AZG Daily #2, 19-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 73. ԾԵԾԵԼ, ԹԵ՞ ԳԱՆԱՀԱՐԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 11:18:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 6082, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. ՇՈՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կիեւում դատարանը որոշեց ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, որին ավելի վաղ ձերբակալել էին: Դատախազությունը Սաակաշվիլիի համար դատարանից պահանջում էր սահմանել տնային կալանք, սակայն դատարանը Ռադայի 5 պատգամավորի երաշխավորությամբ վճռեց ազատ արձակել նրան:

Արդեն ազատության մեջՙ Վրաստանի նախկին նախագահը ուկրաինական հեռուստաընկերության եթերում, մաքուր ռուսերենով հայտարարեց, որ ինքը դեմ չէ դառնալ Ուկրաինայի վարչապետ, ընդ որում, Սաակաշվիլին նշեց, որ Պորոշենկոն սկզբում իրեն առաջարկում էր այդ պաշտոնը, որից, սակայն, ինքը հրաժարվել էր: «Իսկ նախագահ չե՞ք ուզում դառնալ» հարցին Սաակաշվիլին պատասխանել է. «Ոչ, ի՞նչ եք ասում. Ուկրաինայի նախագահ պետք է լինի ուկրաինացի, այստեղ ծնված ու ապրող մարդը»:

Հաջորդ օրն արդեն Սաակաշվիլին հայտնեց, որ ինքը դեմ չէր լինի Օդեսայի քաղաքապետի պաշտոնին, ընդ որում Օդեսայի նախկին նահանգապետը շեշտել է, որ ինքը կատակ չի անում եւ պատրաստ է կյանքը տալ հանուն Ուկրաինայի, որտեղ ոչ ծնվել է, ոչ էլՙ մի 20 տարի գոնե ապրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.