AZG Daily #7, 23-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018



Տեղադրվել է` 2018-01-26 14:51:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3804, Տպվել է` 471, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Մ.Ս.

Լույս է տեսել «Երեւանի Էներգետիկան 110 տարեկան է» գրքույկը: Այն նվիրված է Երեւանի էներգետիկայի հիմնադրման 110 ամյակին: Գրքի հեղինակը էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Պապիկյանն է: Այն երկար տարիների պրպտումների արդյունք է:

Գրքույկում ներկայացված է Երեւան քաղաքի էներգետիկան սկզբնավորումից մինչեւ մեր օրերը: Հիդրոէլեկտրակայաններին հաջորդում է ջերմային էլեկտրակայանի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի փողոցների լուսավորության պատմական անցյալի մասին պատմող հավաստի տեղեկատվություն:

Գրկույկում տեղ է գտել նաեւ Երեւան քաղաքում այլընտրանքային էներգիայի օգտագործման վերաբերյալ տվյալներ: Այն տպագրվել է սահմանափակ քանակով, նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքում առաջին հիդրոէլեկտրակայանը Երեւանի «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանն է, որը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 1907 թվականին: Կայանում սկզբնական շրջանում տեղադրվել են երկու «Ֆրենսիս» տեսակի հորիզոնական հիդրոտուրբին, որոնցից առաջինն ուներ 150 կՎտ հզորություն, 230 Վ լարում, 600 պտ/րոպ պտուտաթվերով, «Վոլտա» գործարանի եռաֆազ հոսանքի գեներատոր, իսկ մյուսըՙ 25 կՎտ հզորությամբ, 230 Վ լարման հաստատուն հոսանքի երկու գեներատոր:

Մինչեւ 20-րդ դարի սկզբները Երեւան քաղաքի փողոցների լուսավորումը կատարվում էր նավթային լապտերներով: 1870-ական թվականներին լուսավորության հարցերը տնօրինում էին քաղաքային իշխանությունները: Քաղաքի լուսավորությունը 1897 թ. սկսած տրվում էր կապալովՙ մեկ կամ երեք տարի ժամկետով: 1878 թ. Երեւան քաղաքի փողոցներում 74 լապտեր կար, 1880 թ.ՙ 85, 1881 թ.ՙ 100, 1906 թ.ՙ 722, 1913 թ.ՙ 228:

«Երեւանի արտաքին լուսավորության ցանցը շահագործման է հանձնվել դեռեւս 1954 թվականին: Մինչեւ 1992թ. այն գործել է 928 փողոցներում, մայրուղիներում, հրապարակներում եւ այգիներում: Նրանց ընդհանուր երկարությունը կազմում էր 795կմ: Տարբեր մակնիշի 49909 հատ լուսատուներ տեղակայված էին 31279 հենասյուններին», նշված է աշխատության մեջ:

Այս տարի լրանում է Երեւան քաղաքի հիմնադրման 2800 ամյակը: Նախատեսվում է տպագրության պատրաստել «Երեւանի էներգետիկան» աշխատությունը առանձին գրքով: Այն հնարավորություն կտա ծանոթանալու Երեւան քաղաքի էներգետիկայի պատմությանը, ջրաղացների, ինչպես նաեւ զարգացման հեռանակարների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.