AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 5247, Տպվել է` 1186, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԻՍ ԿՈՌՆԵԼԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ UCLA-ՈՒՄ

Հ. Ծ.

Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի իրավաբանական ֆակուլտետում մեկ միլիոն դոլարի նվիրատվությամբ ստեղծվել է Քրիս Կոռնելի անվան կրթաթոշակ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը հիմնվելով «Լոս Անջելես Թայմսի» հաղորդագրության վրա:

Նվիրատվությունը կատարել են Կոռնելի կինըՙ Վիքին, Քրիսի ընկերներն ու UCLA-ի իրավաբանական ֆակուլտետի գործունեությունը գնահատողները:

«Մենք վստահ ենք, որ հնարավորության ընձեռնման դեպքում մարդիկ կարող են փոխել աշխարհը», նշել է այդ առթիվ Վիքի Կոռնելը : Իսկ իրավաբանական ֆակուլտետի դեկան Ջենիֆեր Մնուկինը ավելացրել է. «Կրթաթոշակը նպաստելու է, որ արդարությանը հետամուտ լինելու մեր պարտավորությունն առավել հզորանա եւ Քրիսի հիշատակն էլ վառ մնա հետագա սերունդների հոգիներում»:

«Խոստումը» ֆիլմի գլխավոր երգի հեղինակն ու կատարող Քրիս Կոռնելը անցյալ տարվա մայիսին, 52 տարեկանում, վաղաժամ հեռացավ այս կյանքից: Նա մարդու իրավունքների անխոնջ պաշտպան էր եւ ակտիվ գործիչ: Երգից ստացած եկամուտը փոխանցել էր «Միջազգային փրկարար կոմիտեին», մինչ ֆիլմի եկամուտը ծառայել էր UCLA-ի իրավաբանական ֆակուլտետում հիմնելու «Մարդու իրավունքների խոստում» բաժինը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.