AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018



Տեղադրվել է` 2018-03-01 23:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4145, Տպվել է` 453, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱԽՍՏԱԿԱՆՙ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, Վարդենիս-Երեւան

Հետեւում` սուր, առջեւում` ջուր

Մինչ մենք խոսում ենք հայրենադարձությունից եւ սփյուռքի տարբեր գործարարներին հրավիրում ապրել ու աշխատել Հայաստանում, որտեղ, ինչպես վարչապետն է ասումՙ բիզնես անելու լավագույն ժամանակն է, ու ինչպես նախագահն է ասումՙ ապահով է, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի որոշ գյուղերում (Փոքր Մասրիկ, Ավազան, Գեղամասար, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ եւ այլն) մարդիկ ծիծաղում են: Եվ այս հայտարարությունների կապակցությամբ, եւ ցավից, որը նրանց պարագայում այնքան երկար է տեւում ու այնքան մեծ է, որ եթե ասենք հավերժ է, չենք սխալվի: Այդ գյուղերից այն կողմ սկսվում է Ադրբեջանը, բայց խնդիրն այն է, որ այդ գյուղերը կարծեք Հայաստանում չեն կամ դրանց բնակիչները հայաստանցի չեն, չնայած` հայ են ու Հայաստան են եկելՙ Բաքվից, Կիրովաբադից, Դաշքեսանից, Խանլարից, Շամքորից, Շահումյանից ու հարակից այլ վայրերից` իրենց վշտերով ու անհամար խնդիրներով:

Խորհրդային Միության փլուզմանը զուգընթաց, ինչպես գիտենք, «եղբայրական» Ադրբեջանի կոտորածներից խուսափելու համար տեղի հայերը ստիպվեցին զանգվածաբար լքել ու տեղահանվել իրենց բնօրրանից: Բոլորըՙ ով որ կենդանի մնաց... Եկան, որ կարողանան ապրել:

Գրեթե երեք տասնամյակ է անցել, բայց այդ մարդիկ կանգնած են անլուծելիի պիտակով լուծելի խնդիրների առաջ: Նրանք մինչեւ հիմա մի տեսակ ընկալվում են որպես «փախստական», որոնց խմելու եւ ոռոգման ջրերի բացակայությունը կարելի է անտեսել, հոսանք չտալ, տալու դեպքում էլ` անընդհատ տատանումներով, դպրոցներին մանկավարժներով չապահովել, գազ չտալ...: Այսպես` շրջանի` բռնագաղթվածներով վերաբնակեցված համայքներում գազամատակարարում չկա, այն դեպքում, երբ հարակիցՙ ոչ բռնագաղթվածներով բնակեցված համայնքներում գազն առկա է: Այս տարածաշրջանը Հայաստանից դո՞ւրս է... Մարդիկ, որոնք բնակվում են սահմանամերձ գոտում` հակառակորդի ագրեսիայի մշտական վտանգի տակ: Վախենո՞ւմ են, ամենեւին, կատակում ենՙ Հետեւումՙ սուր, առջեւում` ջուր , ասում են նրանքՙ նկատի ունենալով հետեւի թշնամուն ու դիմացիՙ Սեւանա լիճը: Նրանցից շատերը ջարդ են տեսել, նրանց իրենց տներից են հանել, նրանք կարողացել են իրենց ազատել մահվան ճիրաններից, ուստի ինչպե՞ս կարելի է այսքանից հետո նրանց վախեցնել գազ չտալով, եւ ինչպե՞ս կարելի է նրանց գազ չտալ: Ի դեպ, նրանց արգելված է ծառ հատել: Իհարկե, առհասարակ շատ ճիշտ է ծառահատումների արգելքը, բայց ի՞նչ անել, երբ վառելանյութ է պետք: Տեղի տարեց բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ տարիներ առաջ համագյուղացիներից մեկը մանկահասակ երեխաներին ցրտից պաշտպանելու համար անտառից բերված մեկ-երկու խորանարդ մետր փայտի համար վճարել է ահռելի մեծ գումարներ` հետագա դատական քաշքշուկներից խուսափելու համար, դե այսինքն կաշառել է, կոռուպցիա, որի դեմ ամբողջ ուժով, երկրով ու ազգով պայքարում ենք, մեջ է մտել, մտել է, որպեսզի իր երեխաները չմսրեն, մտել է, քանի որ գազ չունի, հոսանքով էլ անհնար է տունը ջեռուցել, այսինքն` հնարավոր է, բայց ատոմակայան ունեցող պետությունը լույսն իր քաղաքացիներին այնքան թանկ է վաճառում, որ ողջ ձմեռ տունը հոսանքով ջեռուցելու դեպքում գարնանը պետք է տունը վաճառի, որպեսզի կարողանա քաղաքացու խնդիրներով «մտահոգ» պետության պարտքերի տակից դուրս գա ...: Իսկ նման վիճակը մարդկանց արտագաղթի է դրդում:

- Ի՞նչ ա, պետք ա թողի, էրեխեքը ցրտից մեռնե՞ն, ինչ ա` ծառն ափսոս ա՞,- վրդովված ասում են գյուղացիները:

Ամենայն լրջությամբ մարզիՙ պետության ղեկավարությանը հարցնում ենքՙ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի բռնագաղթվածներով վերաբնակեցված գյուղերը Հայաստանո՞ւմ են, երբ ասում ենք «Ապահով Հայաստան», այդ գյուղերն է՞լ նկատի ունենք, երբ ասում ենքՙ վերադարձեք ու աշխատեք Հայաստանում, այդ մարդկանց է՞լ նկատի ունենք, թե՞ այդ գյուղերն ու մարդիկ սրի ու ջրի մեջտեղում, անգազ, անլույս ու անհույս պետք է ապրեն, մինչեւ բարեհաճեք որեւէ բան ձեռնարկել... Ո՞ւշ չի լինի, պարոնա՜յք...

Առաջիկա համարներում ավելի մանրամասն կանդրադառնանք Հայաստանում Ադրբեջանից բռնի տեղահանվածների խնդիրներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.