AZG Daily #16, 27-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 11:18:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 6457, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ը ԱՍԱԴԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ՄՆԱԼ ՄԻՆՉԵՎ 2021Թ.

Պ. Ք.

Պուտինը հայտարարեց Սիրիայում հաղթանակի մասին

Չնայած Սիրիայի քաղաքացիական պատերազմում շուրջ կես միլիոն զոհերի գոյությանը, նախագահ Թրամփի վարչակազմը պատրաստ է համակերպվել այն մտքին, որ Բաշար Ասադի պաշտոնավարությունը շարունակվի մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունները, որոնք Սիրիայում նշանակված են 2021 թվականին: Այդ մասին տեղեկացնում է New Yorker հանդեսըՙ վկայակոչելով ամերիկյան ու եվրոպական պաշտոնական անձանց:

ԱՄՆ-ի որոշման մեջ զգացվում են վարչակազմի սահմանափակ ընտրությունը, տարածաշրջանի ռազմական իրողությունները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Սիրիայի դաշնակիցներ Ռուսաստանին, Իրանին եւ «Հզբոլլահին» հաջողվեց օգնել ծանր կացության մեջ հայտնված Ասադի վարչակազմին: Երկուշաբթի օրը Սիրիա կատարած անակնկալ այցելության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հաղթանակ է նվաճված «Իսլամական պետության» ջիհադիստների, ինչպես նաեւ Արեւմուտքի աջակցությունը վայելող ապստամբների դեմ:

Հանդեսի լրագրողը թվարկում է ԱՄՆ-ի որոշման վրա ազդած գործոնները: Դամասկոսը ներկայումս վերահսկում է այն տարածքի մեծ մասը, որն ամերիկացի փորձագետներն անվանում են «օգտակար Սիրիա»: ԱՄՆ-ի աջակցությունը վայելած սիրիական ընդդիմության խմբավորումները գործել են անարդյունավետ կերպով: Ընդդիմությունը այդպես էլ չունեցավ ղեկավարություն, որը կկարողանար դառնալ Ասադի կենսունակ այլընտրանքը:

Դիվանագիտության մեջ Վաշինգտոնին նեղը գցեց «ուժեղ եռյակը»ՙ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: Այդ երկրները ներկայումս գերիշխում են Աստանայում վարվող հաշտության բանակցություններում:

Ամերիկացի պաշտոնական անձինք հանգել են այն հետեւությանը, որ Սիրիայում իշխանափոխության գրավականը ընտրություններն են, որոնք կանցկացվեն ՄԱԿ-ի հովանու ներքո եւ կվայելեն քաղաքացիների վստահությունը: Հեղինակը վկայակոչում է որոշ դիվանագետների այն խոսքերը, որ Սիրիայում ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը չափազանց բարդ խնդիր է: Ընտրություններին պետք է մասնակցեն նաեւ տարբեր երկրներում ցրված միլիոնավոր փախստականներ: Բացի դրանից, ժամանակ է հարկավոր, որպեսզի ի հայտ գա սիրիական նոր եւ վստահություն ներշնչող ընդդիմությունը:

Թրամփի վարչակազմը հայտարարում է, թե առաջվա պես ուզում է իրականացնել քաղաքական այնպիսի գործընթաց, որը կբացեր Ասադի պաշտոնաթողության հեռանկար: Սակայն վարչակազմը եզրակացրել է, որ դրա համար թերեւս հարկ կլինի սպասել մինչեւ 2021 թվականը: ԱՄՆ 2020թ. նախագահական ընտրությունների արդյունքներից կախված կարող է այնպես ստացվել, որ Ասադը ավելի երկար պաշտոնավարի, քան Թրամփը: Ամերիկացի պաշտոնական անձինք երկյուղներ ունեն, որ Ասադը այս կամ այն կերպ կհաղթի Սիրիայի 2021թ. ընտրություններում եւ իշխանության ղեկին կմնա դեռ երկար տարիներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.