AZG Daily #16, 27-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-12-21 22:59:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 5237, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Պ.Ք.

Շատ տարիներ առաջ ԱՄՆ-ում ի հայտ եկավ «Ամերիկյան դար» ոչ կառավարական կազմակերպությունը, որը ձգտում էր վերջ դնել Օսլոյում ստորագրված իսրայելա-պաղեստինյան հաշտության համաձայնագրին եւ նորովի վերաձեւել Մերձավոր Արեւելքը: Առաջին հերթին նախատեսվում էր Իրաքի ոչնչացում: Կազմակերպության մշտական անդամ Պոլ Վուլֆովիցի խոսքերովՙ Մերձավոր Արեւելքում հաշտության ուղին անցնում է Բաղդադով:

Հաջորդ փուլում պետք է ոչնչացվեր Սիրիան, իսկ դրանից հետո կգար Իրանի հերթը: ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնին հղած բաց նամակում տվյալ կազմակերպության անդամները կոչ էին անում ոչնչացնել Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնին: Ստորագրողների թվում էին Պոլ Վուլֆովիցը, Էլիոթ Աբրամսը, Դոնալդ Ռամսֆելդը եւ այլք:

Հարկ է նշել, որ տարածաշրջանի վերաձեւման կողմնակիցները լավ պատկերացնում էին դրա հետեւանքներըՙ քաոս Իրաքում եւ Սիրիայում: Փոխնախագահ Դիք Չեյնիի խորհրդական Դեյվիդ Վուրմսերը, որը կանխատեսել էր Հուսեյնի տապալման հետեւանքները, ասել էր, որ տապալման դեպքում Իրաքը կմասնատվի ցեղերի, կլանների, զորապետների բախումների հետեւանքով: Վերջին հաշվով դա պետք է քաոսի հանգեցներ Իրաքում եւ Սիրիայում: Այդպիսով, ԱՄՆ-ը եւ նրա տարածաշրջանային գլխավոր դաշնակիցներ Իսրայելն ու Հորդանանը ստանալու էին Մերձավոր Արեւելքի քարտեզը սեփական հայեցողությամբ վերաձեւելու հնարավորություն: Այդ հին ծրագիրը դեռ մնում է ուժի մեջ:

Վերջերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե Իրանը չի կատարում բազմակողմ միջուկային համաձայնագրի պահանջները, թեեւ «5+1» համաձայնագրի մյուս բոլոր մասնակիցները հակառակն են պնդում: Վաշինգտոնը մտադիր է Իրանի դեմ գործի դնել ավելի կոշտ պատժամիջոցներ, որպեսզի նրան դրդի դիմելու այնպիսի քայլերի, որոնք կարող էին ամերիկացիների հարձակման առիթ դառնալ: Այս ամենը հարկավոր է ԱՄՆ-ի մերձավորարեւելյան նախագծի իրականացման համար:

Սակայն ծրագրի մշակումից ի վեր անցած քսան տարվա ընթացքում աշխարհը փոխվել է: Նախ եւ առաջ, գոյություն ունի համաձայնագիր, որը սահմանափակում է Իրանի միջուկային ծրագրի զարգացումը: Թեհրանը կատարում է դրա պայմանները, նա համաձայնել է կրճատել հարստացված ուրանի պաշարները եւ կազմաքանդել հարստացված ուրանի ստացմանն ուղղված ցենտրիֆուգների1/3-րդը: Սահմանափակումները կգործեն առաջիկա 10-25 տարիների ընթացքում:

Ներկայումս ԱՄՆ-ի համար ավելի ու ավելի է դժվարանում եվրոպացիներին հակաիրանական պատժամիջոցների ձեռնարկմանը դրդելը: Թեհրանը որոշակի հաջողությունների է հասել իր հրթիռային ծրագրի զարգացման մեջ, որը սպառնալիք է ներկայացնում ամերիկյան ծովուժի, ինչպես նաեւ տարածաշրջանի ամերիկյան ռազմակայանների համար: Նաեւ հարկ է նշել, որ Իրանի տարածքը եռապատիկ գերազանցում է Իրաքը եւ պակաս չափով է ենթակա ներքին էթնիկական հակասություններին:

«Կատոն» հաստատության տվյալների համաձայնՙ գոյություն ունի առճակատման մի քանի տարբերակ. Իրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցների ձեռնարկում, տարածաշրջանում իրանական ազդեցության հակազդում, ներսից Իրանի վարչակարգի տապալում, պատերազմի սանձազերծում:

Հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը քննության առնելովՙ վերոհիշյալ հաստատության փորձագետները եզրակացրել են, որ Եվրոմիության եւ Ասիայի պետությունները հավանաբար վճռականորեն կդիմակայեն նոր արգելքներին, որոնք ԱՄՆ-ը մտադիր է կիրառել առեւտրի եւ ներդրումների ոլորտում:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Իրանի ազդեցության աճին, փորձագետները կարծում են, որ ահաբեկչական խմբերի դեմ տարածաշրջանային կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի միչեւ օրս գործադրած ջանքերը որպես կանոն անհաջող են եղել: Դրա հետեւանքով ԱՄՆ-ը կարող է ներքաշվել բազմաթիվ տարածաշրջանային հակամարտությունների մեջ, իսկ ամերիկացի զինվորները տվյալ շրջանում կարող են վտանգի ենթարկվել: Նաեւ քիչ հավանական է, որ ԱՄՆ քաղաքացիները հավանություն տան Վաշինգտոնի ռազմական նկրտումներին, եթե դրանք ուղեկցվեն ամերիկացի զինվորների կորուստներով:

Նաեւ հարկ է նշել, որ իրանական վարչակարգի փոփոխման դեպքում Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունները ավելի շուտ կվատթարանան, քան կբարելավվեն: Մերձավոր Արեւելքի մյուս երկրների օրինակով կարելի է հանգել այն հետեւության, որ ԱՄՆ-ի կողմից տեղական ընդդիմադիր խմբերին աջակցելը հաճախ անհամատեղելի է այս կամ այն երկրի գոյության հետ: Վաշինգտոնի համար իրավիճակը բարդանում է նրանով, որ Իրանի էթնիկական փոքրամասնություններն այնքան մեծաթիվ չեն, որքան Իրաքում: Օրինակ, Իրանում քրդերը կազմում են ամբողջ բնակչության 10 տոկոսը, արաբներըՙ 2, թուրք-ազերիներըՙ 16 տոկոս: Մյուս կողմից, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի 2017 թ. ռազմական համաձայնագիրը, որը նախատեսում է արդի զինատեսակների մատակարարում, հանգեցրեց Իրանի քաղաքացիների համախմբմանը, որի համար Սաուդյան Արաբիան տարածաշրջանային գլխավոր մրցակից է:

Եթե ԱՄՆ-ը ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, ապա իրանական բալիստիկ հրթիռների թիրախ կդառնան տարածաշրջանի ամերիկյան ռազմանավերն ու ռազմակայանները: Պարսից ծոցում նոր պատերազմը կարող է կազմալուծել նավթի արտահանությունը դեպի Եվրոմիություն եւ ասիական երկրներ, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի:

ԱՄՆ-ի համար լավագույն քաղաքական տարբերակը Իրանի հետ համագործակցության շարունակումն է եւ իրանական չափավորական քաղաքական կուսակցությունների ամրապնդումը: Տարածաշրջանի համար առավել մեծ սպառնալիք են ներկայացնում ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները, որոնք խոշոր շահույթներ են ստանում անվերջանալի պատերազմներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.