AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 92. «ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018



Տեղադրվել է` 2018-02-01 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 3311, Տպվել է` 560, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՂ ԹՌՉԵՆ, ԲԱՅՑ ՉՍԻՐԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Գերմանական ավտոարդյունաբերության 3 հսկաՙ կոնկրետ Volkswagen-ը, BMW-ն եվ DAIMLER-ը անմարդկային քայլի են գնացել: Փորձելով ապացուցել, որ մեքենայի ծուխը մարդու համար վնասակար չէ, նրանք լաբորատորիայում մի քանի ժամ շարունակ տասը կապիկի պահել են հերմետիկ փակ սենյակում, որտեղ միացրած են պահել մեքենայի շարժիչը: Կապիկների ճակատագիրը հայտնի չէ, բայց ավտոընկերությունները լուրջ խնդիրներ ունեն, քանի որ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Ընդ որում, բացահայտվել է, որ ավտոհսկաները չեն պատրաստվել բավարարվել միայն կապիկներով. դրանք նախատեսել են հերմետիկ փակ սենյակում փակել նաեւ 25 երիտասարդի: Ավտոարդյունաբերության գերմանական կենտրոններից մեկիՙ Ներքին Սաքսոնիայի վարչապետ Ստեֆան Վեյլը ընկերությունների այս քայլը որակել է զազրելի, իսկ Գերմանիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ սա ավտոբիզնեսի PR քայլ է, որին իրենք դեմ են ու ինչն իրենց համար անընդունելի է:

Ուշագրավ է, որ հիշյալ ընկերություններից մեղքը խոստովանել է միայն Volkswagen-ը, մյուս երկուսը դեռ որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Ամեն դեպքում Գերմանիայում նշում են, որ բոլորը պետք է պատասխան տան:

Նույն ընթացքում ճապոնական Nissan-ը պատրաստվում է սկսել առանց վարորդի մեքենաների զանգվածային արտադրություն: Ընկերությունն այժմ հետազոտում է մարդու (վարորդի) հակադարձումներն վթարի կամ խցանումների ժամանակ...

Անկեղծ ասածՙ այս երկու պատմություններն էլ մտահոգիչ են: Ոչ մեկում չկա մարդը. գերմանացիները թքած ունեն, ճապոնացիներն անտեսում ենՙ իբր մեր իսկ հարմարավետությունից կամ առողջությունից ելնելով: Ապագան մի տեսակ մեքենայացվում է, ընդ որում մեքենան այնքան է հզորանում, որ իր անվնասությունն ապացուցելու համար պատրաստ է մարդասպանության եւ իր անկախությունը ցույց տալու համար կարող է ապրել առանց մարդու: Հենց ապրել, քանի որ եթե այսօր ռոբոտ Սոֆյան Սաուդյան Արաբիայի պես երկրում քաղաքացիություն է ստանում, իսկ մեկ այլ ռոբոտի, որի անունը, ցավոք մոռացել եմ, աշխատանքից ազատում են, քանի որ նա չար կատակ է խաղացել իր ղեկավարի հետ, ուրեմն նրանք ապրում են եւ շուտով կսովորեն մեզանից ավել լավ աշխատել, մեզանից ավելի լավ կրակել, մեզանից ավելի լավ կերակուր պատրաստել, օրորոցային երգել, պարել, կարդալ, մտածել, գրել, նկարել, երգել, քանդակել, տաշել, գոլ խփել, ուրախանալ դրա համար... եւ ի տարբերություն մեզՙ թռչել եւ չծխել:

Մեծ հույս ունեմ, որ նրանք, որքան էլ անցնեն ժամանակները, մի բան երբեք չեն սովորիՙ սիրել, ոչ թե որովհետեւ չեն կարող սովորել, այլ քանի որ կարծում եմՙ աշխարհում չի գտնվի մի մարդ, որն այնքան կատի մարդկանց, որ ռոբոտին կսովորեցնի սիրել: Չնայած սա միայն լավատեսություն է. իրականությունն այն է, որ մենք ինքներս սիրելը մոռանում ենք: Ու եթե մարդիկ ծնվում են սիրուց, ռոբոտները շատանում են դրա բացակայությունից:

Դրա համար էլ այսքան շատ են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.