AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 82. ՍՂՈՑԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՍՂԱՃԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2166, Տպվել է` 160, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՄ ԸՆԿԵՐ ԼՈՒՍԻԿԸ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Նրան մերթ ընդ մերթ կարելի է հանդիպել Գյումրու ավտոկայանումՙ այս կամ այն երթուղու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեւորներին, քաղաքի կենտրոնի Ռիժկովի կամ այլ փողոցումՙ հանդիպող անցորդներին դիմելիս, եղել էՙ նաեւ որեւէ թաղամասում անծանոթ դռներ ծեծելիս...

Նրա տեսքը բարեհաճություն չի հարուցումՙ թուլացած եւ խոսելիս անբնականորեն տարուբերվող անատամ ծնոտի պատճառով, ինչը հավանաբար ապրած մի նյարդային ցնցման, հարվածի հետեւանք է:

Նա շրջելովՙ փող է մուրում:

Թվում էՙ մեր աչքի համար վաղուց սովորական դարձած այս երեւույթն ինձ էլ չպիտի ամեն անգամ այնքան շատ հուզեր, բայց այս դեպքն ուրիշ է: Նաՙ այդ տարաբախտ կինը, իմ մի հին աշխատանքային ընկերն է: Տպարանի Լուսիկը: Իմ լրագրողական աշխատանքի առաջին համարյա մեկուկես տասնամյակըՙ մինչեւ 1993 թվականի սկզբները, անցել է Լենինական-Գյումրուն մոտիկ գյուղական շրջանի պաշտոնաթերթի խմբագրությունում: Շրջանային թերթում աշխատանքը շատ բան սովորեցնող, բայց եւ ծանրաբեռնվածության առումով դժվարին, մի տեսակ սեւագործ աշխատանք էր, որը ներառում էր նաեւ հաճախակի կրկնվող հերթապահությունը տպարանում, թերթի հերթական համարը մինչեւ ուշ գիշեր տպագրության պատրաստելու օրերին: Աշխատանք էր, այս կամ այն հարցում տպարանի աշխատողների հետ փոքրիկ, անչար ու միշտ խաղաղ ավարտվող վեճեր էլ էին լինում, աշխատանքային ընկերներ էինք, իրար հետ կատակում ու ծիծաղում էլ էինք, նրանց համոզում էլ էինք, գործն առաջ էր գնում: Տողաշար մեքենայով արճիճե տողեր ձուլող, այսինքն լինոտիպիստ Լուսիկը երբեք չէր վիճում: Բարի, հանդարտ ու պատրաստակամ, գլուխը կախ անում էր իր գործը, որի մասնագետն էր ու վարպետներից մեկը: Նրանց հետ մենք նաեւ 88-ի երկրաշարժից ընդամենը մի քանի օր հետո, այդ դժնդակ պայմաններում թերթի տպագրությունն էինք վերսկսել, հաճախ բերանի գոլորշիով մեր սառած մատները տաքացնելով...

Ու հիմա երբ տեսնում եմ երբեմնի աշխատող, ժրաջան, արժանապատիվ մարդուն, կնոջըՙ կյանքի այսօրվա պայմանների մամլիչի տակ այսպես կքած, անկած, սիրտս անասելի ցավում է:

Օրերս նորից դեմս ելավ, բարեւեց:

- Լուսիկ,- ասում եմ,- ինչո՞ւ ես այսպես եղել...

- Ի՞նչ անեմ,- ասում է,- էս անտեր հիվանդությունն էլ եղավ...

Հարցրիՙ հիմա ո՞ւմ հետ է ապրում, ասում էՙ հիվանդ տղայիս:

- Իսկ թոշակ չե՞ս ստանում:

- Ստանում եմ, բայց ի՞նչ, կոմունալ ծախսերին էլ չի հերիքում...

Ո՜չ արագ հեռանալուց առաջ նրա ձեռքի մեջ սահեցրածս համեստ թղթադրամը, ո՜չ թիկունքիցս լսված նրա շնորհակալությունը (ՙԱպրե՜ս...) ինձ սփոփանք չբերեցին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.