AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 3281, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՍԿՎԱ-ԱՆԿԱՐԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԶՀԵՏԵ ԴԱՌՆՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ

Պ.Ք.

Ռուսաստանը օժանդակում է Թուրքիայիՙ որպես տարածաշրջանային ազդեցիկ տերության կարգավիճակին

Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան , մարտի 14-ին տեղի կունենա Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը Մոսկվայումՙ ռազմավարական պլանավորման խմբի վեցերորդ նիստի ժամանակ: Նախատեսվում է հանդիպման ընթացքում համաձայեցնել կողմերի դիքորոշումները օրակարգի կարեւոր հարցերի վերաբերյալ, վերլուծել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների կատարումը, քննարկել երկու պետությունների ղեկավարների նախագահությամբ համագործակցության Ռուս-թուրքական խորհրդի հերթական նիստի նախապատրաստումը:

Կողմերը կքննարկեն «Աքույու» ատոմակայանի եւ «Թուրքական հոսք» գազամուղի նախագծերի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորությունները: Նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների քննարկման շրջանակներում նախատեսվում է նշանակալի տեղ հատկացնել միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին, Սիրիայում իրադրության կայունացման եւ Սոչիում կայացած Սիրիացիների ազգային երկխոսության կոնգրեսի լույսի ներքո այդ երկրում քաղաքական կարգավորման արագացման հարցերին:

Տնտեսական գործոնը միշտ եղել է ռուս-թուրքական մերձեցման անկյունաքարը, եւ այս առումով երկու երկրների ռազմավարական եւ աշխարհագրական դիրքերի մերձավորությունը կարեւոր դեր են խաղացել եւ շարունակում են խաղալ: Թուրքիան Ռուսաստանի յոթերորդ կարեւոր առեւտրական գործընկերն է եւ առաջինն է ռուսաստանցիների արտագնա տուրիզմի գծով: Բացի դրանից, Թուրքիան Գերմանիայից հետո երկրորդ խոշոր շուկան է «Գազպրոմի» համար: Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ խոշոր առեւտրական գործընկերն է: Ընդ որում, Մոսկվան, Անկարայի հետ տնտեսական հարաբերությունները կառուցելիս երբեւիցե նախապայմաններ չի առաջադրել նրան, օրինակՙ Արեւմուտքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների փոփոխման առնչությամբ:

Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, Պուտինի եւ Էրդողանի գլխավորությամբ երկու երկրների մերձեցումը սկսվեց թուրքերի առաջարկած «Տնտեսությունը առանձին, քաղաքականությունը առանձին» սկզբունքից: 2000-ականների Թուրքիան զգալիորեն տարբերվում է 2018-ի Թուրքիայից: Մոսկվան տեսնում էր, որ Անկարան փորձում է դառնալ տարածաշրջանի առաջնորդՙ քեմալականությունից հրաժարվելով դիմում է մեղմ իսլամացման եւ արտաքին քաղաքականության մեջ նեոօսմանիզմի իրականացմանը: Եգիպտական Al Ahram թերթի գնահատմամբՙ վերջինս ալեկոծեց արաբների ազգայնականությունը: Թուրքիան միջամտեց «արաբական գարնան» դեպքերին, Սիրիայի պատերազմին, «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարին:

Վերլուծաբաններից քչերը նկատեցին Մերձավոր Արեւելքում նոր ընթացքի սկզբնավորումը, որտեղ որոշակի դեր էր հատկացվում Թուրքիային: Անկարան բախվեց տարածաշրջանային ճգնաժամի մեխանիզմների վերահսկման թուլացմանը, Օսմանյան կայսրության վերականգնման անհնարինությանը, արդեն սեփական տարածքի ամբողջականության պահպանման դժվարություններին: Փոխվեց նաեւ ինքըՙ Էրդողանը, նրա միջազգային նկարագիրը: Բրիտանական The Spectator հրատարակությունը գրում է, որ դեռ վերջերս ամբողջ Արեւմուտքը հիանում էր Էրդողանով, նրա Թուրքիան ներկայացվում էր որպես տարածաշրջանային ժողովրդավարության տիպար: Այժմ ամեն ինչ հիմնովին փոխվել է: Վելուծաբաններն անվերջ վիճաբանում են, թե այդ ամենը երբ փլուզվեց, սակայն գրեթե ամենքը տեսնում են, որ ժողովրդավար Էրդողան այլեւս գոյություն չունի:

Այդ ամբողջ ժամանակամիջոցում Ռուսաստանը բավական զուսպ դիրք էր բռնել, որը չփոխեցին նույնիսկ այնպիսի ողբերգական դեպքեր, ինչպիսիք են Սիրիայի սահմանամերձ տարածքում թուրքական օդուժի կողմից ռուսական հց-24 ռմբակոծիչի ոչնչացումը եւ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Իսկ երբ 2016-ի ամռանը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ ձեռնարկվեց, Մոսկվան պաշտպանեց երկրի սահմանադրական իշխանությանը: Ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով, այս ամենն ունի մի գլխավոր պատճառ. Ռուսաստանի համար ոչ թե արաբական երկրները, այլ հենց Թուրքիան դարձավ առաջին օղակը, որի միջոցով Մոսկվան ամրապնդում է իր ներկայությունն ու ազդեցությունը Մերձավոր Արեւելքում:

