AZG Daily #7, 23-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018



Տեղադրվել է` 2018-02-01 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 3282, Տպվել է` 569, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿՈ ԲԱՂԴԱՏԸ ԲԵՌԼԻՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆՈՎ Է

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Էրդողանի քիլլերների հետապնդող շունչը

Բեռլինում ապաստանած Էրդողանի քննադատ Հայկո Բաղդատը փողոց դուրս գալիս թիկնապահների ուղեկցությամբ է շարժվում, իսկ բեմում հայտնվում է զրահաբաճկոնով, երկյուղում էՙ Էրդողանի երկար, պատժիչ ձեռքը հետեւում է իրեն:

Շաբաթասկզբին գերմանական մի շարք լրատվամիջոցներ ազդարարեցին վերոգրյալըՙ անդրադառնալով 1976-ին Թուրքիայում ծնված մեր հայրենակցիՙ լրագրող, կատակերգու Բաղդատիՙ գերմանական աքսորում էլ անդորր չգտած հոգեվիճակին: «Բիլդ»-ին տված հարցազրույցում Բաղդատը պատմել է, թե Թուրքիայում մի շարք դատավարություններ են սկսել իր դեմ, իր կարծիքովՙ Էրդողանի նախաձեռնությամբ, ինչը անհնարին է դարձնում առաջիկայում իր Թուրքիա վերադարձը: Իսկ Գերմանիայում իրեն շատ էլ ապահով չի զգում, քանի որ, ըստ իրեն հասած տեղեկությունների, «զինված վարձու մարդասպանները հետեւում են իրեն, եւ ինչ որ պահի կարող են սեղմել ձգանը»: Գերմանական «Ֆոկուսը» հիշատակելով «Բիլդի» հարցազրույցը, մեկնաբանում է, թե Եվրոպայում վարձու մարդասպանների թիրախում Թուրքիայից եվրոպական աքսորն ընտրած ալեւի եւ հայ անձինք են: «Քանի որ ես թուրքահպատակ եմ, տեղեկությունը հայտնեցինք թե՛ թուրք պատգամավորներին, թե՛ գերմանացի պաշտոնատար անձանց,- մանրամասնում է Հայկո Բաղդատը եւ շարունակում,- անվտանգության աշխատակիցներն էլ հորդորեցին ինձ ելույթներիս ժամանակ զրահաբաճկոն կրել»:

Գերմանացի պաշտոնատարները զգուշացրել են Բաղդատին, անվտանգության նկատառումներից ելնելով, սեփական խնդիրների մասին չխոսել, բայց լրագրողի կարծիքով, հանրությունը պիտի իրազեկ դառնա, այլապես Գերմանիան չի կարող բոլորին պաշտպան լինել այն դեպքում, երբ թիկունքից իրենց հետապնդող զինված վարձու մարդասպանըՙ քիլլերը ինչ-որ պահի քաշի ձգանը:

Հայկական լրատվամիջոցներին ծանոթ էՙ թուրքահպատակ աքսորյալ հանրահայտ անձանց, այդ թվումՙ հայերին հետապնդելու, դրսում նրանց հետ հաշվեհարդար տեսնելու վտանգի մասին ամիսներ առաջ հաղորդել էր նաեւ թուրքական կալանավայրից փախած Սեւան Նշանյանը:

Էրդողանիՙ եվրոպական տարբեր երկրներում, մասնավորապես Գերմանիայում վարձած քիլլերների մասին գերմանական մամուլը վերջերս հաճախ է գրում: Ահաբեկելու քաղաքականություն որդեգրած երկրի համար «ձիթենու ճյուղն» իր զենքն է, որ հուսանք, կրակահերթ արձակելու համարձակություն չի ունենա գոնե Եվրոպայում, որի քաղաքական կառույցի անդամ ձգտում է դառնալ տարիներ ի վեր: 2017-ի սեպտեմբերյան ընտրությունից հետո դեռ կոալիցիա կազմելու որոնումների մեջ գալարվող Գերմանիան, նրա անվտանգության մարմինները երկրի ներսում այսպիսի «ոտնձգություն» չեն հանդուրժի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.