AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 13. ԲԱՐՈՎ ԵԿԱՐ, ԱՄԱՆՈՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



Տեղադրվել է` 2018-06-08 11:50:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2408, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԻ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸՙ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Այս օրերին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունի եւ ցմահ բանտարկվածների գործով ներման դիմումները քննող հանձնախմբի անունով հազարավոր նամակներ են ուղղվում թուրք-ամերիկյան ազդեցիկ կազմակերպություններից, ուր պահանջվում է ներում չշնորհել ամերիկյան Սենտ Լուիս Օբիսպո բանտում ցմահ ազատազրկված, հայազգիՙ Համբիկ (Հարրի) Սասունյանին: Թուրքական Daily Sabah պարբերականի անգլերեն կայքէջը, ինչը մոլլայի «հարայ» կանչելու առաքելություն է ստանձնել այս հարցում, հերթական անգամ դիմել է Մ. Նահանգներում Թուրքիայի դեսպանությանը ու լոբբիստական խմբերինՙ հուժկու կերպով հակազդելու Սասունյանի ներման հայցը քննարկող հանձնախմբի վրա: Հիշեցնեմ, որ ներման հարցով Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության խորհրդի նիստը տեղի է ունենում 18 ամիսների պարբերականությամբ, սկսածՙ 2006-ից, երբ Սասունյանին ներման (parole) իրավունք շնորհելու առաջին նիստը կայացավ: Հունիսի 29-ին, այդ խորհուրդը կրկին կքննի լիբանանահայ Համբիկ Սասունյանի գործը, որի կայացրած որոշումը կմերժի կամ կհաստատի Կալիֆորնիայի դեմոկրատ նահանգապետՙ Ջերրի Բրաունը: Նա արդեն 2017-ին, վետո կիրառելով, մերժել է 2016-ին Սասունյանին ազատ արձակելու հանձնաժողովի առաջարկը:

Հայ դատի ուխտյալ, «Արդարության մարտիկներ» գաղտնի խմբի զինվորագրյալ, 1981-ին Լիբանանից ԱՄՆ ներգաղթած Համբիկ Սասունյանը, ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982-ի հունվարի 28-ին, Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսՙ Քեմալ Արըքանին իր մեքենայում, կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ սպանելու համար: Սպանությունից հետո «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը զանգահարել էր տեղի լրատվամիջոցներին ու ստանձնել սպանության պատասխանատվությունը: Թեեւ սպանության հետաքննության ժամանակ դատախազները նշել էին, թե Սասունյանը սպանությունն իրականացրել է Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ գործված ցեղասպանության վրեժի մղումից դրդված, սակայն դատարանը հաշվի առավ քննիչի նրանից կորզած այն հայտարարությունը, թեՙ սպանությունը կատարվել է զոհի ազգային պատկանելության պատճառով, ինչը հիմք հանդիսացավ, որ 1984-ին նրան մեղադրեն առաջին աստիճանի ծանրության սպանության մեջ (թիվՙ 182 հոդված) եւ դատապարտեն ցմահ ազատազրկմանՙ առանց պայմանական ազատ արձակման իրավունքի: Նշենք, որ Սասունյանն ի սկզբանե մերժել էր հյուպատոսին սպանելու փաստը եւ միայն սպանությունից 20 տարի անցՙ 2002 թվականին, նա բանտից ազատվելու հնարավորության դիմաց խոստովանեց իր հանցանքը, նշելով, որ կիսում է Արըքանի ընտանիքի կորստի ցավը: Այս հայտարարությունից հետո միայն նրան շնորհվեց ներման հնարավորության համար խնդրագիր ներկայացնելու իրավունք, ինչի բավարարումը մերժվել է 2006-ից մինչեւ 2017- թվականների ընթացքումՙ չորս անգամ:

Սասունյանն արդեն 35 տարի է, ինչ կրում է իր պատիժը ամերիկյան ցմահ ազատազրկվածների բանտում: Այս տարվա հունվարին նա բոլորեց իր 55 տարին: Անցյալ տարվա հոկտեմբերին, աչքը որդու ճամփին, Փասադենայում վախճանվեց նրա մայրըՙ Ժորժեթ Սասունյանը: Հանցանքի կատարման պահին հայ վրիժառուն եղել է 19 տարեկան: Այս հասակը ամերիկյան չափանիշներով համարվում է դեռահասության տարիք, չնայած ընտրությանը մասնակցում ենՙ 18-ից: Միայն 21 տարեկանը լրանալուց հետո է անձը համարվում ծնողի խնամքից դուրսՙ ինքնաբավ քաղաքացի: Հաշվի առնելով այս հանգամանքը, եւ այն, որ սպանությունը ուղղված է եղել Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական արտաքին քաղաքական դեմՙ որի կուրսի իրականացնողն էր թուրք հյուպատոս Քեմալ Արըքանը, Կալիֆորնիայի նահանգապետը պարտավոր է սահմանագիծ քաշել սովորական ահաբեկչի եւ Հայկական հարցի ոտնահարման դեմ պայքարի ճարահատյալ, ծայրահեղ այս քայլի միջեւ:

Այսօր տարուբերվող թուրք-ամերիկյան քաղաքական հարաբերություների էլ ավելի սրացմանը հազիվ թե գնա Թրամփի վարչակարգը, առավել եւս թուրքերի համար զգայունՙ Սասունյանի գործով: Միեւնույն ժամանակ շատ մեծ է Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունի կախվածությունը ամերիկահայ էլեկտորատից, որի քվեն մեծաչափ կկանխորշվի Համբիկ Սասունյանի գործի նկատմամբ «այո» կամ «ոչ»-ի իր որոշումով: Ցավոք, հայ հասարակությունը պատշաճ հետեւողականություն չի ցուցաբերում մեծ հայորդու, հայ վրիժառուների վերջին բանտարկյալի ճակատագրի նկատմամբ: ՀՀ այսօրվա արտաքին քաղաքականության, ամերիկահայ համայնքի, հայկական լոբբիինգի, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ու ամերիկահայ իրավաբանների սեւեռուն ուշադրությունից չպետք է վրիպի Համբիկ Սասունյանի ազատության գործը:

Այսօր Հայ դատի նվիրյալն իր մեկուսարանում ապրում է Հայաստանով, այնտեղ ծավալվող դեպքերով, հետեւում մանավանդՙ արցախյան խնդրին, հայոց բանակի կայացմանը: «Հայ զինվոր» պարբերականին իր գրած նամակի վերջաբանը Աստծո կամոք թող օր առաջ իրողություն դառնա...

«Քո ցավը տանեմ` հայ զինվոր: Խոստանում եմ, որ վերադառնալով, եթե թույլատրեն, գոնե մի քանի օրով սահման կուզեմ երթամ եւ հսկեմ, պաշտպանեմ մեր երկրի սահմանը: Նույնիսկ հառաջացած տարիքիս մեջ` անելու եմ այդ: Հայրենիքիս զինվորն եմ ցմահ, այդ է սովորեցրել ինձ իմ հայու արյունը: Բանակի համար ամենակարեւորը դուն ես, հա՛յ զինվոր: Պատիվ բեր մորդ, սիրածիդ եւ ազգիդ: Ամեն ինչ քեզ համար է, Հայաստա՛ն, ամեն ինչ քեզ համար է, Մասի՛ս... Հայ զինվորը քեզ ծառայելու համար է ծնվել: Փա՛ռք Հայ զինվորին» :

Սիրով`

ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆ, Սեն Լուիս Օբիսպո բանտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.