AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018



Տեղադրվել է` 2018-02-01 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 3289, Տպվել է` 559, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՏԻԵԶԵՐՔԻ ԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԵՎԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՖՐԵԶՆՈՅՈՒՄ

Հ.Ծ.

Ֆրեզնոյի հայկական թանգարանի դահլիճում հունվարի 26-ին, տեղի է ունեցել «Տիեզերքի արարումը եւ Եվան: Որտե՞ղ է Ադամը» հետաքրքրական վերնագրով Լյուսի Ճանճիկյանի կտավների բացման արարողությունը: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հունիսի 22-ը:

Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի», Ճանճիկյանը հայտնի նկարչուհի եւ քանդակագործ է, որն իր նկարներում հիմնականում կենտրոնանում է բիբլիական թեմաների եւ մարդկային փորձությունների վրա: Ծնվել է Երուսաղեմում եւ 1952ին տեղափոխվել ԱՄՆ, որտեղ հաստատվել է Թենըֆլայ քաղաքում (Նյու Ջերսի): Շատ է ճանապարհորդել եւ իր կտավները ցուցադրել ինչպես Մ. Նահանգներում, այնպես էլ Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Դրանք ստեղծագործական որոնումների արդյունքում ծնված աբստրակտ ոճի կտավներ են, որոնց կարելի է բաժանել 4 գլխավոր շարքերիՙ բոլորն էլ հիմնված քրիստոնեական հավատի վրա: «Ճանապարհ դեպի հարություն առնելը», «Բիբլիական զուգահեռներ», «Երկու կնոջ պատմություն: Մեղքից դեպի զղջում» եւ «Արմատահան եղածները», որն ամենից հուզականն է եւ պատմում է իր ընտանիքի անդամների անցյալի ողբերգությունների եւ փորձությունների մասին: «Artspeak-ի» արվեստի մեկնաբան Շոն Սայմոնը նրա նկարները համեմատել է գերմանացի Կետե Կոլվիցի (1867-1945) եւ մեքսիկացի Խոսե Կլեմենտե Օրոսկոյի (1883-1949) կտավների հետ:

Լյուսի Ճանճիկյանը համապատասխան մեկնաբանություններով տեսաժապավենի վրա գրանցել է վերոնշյալ չորս շարքերը իր կտավների, որոնցից մեկը նա ցուցադրել է իր ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ արտասանած բանախոսության ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.