AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018



ԳԼՈԲԱԼ

Տեղադրվել է` 2018-02-15 23:27:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1965, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՎՏԱՆԳ ԽՈՐՀՈՒՐԴ. ԹԵ ԻՆՉՊԵՍ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՀԱՇՏԵՑՐԵՑ ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ նախագահության հերթական ռոտացիան: Երկրագնդի ամենակարեւոր միջազգային կազմակերպության առանցքային մարմինը մեկ ամիս գլխավորած Ղազախստանն իր տեղը զիջեց Քուվեյթին: Զիջեց, պետք է կարծել, կատարած պարտքի զգացումով: Նախագահության մեկ ամսվա ընթացքում Ղազախստանն արեց ավելի շատ բան, քան հաջողվել է Անվտանգության խորհրդի որոշ անդամներիՙ տարիների ընթացքում:

2018թ. հունվարը պատմության մեջ կմնա միջազգային հարաբերությունների համար ամենաանհանգիստ ամիսներից մեկը: Համենայն դեպս, վերջին մի քանի տարիներին: Նոր տարվա սկզբից անցած չորս շաբաթների ընթացքում իջավ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առանց այն էլ սառը պատերազմի ջերմաստիճանըՙ նոր արգելամիջոցներ մտցնելուց հետո: Աֆղանստանում տեղի ունեցան վերջին տարիների ընթացքում ամենամահաբեր մի քանի ահաբեկչական գործողություններ: Մերձավոր Արեւելքում տեղի ունեցավ հերթական սրացումՙ Թուրքիան լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսեց քրդերի դեմՙ Սիրիայում: Իսկ Կորեական թերակղզում նախապատրաստվող Օլիմպիադայի համատեքստում ԿԺԴՀ միջուկային սպառնալիքը ձեռք բերեց բոլորովին այլ, գլոբալ ընդգծումներ, նույնիսկ չնայած Սեուլի եւ Փհենյանի միջեւ հարաբերությունների որոշակի ջերմացմանը: Այս բոլոր թեմաները ՄԱԿ-ի ԱԽ նախագահի դիրքից Ղազախստանն առանց ուշադրության չի թողել: Միայն Մերձավոր Արեւելքի իրավիճակի կապակցությամբ Խորհրդում տեղի է ունեցել չորս նիստ: Ամբողջությամբ վերցրածՙ կլոր սեղանի շուրջ ԱԽ անդամները հավաքվել են ավելի քան քսան անգամ եւ միշտ այդ հանդիպումների թեմաները արդիական էին բոլորի համարՙ այդ նույն Մերձավոր Արեւելքից սկսած, որը տեւական անկայունության պատճառով դարձել է ահաբեկչության օջախ, որն այսօր հարվածում է առանց բացառության բոլոր երկրներին, մինչեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման վտանգը, ինչը կորեական ճգնաժամի պայմաններում հասել է ծայրահեղ կետի: Որպես ընդգծումՙ աշխարհում ոչ բոլոր իրադարձություններն են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ մտնում: Դա տեղի է ունենում ԱԽ անդամների որոշմամբ կամ էլ, ըստ էության, նրա նախագահի: Վերջին շրջանում հատկապես շատ է ՄԱԿ-ի ԱԽ-ն դառնում ընդամենը թատերաբեմ նրա առանձին վերցրած ներկայացուցիչների միջեւ հարաբերություններ պարզելու համար: Դա էլ որոշում էր հաճախ նրա օրակարգը: Այնինչ Ղազախստանը փորձեց քննարկման հանել իսկապես կարեւոր թեմաներ, ընդհանուր սպառնալիքներ եւ ռիսկեր բոլորի համար, որոնք երկուստեք խոսքակռիվներում պետությունները հաճախ չեն նկատում: Հենց այն նույն սպառնալիքը, որը գալիս է Աֆղանստանից: Այն տարածաշրջանային է թվում միայն առաջին հայացքից: Իսկ դուք հիշեք, որ Աֆղանստանը միայն վերջին տարինեին դարձել է հերոինի արտադրության համաշխարհային առաջատար եւ աֆղանական դաշտերում աճեցված թմրանյութերը երկար ճամփաներով եւ խճճված սխեմաներով մատակարարվում են Եվրոպայի եւ Ամերիկայի ամենատարբեր երկրների սեւ շուկաներ: Իսկ դուք հիշեք, որ հակամարտության տարիների ընթացքում Աֆղանստանը դարձել է ոչ միայն թմրամիջոցներ, այլ նաեւ ահաբեկչություն արտահանող: Այնպես, ինչպես եւ վերը նշված Մերձավոր Արեւելքը: Եվ դա նույնպես ընդհանուր հիմնախնդիր է: 2000թ.-ից սկսած աշխարհում ահաբեկչությունների թիվը մեծացել է տասը անգամ, եւ միայն 2016թ. գրոհայինները հարձակումներ են գործել 104 երկրներում: Սա աշխարհի կեսից ավելին է: Իսկ հիմա հիշեք, թե որքա՞ն հաճախ եք դուք հանդիպում Աֆղանստանի մասին հիշատակումների նորությունների ժապավեններում կամ հեռուստաընկերությունների տեղեկատվական բյուլետեններում: Արգելամիջոցային պատերազմների, քաղաքական վիճաբանությունների եւ սպառազինությունների մրցավազքի ֆոնին այն ինչ-որ կերպ խամրել էր համաշխարհային օրակարգերում: Այնինչ սպառնալիքն այնտեղ էլ ավելի մասշտաբային է դարձել: «ԻՊ»-ի գրոհայինները, որոնք դուրս են մղվում Իրաքից եւ Սիրիայից, փնտրում են նոր ամրակետեր տարածաշրջանում: Եվ դատելով Աֆղանստանում ծայրահեղականների աճող թվով, նրանք այն գտել են:

