AZG Daily #16, 27-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2017-12-21 22:59:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 5525, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈԹՈՐԻԿԸ ԲԱԺԱԿՈՒՄ

ՎԱԼԵՐԻ ՄԱՐԿԱՐՅԱՆ

2017 թվականի նոյեմբերի 17-ին «ԱԶԳ»ը հրապարակել էր («ԿԱՍԵՑՆԵԼ ԿԵՂԾ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» - http://www.azg.am/AM/2017111708) մի խումբ գիտնականների բաց նամակը:

Այդ նամակում գիտնականները չեն թաքցնում իրենց վրդովմունքը եւ գրում են` «Հորդորում ենք Կրթության եւ գիտության, Մշակույթի նախարարություններին կիրառել ամենախիստ միջոցները կեղծ-գիտական «հայրենասիրությունից» զերծ պահել դպրոցը, մշակույթը:»:

Իսկ ի՞նչ է պատահել:

Պատահել է հետեւյալը. 4-րդ դասարանի «Ես եւ շրջակա աշխարհը» դասագրքի հեղինակները միանշանակ պնդել են, որ Քարահունջում գոյություն ունի հնադարյան աստղադիտարան եւ նշել են, որ հայ գիտնական Պարիս Հերունին ստեղծել էր ռադիոաստղադիտակ:

Այսքանը միայն:

Իսկապես` հայկական գիտությունը առ այսօր չունի միանշանակ կարծիք Քարահունջի «աստղադիտարանի» մասին: Գիտնականների մի մասը պնդում է, որ նման բան չկա, իսկ մյուսը հակառակն է ասում:

Նման պարագայում, անշուշտ, դասագրքի հեղինակներին անհրաժեշտ էր ավելի նրբանկատ լինել: Դա շատ ճիշտ կլիներ եւ չէր հավակնի «կեղծ-գիտական» գնահատականին:

Կարծում եմ, որ հեղինակները պարտավոր են դա ընդունել եւ դասագրքի նոր հրատարակության ժամանակ կատարել անհրաժեշտ ուղղումը:

Սակայն գիտնականների վերոհիշյալ նամակում շոշափվում է նաեւ Պարիս Հերունու կողմից դեռեւս 20-րդ դարի 60-ական թվականներին Արագածի լանջերին ստեղծված ռադիոաստղադիտակը:

Այդ գիտնականները պնդում են, որ այսպես կոչված Հերունու «ռադիոաստղադիտակը» չունի որեւէ գիտական արժեք եւ դրա մասին գրելը համարում են եւս կեղծ-գիտություն: Եվ բերում են միայն մեկ փաստարկ` իբր գոյություն չունի ոչ մի գիտական հրապարակում այդ «ռադիոաստղադիտակ»-ի հետ կապված:

Ցավալի է, որ նամակը ստորագրողներից առնվազն երեքը այդքան հեշտ հավատացել են այդ փաստարկին: Իհարկե, կան նման աշխատանքներ, բազմաթիվ աշխատանքներ: Բազմաթիվ երիտասարդ գիտնականներ են պաշտպանել իրենց գիտական թեզերը այդ թեմայով: Իհարկե՛, երեւի թե իսկապես չկան հրապարակումներ Արեւմուտքի գիտական մամուլում, քանի որ հայտնի է, որ Սովետական Միության գիտությունը զարգանում էր համաշխարհային գիտությունից կտրված, եւ ամեն ինչ գաղտնի էր: Առնվազն այն ոլորտում, որում աշխատում էր Պարիս Հերունին:

Սակայն, անհրաժեշտ է հասկանալ, որ Պարիս Հերունու աստղադիտակի մասին անտեղի խոսքը չէր կարող լինել առանց դրդապատճառի: Եվ այդ պատճառը ուշադիր եւ այդ հարցից տեղյակ ընթերցողը իհարկե կտեսնի` եթե ցանկանա:

Այդ դասագրքի հեղինակները, երեխաներին ներկայացնելով տեղեկություններ աստղադիտակների մասին եւ նշելով հայ արժանի գիտնական Պարիս Հերունուն, ուղղակի պարտավոր էին հատուկ նշել եւս մի այլ մեծ գիտնականի` Գրիգոր Գուրզադյանի անունը:

Գրիգոր Գուրզադյանը անվանի, տաղանդավոր, վաստակաշատ, զարմանալի գիտնական էր: Եվ հեղինակները անպայման պիտի նշեին իրեն եւս, քանի որ Գրիգոր Գուրզադյանը առաջինն է ստեղծել աստղադիտարաններ տիեզերքում: Օրինակ` «Օրիոն-1» եւ «Օրիոն-2» աստղադիտարանները:

Մեր երեխաներին, իհարկե, անհրաժեշտ է դաստիարակել Գրիգոր Գուրզադյանի, Պարիս Հերունու եւ այլ մեծ գիտնականների օրինակով:

Եվ պետք չէ փնովել գիտնական Պարիս Հերունուն միայն նրա համար, որ դասագրքի հեղինակները արել են` ըստ էության, ցավալի եւ անթույլատրելի սխալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.