Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-100» ԳԻՏԱԺՈՂՈՎ

01/06/2018
- 01 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մայր հայրենիքում եւ Սփյուռքում այս օրերին տոնում է Հայոց պետականության վերակերտման 100-ամյա պանծալի հոբելյանը: Ամենուրեք աննախադեպ աշխուժություն է ու յուրահատուկ մրցակցություն: Ով ավելի շատ բան կասի, ով ավելի հավաստի փաստեր կվկայակոչի ու ավելի վստահելի գործիչներից հղումներ կանի եւ ցույց կտա, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը երկար ու ձիգ ընդմիջումից հետո համայն հայության ոգու ճիչն էր, պոռթկումն ու աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների շարքում հավասարի կարգավիճակով իր երթը շարունակելու առհավատչյա:

Երբեմն-երբեմն լսվում են ձայներ, որոնք օրիգինալ երեւալու մարմաջով տարված, իրենց նվնվոցներով փորձում են «ցույց տալ», որ այդ անկախությունը մեզ «նվիրել են» ոչ այլ ոք, քան ցեղասպան թուրքերը: Ավելին, երբեմն ամենալուրջ դեմք ընդունելով նրանք վկայակոչում են օտարների կողմից հենց այս պատմական հեռվի համար սարքված փաստաթղթեր եւ «ապացուցում անապացուցելին»: Թերթային հոդվածի ծավալները թույլ չեն տալիս ավելի ընդարձակ քննարկել հիմնախնդիրը, այլապես բավականին հեշտությամբ ի ցույց կդրվեին մի քանի վավերագրերի կեղծ եւ սնանկ լինելն ու դրանց հավատացողների ու անհարկի վկայակոչողների մոլորությունը:

Միայն ավելացնեմ, որ մենք` հայերս, պատմություն կեղծելու, ավելին, պատմություն հնարելու-սարքելու կարիքը բացարձակապես չունենք: Հայոց պատմությունը հազարամյակների ընթացք ունի, մշտապես շարունակական է եղել ու կլինի այնքան ժամանակ, որքան կգոյատեւի մարդկային ցեղը: Իսկ այն ցավոտ իրողությունները, որոնք երբեմն-երբեմն ընդհատել են մեր պետականության հարատեւ ընթացքը, պարզապես յուրահատուկ փորձություններ են եղել մեր ժողովրդի ու նրա աննկուն ոգու համար:

Փորձելով վեր կանգնել մեծախորհուրդ գիտական բանավեճերից նշեմ, որ վերջին շրջանում քաղաքական կարեւորագույն փոփոխություններին զուգընթաց արտակարգ աշխուժություն է տիրում նաեւ գիտական աշխարհում: Եթե միայն թվարկեմ տեղի ունեցած եւ սպասվելիք գիտաժողովները, ապա անկասկած դրանք ամբողջական էջեր կզբաղեցնեն: Սակայն նշեմ, որ Բեյրութում Համահայկական գիտաժողովը դարձավ այն մեկնակետը, որին հաջորդեցին մեկը մյուսին հաջորդող գիտաժողովները: Դրանց ետնախորքի վրա իր բազմաքանակ զեկուցումներով, ընդգրկած հիմնախնդիրներով եւ բարձրացված գիտական հիմնահարցերով անկասկած առանձնանում է սույն թվականի մայիսի 25-ից 26-ը տեղի ունեցած «Հայաստանի Հանրապետություն-100» խորագրով գիտաժողովը: Այն համատեղ կազմակերպել էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան եւ Երեւանի պետական համալսարանը:

Գիտաժողովն սկսվեց մայիսի 25-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Մասնակիցներին շնորհավորական ուղերձներ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

Գիտաժողովի բացման ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը , ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը , ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը , ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը , Վրաստանի Հանրապետության Թբիլիսիի համալսարանի պատմության ինստիտուտի տնօրեն Գիորգի Ճեիշվիլին :

Գիտաժողովն ընթացավ թեմատիկ մի քանի խմբերով`

ա) Հայաստանի Հանրապետության հռչակման պատմաքաղաքական նախադրյալները, Մայիսյան հերոսամարտերը,

