AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018



Տեղադրվել է` 2018-01-26 14:51:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3893, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ «ՆՈՐ» ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՙ NAASR-ՈՒՄ

Հ.Ծ.

Առաջիկա փետրվարի 1-ին Բելմոնտի (Մասաչուսեթս) հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային Ասոցիացիայի կենտրոնում (NAASR) վետերան լրագրող Ուիլյամ Ռեմպելը ներկայացնելու է «Խաղամոլը» (The Gambler) վերնագրով իր նոր գիրքը Քըրք Քըրքորյանի մասին:

Գրքում 36 տարի «Լոս Անջելես Թայմսում» որպես հետազոտող լրագրող աշխատած լրագրողը, ըստ «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի, պատմում է թե ինչպես ուսումը կիսատ թողած, անգրոշ Քըրքորյանը դարձավ կապիտալիստական աշխարհի պատմության մեջ ամենամեծ գործարարներից մեկը: Ցնցոտիներից մինչեւ հարստության հասնելու ճանապարհին նա ամաչկոտ, ինքնամփոփ անձնավորությունից վերածվեց խիզախ օդաչուի, կինոմագնատի, համարձակ ու ռիսկերից չվախեցող գործարարի, ով վերափոխեց Լաս Վեգասն ու Հոլիվուդը:

Ռեմպելը բացահայտող հոդվածներն ու կանխագուշակիչ հետազոտությունները Օսամա բեն Լադենի, ալ Ղաիդայի եւ սուպեր-տանկերի անվտանգության թերությունների մասին տպագրվել են համապատասխանաբար նախքան 2001 թվի սեպտեմբերի 11-ի հարձակումը եւ 1989-ի Էքսոն Վալդեզի աղետը: Նա արժանացել է լրագրողական բազմաթիվ, այդ թվում «Overseas Press Club»-ի եւ «Gerald Loeb»-ի անվան մրցանակների: Պետքարտուղարության հանձնարարությամբ այցելել է Ուկրաինա եւ Վրաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.