AZG Daily #1, 12-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017



Տեղադրվել է` 2017-12-21 22:59:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 5061, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԻԾԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ԴԱՏԸ

Հ.Ծ.

Այս թեմայի շուրջ համապարփակ եւ ուսանելի բանախոսությամբ Նյու Յորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում նոյեմբերի 12-ին հանդես է եկել լրագրող եւ երգիծանկարիչ Լուսինե Գասպարյանը , տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Միջոցառումը կազմակերպվել է եկեղեցու եւ Համազգայինի արեւելյան շրջանային գործադիր վարչության համագործակցությամբ: Հայր Մեսրոպ Լաքիսյանի եւ Արեւիկ Գաբրիելյանի բացման խոսքերից հետո, Լուսինե Գասպարյանը անգլերեն եւ հայերեն լեզուներով եւ հմուտ վարպետությամբ ներկայացրել է քաղաքական երգիծանկարչության պատմությունը Եվրոպայում եւ Մ. Նահանգներում, ապա անցել Հայ դատի վերաբերյալ ստեղծված երգիծանկարների վերլուծությանը, նշելով, որ ինքը անձամբ քաղաքական երգիծանկարչությամբ զբաղվել է 2007-ից, Հրանտ Դինքի սպանությունից հետո եւ իր նկարները տեղ են գտել իր վերջերս հրատարակված «Պատկերներ աքսորավայրից» (Արմինյն Միրոր-Սփեքթեյթր) հատորում: Անդրադարձել է Ալեքսանդր Սարուխանի, Մասիս Արարատյանի, Գրիգոր Քյոսայանի, Վրեժ Քասունու, ինչպես նաեւ հայկական հարցի թեմաներով օտարազգի երգիծանկարիչներիՙ Խալիլ Բենդիբե, Արենդ վան Դամի, Կառլոս Լաթիֆի, Կանիվար Զիդանի ստեղծագործություններին, հատուկ ուշադրության արժանացնելով Էրդողանի չհագեցող ախորժակներին եւ ISIS-ի հետ նրա համագործակցությանը:

Գասպարյանը Նյու Յորք համալսարանի լրագրության բաժնի շրջանավարտ է եւ երգիծանկարչություն է սովորել Նյու Յորքի Տեսողական Արվեստի կրթօջախում: Հեղինակ է, բացի վերոնշյալ ալբոմից, նաեւ մրցանակակիր «Armenia: A Rugged Land, an Enduring People» եւ «The Greedy Sparrow: An Armenian Tale» հատորների: Խորհրդատու խմբագիրն է հանդիսացել «The Armenian-Americans» գրքի: Նա հավատացած է, որ գրիչն ավելի զորեղ է քան թուրը:

Խմբ. կողմից.- Մեր տաղանդավոր երգիծանկարիչըՙ Toto-ն (Սուքիաս Թորոսյան), որ միաժամանակ Հայաստանի երգիծանկարիչների միության նախագահն է, դեռեւս 2014 թ.ին պատրաստեց եւ ցուցադրեց եվրոպացի երգիծանկարիչների գործերի թերեւս ամենակատարյալ հավաքածոն Հայկական հարցի, թուրքական բռնատիրության եւ Աբդուլ Համիդ 2-ի վերաբերյալ:

Նկար 1. Լուսինե Գասպարյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.