բ) Հայաստանի առաջին հանրապետության պետաիրավական կառուցվածքը եւ ներքին դրությունը,

գ) ՀՀ արտաքին քաղաքականությունը, Սեւրի դաշնագիրը,

դ) 1920 թ. թուրք-հայկական պատերազմը եւ Հայաստանի առաջին հանրապետության անկման հանգամանքները,

ե) Կրթական կյանքը եւ գեղարվեստական գրականությունը Հայաստանի առաջին հանրապետությունում,

զ) Հայաստանի առաջին հանրապետությունը արվեստի ստեղծագործություններում:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց շուրջ 70 զեկուցում Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի գիտնականների կողմից:

Մայիսի 26-ին գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի դահլիճում, որտեղ տեղի ունեցավ նաեւ լիբանանահայ հետազոտող Երվանդ Փամփուկյանի կազմած «Արամ Մանուկյանի նամականին» փաստաթղթերի եւ նյութերի ժողովածուի շնորհանդեսը:

Գիտաժողովի մասնակցի եւ զեկուցաբերողի ընկալմամբ այն լիովին կայացավ: Հատկապես կառանձնացնեի ամերիկահայ պատմաբան, Հայաստանի առաջին հանրապետության պատմության ուսումնասիրության պիոներներից Ռիչարդ Հովհաննիսյանի գիտական հիմնարար հիմնախնդիրներ առաջադրող բնույթի ելույթը, ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանի ՙ Հայոց պետականության շարունակականության վերաբերյալ խոսքը, Արամ Սիմոնյանի , Ռուբեն Սաֆրաստյանի , գիտության դոկտորներ, Միխայել Հայզեմանի, Ալեքսանդր Դաուշվիլիի , Վահան Մելիքյանի , Ռուբեն Սահակյանի , Ամատունի Վիրաբյանի , Արթուր Վաղարշյանի , Կարեն Հայրապետյանի , Սուրեն Սարգսյանի , Արմենուհի Ղամբարյանի եւ այլ զեկուցողների ելույթները:

Քանի որ գիտաժողովը տարբեր սեկցիաներում միաժամանակ էր ընթանում, ուստի ավելի առարկայական կարող եմ խոսել Հայաստանի առաջին հանրապետության պետաիրավական կառուցվածքը եւ ներքին դրությունը Բ բաժանմունքի (նախագահողներ` Սուրեն Սարգսյան, Գառնիկ Սաֆարյան) գիտական բարձր մակարդակով, աշխույժ հարցուպատասխանով, առողջ ու կառուցողական բանավեճերով հագեցած ընթացքը: Թեմաներն ու զեկուցումներն այնքան հետաքրքրական ու բովանդակահարուստ էին, որ չնայած բոլորիս հոգնած լինելու փաստին, գիտաժողովը տեւեց մինչեւ ժամը 18-ը: Իրողություն, որը այնքան էլ հաճախ չի պատահում գիտաժողովների պարագայում:

Վերջում կուզենայի հատուկ ընդգծել ԳԱԱ պատմության ինստիտուտի ամենածավալուն եւ առարկայական ներդրումը գիտաժողովը կազմակերպելու, ընթացքը բարձր մակարդակով ապահովելու գովելի եւ միանգամայն ամենայն դրվատանքի արժանի աշխատանքը: Սկսած հյուրերին դիմավորելու, նրանց մասնակիցների համար նախատեսված պարագաները հանձնելու, վերջացրած տրանսպորտով, սուրճով ու սննդով ապահովելով: Բոլոր հյուրերն ու մասնակիցները գտնվում էին նրանց ուշադրության կենտրոնում եւ արագ ու անթերի կատարվում էին նրանց բոլոր խնդրանքները: Գիտաժողովը թե՛ գիտական եւ թե՛ կազմակերպչական առումներով իսկապես կայացած կարելի է համարել: Գիտաժողով, որն այս նշանավոր հոբելյանին վայել միջոցառում եղավ:

25-26.05.2018

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՆԵԼ, ՍԸՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018 Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄՙ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018 Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄՙ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական