AZG Daily #2, 19-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017



Տեղադրվել է` 2017-12-21 22:59:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 5123, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՍ ԸՆԿԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Սեպուհ արք. Չուլջյան

Հիրավի բարձր գնահատանքի արժանի հոգեւոր այրիՙ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30, եպիսկոպոսական ձեռնադրության 20 եւ առաջնորդության 21-ամյա տարեդարձները շուքով, հավուր պատշաճի եւ ըստ արժանվույն նշվեցին ոչ միայն թեմի հավատավոր ժողովրդի, Լոռու մարզային եւ Վանաձորի քաղաքային իշխանությունների, այլեւ հայաստանյան հոգեւոր եւ աշխարհիկ բարձր իշխանությունների կողմից: Ասվեց այն ամենի մասին, ինչ արվել էր նրա կողմից եւ նրա օրհնանքով ու հորդոր-քաջալերանքով: Խոսվեց նրա առաջնորդության օրոք Լոռում վերականգնված, վերանորոգված եւ կառուցված շուրջ 45 վանք ու եկեղեցու, 25 մատուռի, իրականացված ավելի քան 100 կրթական ու հրատարակչական ծրագրերի, բարեգործությունների, տնանկներին ձեռք մեկնելու եւ նրանց սեփական բնակարանով ապահովելու, 17 տարի շարունակ հազարավոր երեխաների ճամբարային հանգիստն անհատույց կազմակերպելու եւ հայրենանվեր այլ գործերի մասին: Գործեր, որոնք կերտել են նրա կենսագրությունը, եւ նա իր իսկ արարած գործերի ծնողը լինելովՙ դարձել է այդ գործերի զավակը, որոնք էլ հենց բնութագրում են նրան: Այս մասին չէ, սակայն, որ ուզում ենք խոսել:

Ուզում ենք խոսել մտավորականներիս, մասնավորապես գրողներիս կողմից սիրված ու հարգված, ակնածանք ու պատկառանք վայելող հոգեւոր առաջնորդի մարդկային կերպարի մասին: Մի մարդու, որ, լինելով ամբողջ մի թեմի հոգեւոր առաջնորդ, երբեք անհասանելի ու անմատչելի չէ, ապրում է ժողովրդի հետ, ժողովրդով, ճշմարիտ քրիստոնյային վայել կենսակերպով, մշտապես սրտացավ վերաբերմունք է դրսեւորում դժվարության մեջ հայտնված յուրաքանչյուր մարդու հանդեպ, օգնում է, սատարում ու աջակցում: Օժտված լինելով մտավոր բարձր կարողությամբ, ներքին կարգապահությամբ, կամք ու քաջությամբ, խստապահանջությամբՙ նա իր առջեւ նպատակ է դրել պաշտպան կանգնել իր հոտի անիրավված, խեղճ ու ոտնահարված մարդկանց իրավունքները, նրանց մեջ սերմանել արժանապատիվ հայորդու, իր երկրի ու պետության տեր քաղաքացու եւ միաժամանակՙ խոնարհ ու հավատավոր քրիստոնյայի հատկանիշներ: Հուսալքվածներին ու անտարբերներին թթվածնի պես պակասող մարդասիրություն, կենսասիրություն ու հայրենասիրություն է ներարկում: Ամոթանք է տալիս ու զգաստացնում անիրավ մեծատունին եւ պաշտոնյային: Խոտորվածին հորդորում, հարկ եղած դեպքումՙ հանդիմանում եւ հրապարակավ ձաղկում է անգամ, որպեսզի ճշմարիտ ուղու վրա դնի: Բայց բոլոր դեպքերում ականջալուր է առողջ բանականությանը եւ մշտապես հարգանքով է վերաբերվում դիմացինին: Ողջամտորեն կարողանում է հանուրի շահը տարբերակել խմբակային շահերից ու առանձին անձանց նկրտումներից:

Իսկ իր խոսքը մի՞թե տարբերվում է գործից: Երբ Սեպուհ սրբազանի բոցաշունչ ու ոգեւորիչՙ հայրենանվեր խոսքն է հնչում, զգում ես, որ կարող ես զենքը ձեռքիդ իր առաջնորդությամբ մարտադաշտ նետվելՙ երկիրդ ու պետությունդ պաշտպանելու: Նա մշտապես հորդորում է չշփոթել պետականությունն ու իշխանությունը: Եվ գիտեՙ պետականաշինությունը պետականության հարգն ու արժեքն իմացողներին է վերապահված, ովքեր գիտակցում են ու հասկանում հայոց պատմության դասերը:

Այսպիսին է նաՙ խրատատու եւ հուսատու, հոգատար, մտավորականներիս ընկեր ու բարեկամ, դժվարին պահերին միշտ մեր կողքին ու թիկունքին կանգնող հոգեւոր մեր առաջնորդըՙ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Վարձքդ կատար, սրբազան հայր:

Աստված օգնական, համբուրում ենք քո սուրբ աջը:

«Ազգ»ի խմբագրությունը միանում է շնորհավորանքներին, գնահատանքի ու երախտագիտության խոսքերին, եւ հոգեւոր խիզախ առաջնորդին մաղթում հետագաՙ առավել արդյունավետ գործունեություն ի խնդիր մեր ժողովրդի ու եկեղեցու պայծառության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.