AZG Daily #1, 12-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-12-21 22:59:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 14653, Տպվել է` 4763, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՉ ՇԱՐՔԱՅԻՆ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ երիտասարդ Դավիթ Պետրոսյանը օրերս Ֆեյսբուքի իր էջում հայտարարությամբ հանդես եկավ: Դավիթը նշեց, որ իրենք դադարեցնում են իշխանությունների հետ բանակից տարկետման հարցով բանակցությունները, քննարկումները, քանի որ իրենք, չնայած կառուցողական դիրքորոշում էին ցուցաբերել ու համաձայնել էին այդ բանակցություններին, բայց դրանք որեւէ արդյունք չեն տվել: Դավիթը նաեւ շեշտել է, որ իրենք ապարդյուն բանակցություններ վարելու անհրաժեշտությունը չեն տեսնում, դրա ժամանակը չունեն (չնայած շատ երիտասարդ են) ու դադարեցնում են բանակցություններն ու վերադառնում են իրենց պայքարի այն կետին, որից սկսել էին: Իսկ սկսել էին, հիշեցնեմՙ հացադուլից. ամեն դեպքում Դավիթն ու իր որոշ ընկերները իշխանությունների հետ բանակցությունների գնացինՙ հացադուլ հայտարարած: Հետեւաբար, եթե մենք Դավիթին ճիշտ ենք հասկանում, ինչը բավականին բարդ է, ապա Դավիթը նկատի ունի, որ իրենք կրկին հացադուլ են հայտարարում:

Իշխանություններըՙ ի դեմս ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանի , հայտարարել են, որ երիտասարդների այս պահվածքն արդեն կապրիզի է նմանվում եւ շեշտել են, որ երիտասարդներից կառուցողական առաջարկների են սպասել ու դեռ որոշ ժամանակ էլ կսպասեն, դրա ե՛ւ անհրաժեշտությունն են տեսնում, քանի որ այդ տղաները մեր տղաներն են, ե՛ւ ժամանակը ունեն, չնայած իշխանություն են ու ապարդյուն բանակցությունների ժամանակը չպետք է որ ունենան:

Իրականում երիտասարդներն առաջարկներ արել են, դրանցից մեկը հետեւյալն է: Հանուն գիտության զարգացման համար պայքարողներն առաջարկել են, որպեսզի բուհում սովորող ուսանողները պահպանեն տարկետման իրավունքը, բայց մասամբ: Առաջարկել են նաեւ ձեւը. ուսանողները դասերից չեն կտրվում, իսկ այ արձակուրդներին գնում են ծառայության, այսինքն ամեն տարի մի քանի ամիս ծառայում են, իսկ տարվա հիմնական մասըՙ սովորում: Պատկերացրեցի՞ք: Դե այսինքն հենց ամառը գալիս է, Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիրները ծովի փոխարեն մեկնում են ծառայության, բայց քանի որ գիտությունն ու ցուրտը անհամատեղելի են, հենց ցրտերը սկսվում են, նրանք վերադառնում ենՙ գիտության տաք գիրկը: Այսպես, տարվա մեջ մի քանի արեւոտ ամիս ծառայելով նրանք չեն մոռանա ոչ Պյութագորասի թեորեմը, ոչ Նյուտոնի օրենքը, ոչ Լերմոնտովի փիլիսոփայական խոհը, ոչ կարատեի հնարքները, ոչ էլ տանգոյի պարաքայլերը եւ կամ պարկապզուկ նվագելը, ինչը նրանց սպառնում է երկու տարվա ծառայությամբ: Մի խոսքով երիտասարդներն առաջարկում են ստեղծել սեզոնային բանակ , կամ բանակ-գյուղի տատիկի տուն ինստիտուտ: Հավանաբար, երբ սեպտեմբերի մեկին վերադառնան, բուհում շարադրություն էլ կգրենՙ Ինչպե՞ս անցկացրեցի ամառային արձակուրդսՙ կասեցնելով թշնամու դիվերսիոն ներթափանցման փորձը խորագրով: Հաղթողներն էլ երեւի Հանուն գիտության զարգացման նախաձեռնության ու Սորոսի հիմնադրամի կողմից կստանան խրախուսական նվերներ, կոնկրետ ի՞նչ, դժվար է ասել, քանի որ Սորոսի երեւակայության սահմանները անհնարին է որոշել:

Իմիջիայլոց, Սորոսի մասին: Նախքան իր վերոհիշյալ գրառումը կատարելը Դավիթ Պետրոսյանը Լեհաստանում էր: Այդ երկրում նույն Սորոսը համաժողով էր հրավիրել: Իհարկե Դավիթը չի գրել, որ ինքը մասնակցել է այդ համաժողովին, բայց հրապարակել է լուսանկարներՙ համաժողովից, որտեղ ինքն էլ կա...Վերադառնալով Երեւանՙ Դավիթը իր Ֆեյսբուքի էջում գրում է այն հայտարարությունը, որի մասին արդեն խոսեցինք:

Չէ, շատ հնարավոր է, որ Դավիթը Լեհաստանում ամենեւին էլ չի մասնակցել Սորոսի համաժողովին, այլ պարզապես անցնելիս է եղել փողոցով, տեսել է մի տեղ մարդիկ հավաքված են, քանի որ ակտիվ ու հետաքրքրասեր տղա է, որոշել էՙ տեսնի, թե ինչ են անում, մտել է, մի քանի անգամ լուսանկարվել էՙ առանց իմանալու, թե ովքեր են եւ ինչ գործով, ու հրապարակել է այդ լուսանկարները, լրիվ մաքուր նկատառումներով, ճիշտ այնպես, ինչպես պայքարում է հանուն գիտության զարգացման:

Ամեն դեպքումՙ Դավիթը մերն է, գիտությունն ու բանակն էլ, բայց այ Սորոսը... ծագումով հրեա է, տարբեր կանանցից ունի հինգ երեխա ու մի առիթով ասել էՙ Ես հարուստ եմ այն պատճառով, քանի որ գիտեմ, թե երբ եմ սխալվում : ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը հոկտեմբերին նրան որակել է «ահաբեկիչ»: Տեսնես այդ մասին ի՞նչ կարծիք ունի մեր Դավիթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.