AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018



Տեղադրվել է` 2018-01-18 23:27:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 4648, Տպվել է` 780, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ 2017-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ 0,1 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ՊԱՐԳԵՎԵՑ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այդ երկրի տնտեսության այլ ճյուղերում էական տեղաշարժեր չկան

Անցած տարվա երկրորդ կեսին եւ հատկապես վերջին երեք-չորս ամիսներին նավթի միջազգային գների աստիճանական աճը փրկեց Ադրբեջանին եւս մեկ տարի տնտեսական անկում գրանցելուց: Brent տեսակի նավթի գինը հունիս ամսվա 1 բարելի դիմաց միջինը մոտ 45 դոլարից տարեվերջին հասավ 65 դոլարի, իսկ այս տարվա հունվար ամսինՙ 70 դոլարի: Դա, անշուշտ, դրական նշանակություն ունեցավ նավթային հատվածի բացարձակ գերակշռություն ունեցող Ադրբեջանի տնտեսության համար: Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ այդ երկրում գրանցվեց տնտեսական աճ: Սակայն 0,1 տոկոս տնտեսական աճը (ըստ Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հրապարակման) դժվար է լուրջ ցուցանիշ համարել, նկատի ունենալով, որ նախորդ տարի այդ երկրում գրանցվել էր 3,8 տոկոս տնտեսական անկում: Այսինքն, չնայած նավթի համեմատաբար բարձր գների վերջին ամիսների քիչ թե շատ նպաստավոր գործոնին, ադրբեջանական տնտեսությունը գրեթե դուրս չեկավ վերջին երկու-երեք տարիների անկումային վիճակից: Ընդ որում, հիմնականՙ նավթային արդյունաբերության ծավալը 2017-ին նվազել է 5 տոկոսով, արտահանումըՙ 7 տոկոսով: Այդուհանդերձ, այս պահի դրությամբ նավթի գները ընդհանուր առմամբ նպաստավոր են:

Ինչ վերաբերում է ադրբեջանական տնտեսության այլ ճյուղերին, ապա առարկայական տեղաշարժեր չկան: Փոխարենը իրավիճակը բավականին վատ է ֆինանսական հատվածում: Դարձյալ պաշտոնական ցուցանիշների համաձայն, Ադրբեջանի բանկերը մոտ 30 տոկոսով նվազ ներդրումներ են կատարել երկրի տնտեսության մեջ նախորդ տարվա համեմատ, իսկ վատորակ վարկերը հասել են մինչեւ 31 տոկոսի: Հիշեցնենք, որ նախորդ տարի Ադրբեջանի խոշորագույնՙ Միջազգային բանկը հայտնվել է սնանկացման եզրին, ինչը թույլ չտալու համար երկրի կառավարությունը պետք է ներդներ 3,3 մլրդ դոլար: Հայտնի չէ, թե ինչ միջոցներից Ադրբեջանի իշխանությունը պետք է այդ գումարը հատկացներՙ Նավթային պետական հիմնադրամի՞ց, թե՞ մեկ այլ աղբյուրից, եթե մեր հարեւան երկրին օգնություն չգային եվրոպական ընկերությունները, որոնք նավթի արդյունահանման նոր «դարի գործարքով» ոչ միայն պարտավորվեցին 40 մլրդ դոլար ներդնել, այլեւ հավելյալ 3,6 մլրդ դոլար նվիրեցին: Թեեւ այդ գումարը հատկացվելու է մի քանի տարվա ընթացքում, բայց դա բավականին առատաձեռն նվեր էր Արեւմուտքի կողմից, որը թույլ կտա այն ուղղել ֆինանսական հատվածի բարելավմանը, այդ թվումՙ վերոնշյալ բանկի պարտավորությունների մարմանը :

Ադրբեջանում հաճախ են խոսում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ներկայացնելով մեր երկիրը որպես սոված եւ թշվառ: Մինչդեռ, որոշ սոցիալական ցուցանիշների առումով մեր իրականությունը «դրախտային» Ադրբեջանից այնքան էլ չի տարբերվում եւ անգամ ավելի բարենապաստ է: Այսպես, միջին աշխատավարձը 2017-ին Ադրբեջանում կազմել է 525 մանաթ կամ մոտ 308 դոլար: Հայաստանում միջին աշխատավարձը 190 հազար դրամ է կամ մոտ 394 դոլար: Գնաճը Ադրբեջանում կազմել է 14 տոկոս, Հայաստանում 2,6 տոկոս: Եվ սա Հայաստանի մոտ 7 տոկոս, Ադրբեջանի գրեթե զրոյական տնտեսական աճի համատեքստում:

Իհարկե, Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) դեռեւս գերազանցում է մեր ՀՆԱ-ն մոտ 4 անգամՙ 3 անգամ ավելի բնակչության պարագայում: Հետեւաբար, մեր խնդիրն է շարունակել ջանքերը տնտեսական աճի համեմատաբար բարձրՙ 2017-ի տեմպը պահպանելու եւ մեր տնտեսության ծավալըՙ համախառն ներքին արդյունքը մեծացնելու ուղղությամբ:

Ինչ մնում է Ադրբեջանի տնտեսության հեռանկարներին, ապա ներկա պահի բարենպաստ վիճակը կարող է կտրուկ կամ ոչ այնքան կտրուկ փոփոխություններ կրել ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղվածությամբ, եթե համապատասխան փոփոխություն արձանագրեն նավթի միջազգային գները: Դրանց որոշակի աճի շնորհիվ արտահանումն Ադրբեջանից 2017-ին կազմել է մոտ 13,8 մլրդ դոլար, որի 80 տոկոսը նավթն ու նավթամթերքներն են, 9 տոկոսըՙ գազը: Փաստորեն, եթե հանենք վերոնշյալՙ նավթագազային հատվածը, ապա Ադրբեջանից արտահանվող այլ ապրանքները կկազեն ընդհանուր արտահանման մոտ 11 տոկոսը կամ 1,4 մլրդ դոլար: Բավական է ասել, որ Հայաստանից 11 ամիսների ընթացքում արտահանված ապրանքները 2 մլրդ դոլարից ավելի են եղել, ինչը փաստում է, որ ադրբեջանական տնտեսությունն արտահանման ենթակա այլ քիչ թե շատ խոշոր ապրանքախումբ չունի:

Ամեն դեպքում, նավթի գների կտրուկ անկման երեք տարիները Ադրբեջանին իր տնտեսական զարգացման մակարդակից զգալիորեն հետ նետեցին եւ այն վերակագնելը իրատեսական չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.