AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 37. ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 11:18:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 6143, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԱՐՏԻԿՆԵՐՆ» ՈՒ ԱԱԾ-Ն

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017-ի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ստեղծելու մասին: Նշված էջի միջոցով տարածվել են նաեւ ՀՀ իրավապահ եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու, համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելու ուղղակի կոչեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, Ռ.Ք.-ն ՀՀ-ում իրավիճակն ապակայունացնելու, բնակչությանն ահաբեկելու, վախի մթնոլորտ ձեւավորելու, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելու նպատակով մարդկանց հավաքագրելով փորձել է ստեղծել հանցավոր համագործակցությունՙ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների: Հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաեւ միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացման ծրագիր:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել նշված անձինՙ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործությանՙ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի եւ ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով եւ 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում: Նկատի ունենալով, որ մեղադրյալը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, բնակվում է ԱՄՆ-ում, պարզվել է նրա բնակության վայրը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված տվյալները փոխանցվել են ԱՄՆ իրավասու մարմիններինՙ նախապատրաստվող հանցագործությունները կանխելու նպատակով:

ԱԱԾ-ն ձեռնարկվում է միջոցներ ՀՀ-ում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.