Աֆղանական թեմային Ղազախստանը նվիրեց ԱԽ առանձին նիստ եւ, կարծես, պաշտոնական Աստանային այնուամենայնիվ հաջողվեց Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել այդ հիմնախնդրին: Դատելով հենց թեկուզ այն բանից, որ 2010թ.-ից սկսած առաջին անգամ ՄԱԿ ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչները անձամբ այցելեցին Աֆղանստան: Հունվարի 13-15-ը Խորհրդի բոլոր 15 անդամների դեսպանների պատվիրակությունը եղավ Քաբուլում, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը եւ անի եզրակացություններ, որոնք, ցավոք, մռայլ են եւ պահանջում են շտապ միջոցառումներ:

Ու եւս մի հարց, որն առանցքային դարձավ ՄԱԿ-ի ԱԽ Ղազախստանի նախագահության ընթացքումՙ զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը: Ահա եւս մեկ թեմա, որն ասես առօրեական է դարձել: Պետությունները չափվում են իրենց միջուկային զինանոցներով եւ «կարմիր կոճակներով», իսկ աշխարհն արդեն սովորական դարձած, հանգիստ նայում է այս ամենին: Թվում է, թե միջուկային սպառնալիքը ինչ-որ մի եթերային բան է եւ քիչ է կապված իրականության հետ: Միայն այն երկրները, որոնք իրենց վրա են զգացել զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետեւանքները, հասկանում են, որ աշխարհում սրըթնաց աճող միջուկային սպառնալիքն իր հետ իսկական կործանում է բերում: Աշխարհը դա դեռ չի հասկանում: Այդ նույն «կարմիր կոճակը» մնում է իբրեւ պետության հզորության խորհրդանիշ եւ վեճի մեջ գլխավոր փաստարկ: Հույս ունենալով նվաճել այդպիսի հզորությունՙ շատ երկրներ են ձգտում տիրանալ զանգվածային ոչնչացման զենքին, հետեւել միջուկային պետությունների օրինակին, որոնք թեեւ ձեւականորեն կոչ են անում գործընկերներին զինաթափվել, սակայն իրենք իրենց մահաբեր զինանոցներից հրաժարվել չեն շտապում: Էլ ո՞վ կհետեւի կոչերին, եթե կոչ անողն ինքը դրան չի հետեւում: Այստեղ կարեւոր է հասկանալ, որ գործը նույնիսկ աշխարհում զանգվածային ոչնչացման զենքի քանակը չէ (իսկ այն առարկայորեն աճում է), եւ նույնիսկ ոչ էլ տարածման աշխարհագրությունը: Կարեւոր է նրա առկայության փաստը եւ, ոչ միշտ, անհրաժեշտ պահպանությունը:

