AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 13409, Տպվել է` 1192, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՐՁՅԱԼ ԿԵՂԾ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ, պրոֆեսոր, համախմբագիր European Physical Journal Plus (Springer) ամսագրի

ԱԶԳ-ում (#043, 2017-11-17) տպագրվել էր մերՙ 4 մասնագետներիս նամակը դպրոցական դասագրքում կեղծ գիտական պնդումներ (Հերունու «աստղադիտակ» եւ «Քարահունջի աստղադիտարան») ներառելու անթույատրելիության վերաբերյալ: Այդ 4-ից 2-ը առաջատար ֆիզիկոսներ են, 2-ը հնագետ` ինստիտուտի տնօրեն եւ քննարկվող հուշարձանի պեղումների ղեկավար: Ապա տպագրվել է (ԱԶԳ #048, 2017-12-22) մեզ հակադարձող ընթերցողի նամակըՙ ակնարկող, թե իբր Հերունու «աստղադիտակով» կատարված դարակազմիկ հայտագործությունները անհայտ են մեզՙ մասնագետներիս, խորհրդային գաղտնիության պատճառով: Սա հասարակության պարզունակ ապակողմնորոշում է:

Հիշեցնենք, որ գիտական է համարվում արդյունքը, որ առնվազն հրատարակվել է գրախոսվող գիտական ամսագրերում: Հասկանալի է, որ անգամ հրատարակվածՙ ինքնին կարեւոր որեւէ արդյունք, դեռեւս արժանի չէ մտնել դպրոցական դասագիրք:

Մեր երկիրը բացի Համբարձումյանից, ունեցել է Ալիխանյան եղբայրներՙ ԱՐՈՒՍ արագացուցիչով, Օրբելիՙ Էրմիտաժի լեգենդար տնօրեն, իհարկե Մերգելյան, մեծանուն Թախտաջյան, այո, նաեւ Գուրզադյանՙ տիեզերական հետազոտությունների ճանաչված առաջնեկ, որոնց աշխատանքները տեղ են գտել աշխարհի ամենահեղինակավոր գիտական ամսագրերում (անգամ տիեզերական հետազոտությունների գերգաղտնիության պայմաններում), նրանց գրքերով են կրթվել մասնագետների սերունդներ: Հայաստանի հարյուրավոր մասնագետներ հեղինակել են բազմաթիվ հոդվածներ ազդեցիկ ամսագրերում: Այդ պայմաններում ընդգրկելով դպրոցական դասագրքում մտքի «հրաշքներ», որոնցով չկա որեւէ հրատարակում, ոտնահարվում են տարրական գիտական-կրթական չափանիշներ:

Փոխարենը Երեւանի հատուկենտ գրախանութներում է Հերունու մտքի գաղտնազերծված գոհարներով բազմալեզու հատորը, որտեղ 7000-տարվա Քարահունջը աշխարհի կենտրոնն է, եգիպտական փարավոնները գրել են հայերեն, բուրգերը կառուցել են հայերը: Այդ հատորը հեղինակը առաքել էր արտասահմանՙ նաեւ պաշտոնյաներին, ստացվել էր պատասխանՙ արքայազն Չարլզիցՙ նախագահ Քոչարյանի անունով, որտեղ տարակուսանք էր հայտնված Հայաստանի մշակույթը վարկաբեկող այդ երկով:

Մեր իրական գիտնականները նպաստել են Հայաստանի փառքին, իսկ մեկ ուրիշի վարկաբեկող «հրաշքները» ընդգրկվել են դասագրքում:

Կեղծ գիտություն առկա է նաեւ այլ երկրներում, սակայն դրա առջեւ հիմնովին փակ են գիտական ամսագրերը, ո՞ւր մնացին դպրոցական դասագրքերը:

Կեղծ հայրենասիրությանն եւ հասարակության այսօրինակ հիմարացման երեւույթը հրատապորեն չկասեցնելովՙ երբ այն հասավ անգամ դպրոց, մեր գիտությունը, մշակույթը կդարձնենք խոցելիՙ թշնամիների համար եւ արհամարհվող եվրոպացիների կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.