AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018



Տեղադրվել է` 2018-02-01 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 3652, Տպվել է` 559, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱԿՐՈՆԸ, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ խոստացել է օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման օր ավելացնելՙ կատարելով իր նախընտրական խոստումը: «Արդարության եւ ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք տանում ենք այդ պայքարըՙ հիշելով եւ հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման օր ավելացնելով»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահըՙ հավելելով, որ կարեւոր է, որ երկրի օրենսդիրներն այդ հարցին անդրադառնան առաջիկա ամիսներին:

Մակրոնը նաեւ շեշտել է, որ ահաբեկչության եւ միգրացիոն ճգնաժամի հարցերում Ֆրանսիային անհրաժեշտ են դաշնակիցներ, «ներառյալՙ այնպիսի դաշնակիցներ, որոնք չեն կիսում մեր արժեքները»:

Ի դեպ, Ֆրանսիայի նախագահին ֆրանսահայերը հրավիրել են Արցախ, ինչին Մակրոնը պատասխանել է. «Ես ձեզ չեմ ուղեկցի Լեռնային Ղարաբաղ հիմա, քանի որ Ֆրանսիան կկորցնի իր դերն այս հակամարտությունում եւ չի կարողանա միջնորդ եւ լսելի լինել երկու կողմերի համար: Սակայն հուսով եմՙ կգամ ձեզ հետ մի օր այնտեղ, երբ ամեն ինչ կարգավորված կլինի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.