Մյուս կողմից, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ խնդիրներ ունեցավ քրդերի առնչությամբ, Ռուսաստանը շարունակեց եւ շարունակում է օժանդակել Անկարայիՙ որպես տարածաշրջանային տերության կարգավիճակին: Բացի դրանից, Վաշինգտոնի քաղաքականությունից հիասթափվելը Անկարային է՛լ ավելի մերձեցրեց Ռուսաստանին: Սիրիայի հակամարտության հարցում երկու երկրները ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան Թուրքիան եւ ԱՄՆ-ը: Ինչպես գրում է Երկկողմ հարաբերությունների քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Նիկոլաս Դանֆորտը , ամերիկացիները կարող են 2019 թ. նոյեմբերին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ խստացնել դիրքորոշումը եւ դիմել պատժամիջոցների:

«Թուրքիան եւ Ռուսաստանը տարաձայնություններ չունեն նաեւ Սիրիայի հյուսիսումՙ Աֆրինի շրջանում քրդերի դեմ թուրքերի ձեռնարկած Ձիթենու ճյուղ գործողության հարցում», հայտարարեց նախագահ Էրդողանը աֆրիկյան եկրներում կատարած շրջագայությունից հետո: Նրա խոսքերովՙ իր երկիրը Ռուսաստանի հետ Իդլիբի շրջանում արդեն ստեղծել է ութ դիտակետ: Առաջիկայում Ստամբուլում կայանալիք Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

Վաշինգտոնում կարծում են, որ վերջին նախագահական ընտրություններում Էրդողանը հաջողության հասավՙ հենվելով երկրի տնտեսական բարվոք վիճակի վրա: Տնտեսական անկումը կարող է ժողովրդին լարել նրա դեմ: Ահա թե ինչու Անկարայի եւ Մոսկվայի առեւտրատնտեսական հարաբերությունները արդեն ակնհայտ քաղաքական բնույթ են ստանում: Անշուշտ դա դեռ չի նշանակում, թե Թուրքիան պատրաստ է աշխարհաքաղաքական ցատկ կատարել Արեւմուտքից դեպի Արեւելք: Պատահական չէ, որ ներկայումս բազմաթիվ թուրք փորձագետներ բանավիճում են տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխության տեղաշարժերի շուրջ եւ ծագած հարցերի պատասխանները փնտրելիս վերաիմաստավորում են թուրք-ռուսական քաղաքականությունը, փոխգործողության նոր հիմքեր են փնտրում երկարատեւ ժամանակաշրջանի համար:

Նրանք դատողություններ են անում արդեն ոչ միայն առեւտրատնտեսական հարաբերությունների հեռանկարների եւ ապրանքաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու, էներգետիկ նախագծերի, ներառյալ «Աքույու» ատոմակայանի, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու մասին եւ այլն: Այսօր արդեն խոսվում է ռազմատեխնիկական համագործակցության մասին: Այս ուղղությամբ վերջին ամիսների գլխավոր իրադարձություններից մեկը հ-400 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ ձեռք բերված համաձայնությունն է: Թուրք փորձագետները պնդում են, որ տվյալ պայմանագրից կախված կլինի այն, թե ապագայում ինչպես կզարգանան Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ:

Ի դեպ, ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացել է ռուսական հ-400 զենիթահրթիռային համալիրների գնման դեպքում պատժամիջոցներ ձեռնարկել այդ երկրի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է թուրքական Haberturk հրատարակությունըՙ վկայակոչելով վաշինգտոնյան աղբյուր: Թերթի տվյալներով, Վաշինգտոնը մտահոգ է, որ հ-400 համալիրների տեղաբաշխումը կարող է բացասաբար անդրադառնալ ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիության վրա: Չի բացառվում, որ Անկարայի նկատմամբ կիրառվեն սահմանափակիչ միջոցառումներ: Ըստ որում, թերթին հարցազրույց տված ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է Թուրքիայի համար լավագույն այլընտրանք գտնել հակաօդային պաշտպանության հարցում:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկրին հասցեագրված սպառնալիքներն անընդունելի են: Նա նշել էր, որ Անկարան նախապես ծրագրել էր նման զենք գնել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներից, սակայն վերջիններս մշտապես խնդիրներ ունեն: Ուստի Թուրքիան սկսել է փնտրել ուրիշ մատակարարներ եւ 2017-ի դեկտեմբերին Ռուսաստանի հետ համապատասխան պայմանագիր կնքեց:

C-400-ների գնման շուրջ ՆԱՏՕ-ում ծավալված վեճերի կապակցությամբ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ձեռք բերեց ռուսական հ-300 համակարգեր, բայց պատժամիջոցների չենթարկվեց: «Մենք ուրիշներին չենք հարցնի, թե ինչպես պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը», ընդգծել է նա: հ-400-ը նախատեսված է մինչեւ 400 կմ հեռավորության եւ 30 կմ բարձրության վրա թեւավոր ու բալիստիկ հրթիռների եւ օդուժի ոչնչացման համար:

Առայժմ հայտնի է միայն, որ Մոսկվան եւ Անկարան կշարունակեն իրենց ազգային շահերի պաշտպանության քաղաքականությունըՙ հասնելով ընդհանուր խնդիրների բարձր մակարդակի լուծումների: Դժվար է ասել, թե երկկողմ համագոծակցությունը կվերաճի՞ արդյոք ռազմավարական դաշինքի: Շատ բան կախված կլինի ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում նախատեսված նախագահներ Էրդողանի եւ Պուտինի հանդիպումից: Նախատեսվում է հանդիպման ընթացքում որոշումներ ընդունել քաղաքական եւ տնտեսական կարեւոր հարցերի վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.