AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018



Տեղադրվել է` 2018-03-01 23:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3301, Տպվել է` 463, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ՍԵՎԱՆ ԲԻՉԱՔՉԻԻ ՄԱՍԻՆ

Հ.Ծ.

Վաշինգտոնում կայացած «Independent Film Festival-ի (անկախ կինոփառատոնի) ընթացքում փետրվարի 19-ին ցուցադրվել է Ումրան Շաֆտերի «Վարպետ Սեւանը» վավերագրական ֆիլմը, որ պատմում է «մատանիների արքա» հորջորջված եւ միջազգային մրցանակների արժանացած հայազգի ոսկերիչ Սեւան Բիչաքչիի մասին:

Բիչաքչին ծնվել է Ստամբուլում 1972-ին: Տասներկու տարեկանին դերասան հայրը նրան որպես աշկերտ տեղավորել է Ստամբուլի Մեծ շուկայում գործող ոսկերիչ Հովսեփ Չատաքի աշխատանոցում: Իր վարպետի մահվանից հետո նա սեփական ոսկերչատունն է բացել եւ պատրաստել այնպիսի նուրբ եւ գեղեցիկ մատանիներ, ապարանջաններ եւ կախազարդեր, որոնք արժանացել են միջազգային մրցանակների Հոնկոնգում, Լոնդոնում եւ Լաս Վեգասում:

Նրա բյուզանդական եւ օսմանյան ոճի զարդեղենները գրավել են այնպիսի ճանաչված արվեստագետների ուշադրությունը, ինչպիսիք են Բրուք Շիլդսը, Քեթրին Զետա-Ջոնսը, Սելին Դիոնը, Մարիա Քերին, Թորի Բըրջը, Միշել Մոնագանը, Լիվ Թայլերը, Հալի Բերրին, Էլիզաբեթ Հըրլին եւ ուրիշներ:

«Իր յուրաքանչյուր ստեղծագործություն մի նոր աշխարհ է բացում, որը գերազանց կատարելության է հասնում շնորհիվ իր մանրակրկիտ ու բծախնդիր աշխատանքի», նշել են մասնագետները:

Նկար 1. Բրուք Շիլդս, Սեւան Բիչաքչի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.