AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018



Տեղադրվել է` 2018-03-01 23:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4070, Տպվել է` 453, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ LARES ԱՐԲԱՆՅԱԿՈՎ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Վահագն Գուրզադյանի ղեկավարած հետազոտությունը LARES արբանյակով` ներառվել է եվրոպական գիտական կարեւորագույն (highlight) արդյունքների թվում, ինչպես հայտնում են գիտության լրատվական կայքերը.

https://www.epj.org/epjplus-news/1428-epjplus-highlight-laser-ranged-satellite-measurement-now-accurately-reflects-earths-tidal-perturbations

https://www.sciencedaily.com/releases/2018/02/180220123050.htm

https://phys.org/news/2018-02-laser-ranged-satellite-accurately-earth-tidal.html

Հաղորդագրությունների հակիրճ թարգմանությունըՙ ստորեւ:


Երկրագնդի գրավիտացիոն դաշտի մակընթացային խոտորումներն ունեն ազդեցություն արհեստական արբանյակների շարժման վրա: The Laser Ralativity Satellite (LARES) արբանյակը առ այսօր արձակված արբանյակներից լավագույն փորձարարական մասնիկն է, որ շարժվում է երկրագնդի գրավիտացիոն դաշտում: European Physical Journal Plus ամսագրում տպագրված նոր հետազոտությունում հաստատվում է այդ արբանյակի արդյունավետությունը Էյնշտեյնի Հարաբերականության ընդհանուր տեսության եւ հիմնարար ֆիզիկայի ստուգման համար:

Երկրագնդի մակընթացային խոտորումների հետազոտության միջոցով Վահագն Գուրզադյանը (Կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի կենտրոն, Երեւանի պետական համալսարան) եւ իր գործընկերները ցուցադրել են լազերային անդրադարձման արբանյակների արդյունավետությունը բարձր ճշգրտության չափումների համար: Հետազոտության հեղինակները հետազոտել են LARES արբանյակի 3.5 տարվա, ինչպես նաեւ երկու այլ արբանյակներիՙ LAGEOS եւ LAGEOS-2, տվյալները, ապա մոդելավորել են գրավիտացիոն եւ ոչ գրավիտացիոն խոտորումները լազերային տվյալներում հարաբերականության տեսության երեւույթի ներդրման տարանջատման համար: Գիտնականները հաշվարկել են մակընթացային խոտորումների մոդերը (բաղադրիչները) օգտագործելով երկնային մեխանիկայի խոտորումների տեսությունը:

Էյնշտեյնին Հարաբերականության տեսության կանխատեսումներին նվիրված այս հետազոտությունը ունի կարեւոր աստղաֆիզիկական կիրառություններ:

V. G. Gurzadyan, I. Ciufolini, H. G. Khachatryan, S. Mirzoyan, A. Paolozzi, G. Sindoni. On the Earth s tidal perturbations for the LARES satellite. The European Physical Journal Plus, 2017; 132 (12)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.