Ինչպես ճշմարտացիորեն նկատեց Ղազախստանի նախագահըՙ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, զանգվածային ոչնչցման սպառազինություն ունեցող երկրների թվի աճը ստեղծում է այդ զենքն ահաբեկիչների ձեռքն անցնելու վտանգ: Իրական ավազակների, որոնց հետ միշտ չէ, որ կարելի է պայմանավորվել: Նրանց համար զանգվածային ոչնչացման զենքը կարող է դառնալ ռեւանշի հնարավորություն սովորական սպառազինությունների կիրառմամբ մղված պայքարում պարտվելու դիմաց: Եվ այն ժամանակ կտուժեն բոլորըՙ անկախ կարգավիճակից, զինանոցների քանակից եւ միլիտարիստական համոզմունքներից: Այսինքն զանգվածային ոչնչացման զենքի չտարածումն այսօր, փաստորեն, մարդկության փրկության հարց է եւ այս ուղերձը Ղազախստանը, օգտվելով աշխարհի գլխավոր տրիբունայից, փորձեց հասցնել այդ աշխարհին: Դա ոչ միայն կոչ էր, այլ ղազախստանյան արտաքին քաղաքականության լավագույն ավանդույթների համաձայն մանրամասն ծրագիր, թե ինչպես այսօր առավելագույնս նվազեցնել միջուկային սպառնալիքը:

Նուրսուլթան Նազարբաեւը, մասնավորապես, առաջարկեց մշակել իրապես աշխատող պատժի մեխանիզմ զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերելու եւ տարածելու համար, ինչպես նաեւ բարդացնել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալը, ինչն առայժմ մնում է, լավ թե վատ, բայց այնուամենայնիվ զսպող տարր ժամանակակից աշխարհում: Իսկ որպեսզի այդ միջոցներն իսկապես աշխատեն, Ղազախստանը կոչ արեց երկրներին սկսել, վերջապես, երկխոսություն, այլ ոչ թե վտանգավոր խոսքակռիվներ, եւ վստահել մեկը մյուսին: Ահա դա է ամենից կարեւորը: Վստահություն, ինչն այդքան պակասում է ժամանակակից միջազգային հարաբերություններին: Վստահություն, որը կարող էր լուծել աշխարհում բոլոր հակամարտություններն ու ճգնաժամերը: Վստահություն, որը կդարձներ զանգվածային ոչնչացման զենքը բացարձակապես անօգուտ եւ անպիտան: Լինել հաջողված եւ հեղինակավոր պետություն կարելի է նաեւ առանց դրա: Ղազախստանն ամեն օր ապացուցում է դա իր սեփական օրինակով:

ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահությունը երբեմն անզգուշորոեն համարվում է զուտ ձեւականություն: Սակայն Ղազախստանի օրինակը ցույց է տալիս, որ այստեղ հարցը միայն այն է, թե ով եւ ինչպես է վերաբերում գործին: Դատելով այն բանից, որ, չնայած այդ ամսվա ընթացքում Անվտանգության խորհրդի նիստերն անցան առանց խոսք ու կռվի եւ վեճերի, իսկ բոլոր բանաձեւերն ընդունվեցին միաձայն, Ղազախստանը գործին մոտեցավ շատ հավասարակշռված եւ պատասխանատու: Հիմա միջազգային հանրության հերթն է դրսեւորել ավելի մեծ պատասխանատվություն սեփական ապագայի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.