպությունը պարզել է նաեւ, որ այժմ մարդիկ ավելի հաճախ մահանում են անորեքսիայից, քան ալկոհոլիզմից: Անորեքսիայով հիվանդների 35 տոկոսն է միայն իր մեջ ուժ գտնում բուժվելու, մնացյալը կա՛մ շարունակում է ապրել մի կերպ, կամ էլ մահանում :

Նիհարելու կպչուն մտքից օգտվում են գեղեցկության ժամանակակից սրահներն ու փայլուն ամսագրերըՙ կանանց արագ նիհարելու հազար ու մեկ միջոց առաջարկելով: Սակայն դիետան երկու կողմ ունի: Անթերի մարմին ունենալու ձգտումը կարող է առողջությանն անդառնալի վնաս հասցնել: Այդ կապակցությամբ առաջարկում ենք մի քանի օգտագար խորհուրդներ դիետոլոգ Դավիթ Մհերյանի կողմից, ով խոսեց հենց վնասակար դիետաների մասին :

- Վնասակար դիետաների ցանկում առաջին հորիզոնականում, այսպես կոչված, «սպիտակուցային դիետան է»,- պատմում է պարոն Մհերյանը,- Այն նախատեսում է սննդակարգում բացառել ածխաջրերը եւ միայն սպիտակուցներ օգտագործել (միս, հավ, ձուկ, ձու եւ այլն): Այդպիսի դիետան երկու շաբաթում 10 կգ ավելորդ քաշի նվազում է խոստանում: Քաշն իսկապես նվազում է: ԲԱՅՑ... Բացառապես սպիտակուցային սնունդը երիկամների համար մեծ ծանրաբեռնվածություն է, ինչը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության:

Երկրորդ հորիզոնականում «մոնոդիետաներն» են: Այս դիետան երկու տեսակ ունի. կա՛մ մեկ մթերք եք ընտրում եւ որոշ ժամանակ (մեկ օրից մինչեւ երկու շաբաթ) սնվում միայն դրանով, կա՛մ 2-3 տեսակի մթերքներով եք սնվումՙ դարձյալ բավական երկար ժամանակ: Աղն ու շաքարավազն արգելված են: Մոնոդիետաները նվազեցնում են դիմադրողականությունը, բարձրացնում ոսկորների փխրունությունն ու սակավարյունության, ինչպես նաեւ հիպովիտամինոզի եւ նույնիսկ ավիտամինոզի հավանականությունը:

Սրան հաջորդում է «անյուղ դիետան», որը ենթադրում է ճարպերի բացառում: Սակայն, ծանր եւ հանկարծակի կրճատման դեպքում, յուղերի ներթափանցումը օրգանիզմ զուգորդվում է հորմոնալ համակարգի խաթարմամբ, վնասում է վերարտադրողական ֆունկցիան եւ միզասեռական համակարգը, ռիսկային խմբում է հայտնվում նաեւ սիրտ-անոթային համակարգը:

- Այդ դեպքում ինչպե՞ս նիհարել անվնաս:

- Կերեք շատ բանջարեղեն եւ մրգեր, քանի որ նրանց մեջ շատ վիտամիններ կան: Բայց հիշեք, որ ոչ բոլոր մրգերն են նպաստում նիհարելուն: Օրինակ բանանի մեջ եւ թզի մեջ շատ շաքար կա:

Ամենալավ գաղտնիքը տնային պայմաններում նիհարելու համար ջուրն է: Նախքան ուտելը 30-40 րոպե շուտ խմեք ջուր. նախընտրելի է, որ ջուրը լինի տաք: Դա մի փոքր կլցնի ձեր ստամոքսը եւ դուք ավելի քիչ կուտեք:

Եթե դուք ցանկանում եք նիհարել եւ չեք պատկերացնում ձեր կյանքն առանց քաղցրի, կերեք ձեր քաղցրավենիքներն առավոտյան, այլ ոչ թե երեկոյան: Քանի որ դուք օրվա ընթացքում կկարողանաք կորցնել ձեր կողմից ավելացրած կալորիաները: Ճիշտ նիհարելու համար լավ է ուտել շուտ-շուտ, բայց քիչ: Թող նախաճաշը եւ ճաշը լինեն ամենահագեցածը, իսկ ընթրիքը թող լինի ավելի թեթեւ:

Իհարկե չպետք է մոռանալ դիետաների լավ կողմի մասին, այն դիետաների հատկապես, որոնք օգնում են վերականգնել առողջությունը, դրանք օգնում են հաղթահարել կամ էլ խուսափել ճարպակալումից: Ինչպես ասում էր Չէ Գեւարան, դանակը վատ բան չէ,դու դրանով կարող ես կա՛մ մարդ սպանել, կա՛մ էլ հաց կտրել սովածին հյուրասիրելու համար: Այնպես որ, պետք է ճիշտ օգտագործել դիետաները, ճիշտ ժամանակով ու ճիշտ չափաբաժնով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.