AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 41. ՏԱՎԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2737, Տպվել է` 529, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԻԿԱԳՈՅՈՒՄ ՓՈՂՈՑՙ ՀԱՐՈԼԴ ԲԵԶԱԶՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Հ.Ծ.

Քաղաքային խորհրդի անդամ Ջեյմս Կապելմանի եւ Բեզազյան ընտանիքի անդամների ներկայությամբ տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ հունիսի 12-ին Չիկագոյում մի փողոց վերանվանվել է Համաշխարհային երկրորդ պատերազմի ամերիկահայ հերոս, լեյտենանտ Հարոլդ Բեզազյանի անունով: Այդ փողոցում է գտնվում Բեզազյան գրադարանը, որի վրա գրված է. «Գրադարանի այս մասնաճյուղը արժանի հիշատակն է պահպանում մի ակնառու երիտասարդ ամերիկացու, ծնված Չիկագոյում, որ շատ էր սիրում գրքերն ու գրականությունը եւ որոշել էր գրող դառնալ, բայց կամավոր զինվորական ծառայության մեկնելով իր կյանքը զոհեց այս երկրի համար»:

Հարոլդը 33 տարեկանում սպանվել է Ֆիլիպիններում, երբ իր դասակին առաջնորդում էր փրկարարական աշխատանքներ կատարելու: Նա ավարտել էր Կոլումբիա համալսարանի լրագրության բաժինը եւ աշխատում էր «Չիկագո Թայմսի» խմբագրությունում: Զորակոչվել էր 1941-ին: Զորացրվելուց հետո, Փըրլ Հարբորի վրա հարձակման օրերին, նա կամավոր դարձյալ մեկնել էր բանակ ասելով, որ ավելի լավ է ինքը գնա, քան մեկ ուրիշը, որ կին ու երեխաներ ունի: Իր ծառայությունների համար պարգեւատրվել էր «Purple Heart» եւ «Bronze star» մեդալներով:

Հայրը նրա հիշատակին ֆինանսավորել էր գրադարանը:

Արարողության ժամանակ Ջեյմս Կապելմանը գովասանքով է խոսել նրա անձնազոհության եւ որպես զինվոր հայրենիքին նվիրվածության մասին շեշտելով, որ նա հայ բռնագաղթյալի զավակն էր, ով Մ. Նահանգներ էր ապաստանել շատ քիչ փողով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.